Հրապարակվել է Եվրամիությունում բարեփոխումներ իրականացնելու Յունկերի ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i55722-Հրապարակվել_է_Եվրամիությունում_բարեփոխումներ_իրականացնելու_Յունկերի_ծրագիրը
Եվրահանձնաժողովի նախագահ՝ Ժան Կլոդ Յունկերը հրապարակել է Եվրամիությունում բարեփոխումներ իրականացնելու իր ծրագիրը: Եվրահանձնաժողովի ղեկավարը իր նկատի առած ծրագրերում ԵՄ-ի 27 անդամ երկրներին կոչ է արել ապացուցել իրենց միասնությունն ու ներդաշնակությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2017 16:53 Asia/Tehran
  • Հրապարակվել է Եվրամիությունում բարեփոխումներ իրականացնելու Յունկերի ծրագիրը

Եվրահանձնաժողովի նախագահ՝ Ժան Կլոդ Յունկերը հրապարակել է Եվրամիությունում բարեփոխումներ իրականացնելու իր ծրագիրը: Եվրահանձնաժողովի ղեկավարը իր նկատի առած ծրագրերում ԵՄ-ի 27 անդամ երկրներին կոչ է արել ապացուցել իրենց միասնությունն ու ներդաշնակությունը:

 

Եվրահանձնաժողովի նախագահ՝ Ժան Կլոդ Յունկերը հրապարակել է Եվրամիությունում բարեփոխումներ իրականացնելու իր ծրագիրը: Եվրահանձնաժողովի ղեկավարը իր նկատի առած ծրագրերում ԵՄ-ի 27 անդամ երկրներին կոչ է արել լինել  միասնական ու  ներդաշնակ:

Յունկերի ծրագրի համաձայն՝ Եվրամիությունը պետք է պատրաստվի համակերպվելու Բրեքզիթից հետո ստեղծված նոր պայմաններին:

Առաջարկած ծրագրում Յունկերը կենտրոնացել է ԵՄ-ի անդամ երկրների փոխըմբռնման գալու , շատ ոլորտներում  ընդհանուր մոտեցումներ դրսևորելու և միասնական ծրագիր ներկայացնելու վրա: Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև նշել է,որ ԵՄ-ի անդամ 27 երկրների միջև լիազորությունների բաժանմամբ որոշումներ ընդունելու գործընթացը ավելի արագ կընթանա և ավելի արդյունավետ կլինի: Առաջին փուլում , այս ռազմավարությունների շուրջ երկխոսություն տեղի կունենա և նախատեսվում է,որ այդ երկխոսությունները կավարտվեն մինչև 2019 թվականին  կայանալիք Եվրահանձնաժողովի ընտրությունները: Փաստորեն հաշվի առնելով,որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը երկու տարի է նախատեսվել , և  ելնելով Յունկերի առաջարկած ծրագրից, և այդ մասին խորհրդակցությունների անհրաժեշտությունից, կանխատեսվում է,որ 2019 թվականին կպատրաստվի բարեփոխումների վերջնական ծրագիրը:

Եվրամիությունը ներկայումս կանգնած է բազմաթիվ մարտահրավերների ու հարցերի առջև: Դա այն դեպքում ,երբ այդ եվրոպական կառույցի բոլոր ղեկավարները ցանկանում են, որ միությունը շարունակի իր գոյությունը: Այդիսկ պատճառով նրանք ամեն ինչ անում են որպեսզի միությունը համակերպվի նոր պայմաններին:

Յունկերի առաջարկած ծրագիրը այլ դիտանկյունից ևս կարելի է վերլուծել: ԵՄ-ի ղեկավարները ներկայումս  գիտակցում են ,որ այդ միության այժմյան գործընթացները հույսեր չեն ներշնչում և դրանց շարունակումը կարող է մարտահրավեր նետել այդ եվրոպական կառույցի գոյությանը: Փախստականների խնդիրը, ֆինանսական հարցերը, գործազրկությունը  և ԵՄ-ի գործունեության նկատմամբ դժգոհությունները պատճառ են դարձել ,որ ազգայնական տրամադրությունները գլուխ բարձրացնեն, ինչը բոլորովին չի համընկնում միավորված ու ներդաշնակ Եվրոպայի հետ: Իհարկե Բրեքզիթի հարցը ավելի ընթացք տվեց այդ միտումներին: Իսկ ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփի կողմից  հակաիմիգրացօոն հրամանագիրն ավելի է մտահոգել եվրոպացի ղեկավարներին: Թրամփի այդ քաղաքականությունը լիովին հակադրվում է ԱՄՆ նախկին նախագահ՝ Բարաք Օբամայի վարած քաղաքականությանը:

ԵՄ-ի երկրորդ կարևոր երկիր՝ Ֆրանսիայում  ծանր վեճեր են ընթանում ԵՄ-ի կազմում մնալու  և ԵՄ-ից դուրս գալու՝ Ֆրեքզիթի կողմնակիցների միջև: Գերմանիայում -«Այլտնտրանք Գերմանիայի համար» աջ ծայրահեղական կուսակցությունը ևս բացեիբաց պահանջում է, որ այդ երկիրը դուրս գա ԵՄ-ի կազմից ու Եվրագոտուց :  Մի խոսքով այսօր աշխարհը միավորված  Եվրոպայի փոխարեն  կանգնած է գերլարված ու փլուզման ենթակա կառույցի առջև: