Եվրախորհուրդը զգուշացրել է Թուրքիայի քաղաքական իրավիճակի կապակցությամբ
Եվրախորհուրդը հայտարարել է,որ Թուրքիան Էրդողանի նախագահության օրոք ավտորիտար և բացարձակ իշխանության ստեղծման նկրտումներով է առաջնորդվում:
Թուրքիայի քաղաքական իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդի զեկույցը ցույց է տալիս, որ ԵՄ-ը շրջանցել է Անկարային և փակել է այդ եվրոպական կառույցում Թուրքիայի անդամակցության դոսիեն: Թուրքիայում 2015 թվականի հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջումից հետո լարվածության են մատնվել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները և թուրքերը խիստ քննադատության են ենթարկել ԵՄ-ին այդ հեղաշրջման նկատմամբ չդիրքորոշվելու պատճառով: ԵՄ-ը բազմիցս քննադատել է հեղաշրջման հեղինակների ու նրանց հովանավորների նկատմամբ ցուցաբերված Թուրքիայի կառավարության վերաբերմունքը՝ այն գնահատելով ԵՄ-ին անդամակցելու շրջանակում ստանձնած պարտավորությունների խախտում:
Թուրիքայի կառավարությունը և նախագահ՝ Էրդողանը չհանձնվեցին եվրոպացիների քննադատություններին: Էրդողանը պնդեց արևելքի նկատմամբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը փոխելու վրա, հայտարարելով ԵՄ-ին անդամակցելուց հրաժարվելու մասին:
Եվրախորհրդի զեկույցը ցույց է տալիս, որ Եվրոպան Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության հարցով մտահոգություններից բացի, պետք է հայտնվի ավելի մեծ մտահոգության առջև, որն է՝ այդ երկրի դեմոկրատական ու խորհրդարանական կարգերը բռնապետական ու նախագահական կարգերի վերածելու որոշումը:
Եվրախորհրդի դիտանկյունից՝ Էրդողանը Սահմանադրության փոփոխմամբ կարող է նախարարներ նշանակել կամ նրանց ազատել պաշտոնից: Նա կարող է նախագահի լիազորությունների շրջանակում իր ցանկություններն ու ուժը պարտադրել Թուրքիայի ժողովրդին և իր ուզած եղանակով փոխել արտակարգ դրությունը: Ի դեպ այդ փոփոխություններով Թուրքիայի դատական համակարգը ապագայում կկորցնի իր անկախության վերջին մնացորդները: Կարելի է կանխատեսել, որ Թուրքիայի կառավարությունը բացասաբար է արձագանքելու Եվրախորհրդի հանձնաժողովի զեկույցին և վերջինիս մեղադրելու է Թուրքիայի ներքին գործերին միջամտելու մեջ: ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման շուրջ բանակցությունները մեկնարկեցին 2005 թվականին: Եվրամիությունն ու Թուրքիան 2016 թվականի մարտին ստորագրած համաձայնագրում թափ հաղորդեցին վիզայի ազատականացման հետ կապված բանակցություններին ու անդամակցության գործընթացին : Այդ պայմանագրի շրջանակում Թուրքիան պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկեր փախստականների ճգնաժամին դիմակայելու համար: Այնուամենայնիվ, Թուրքիայում ձախողած հեղաշրջումից հետո, այդ երկրի կառավարության հալածիչ քայլերն ուժգնացան, որից հետո ԵՄ-ը հրաժարվեց Թուրքիայի քաղաքացիների վիզային ռեժիմի չեղարկելու մասին տված խոստումից: Ի դեպ Թուրքիայի ու Եվրոպական երկրների , մասնավորապես Գերմանիայի միջև լարվածությունները սրվել են : Գերմանական «Դիվելթ» օրաթերթի լրագրող՝ Դենիս Յուսելի Թուրքիայում ձերբակալվելուց հետո, Գերմանիա-Թուրքիա հարաբերություններում տիրող լարվածությունն ավելի սրվեց: Թուրքիայում Դենիս Յուսելին մեղադրում են մի ահաբեկչական կազմակերպություն պրոպականդելու և ժողովրդին հրահրելու մեջ: Հաշվի առնելով գերմանացի լրագրողի ձերբակալման փաստը, Գերմանիայի փոխկանցլեր և ԱԳ նախարար՝ Զիգմար Գաբրիելն ասել է.«Գերմանիա- Թուրքիա հարաբերություններն աննախընթաց կերպով մատնվել են լարվածության և այժմ այս հարաբերությունները գտնվում են մեծ փորձության առջև»: