Եվրամիությունը կոշտ դիրքորոշում է որդեգրել Թուրքիայի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56196-Եվրամիությունը_կոշտ_դիրքորոշում_է_որդեգրել_Թուրքիայի_նկատմամբ
Թուրքիայի և Գերմանիայի միջև տիրող լարվածությունը սրվել է: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կոշտ հայտարարություն է  արել Բեռլինի հասցեին,որին շատ կոպիտ են արձագանքել  որոշ եվրոպական երկրների ԱԳ նախարարները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2017 15:36 Asia/Tehran
  • Եվրամիությունը կոշտ դիրքորոշում է որդեգրել Թուրքիայի նկատմամբ

Թուրքիայի և Գերմանիայի միջև տիրող լարվածությունը սրվել է: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կոշտ հայտարարություն է  արել Բեռլինի հասցեին,որին շատ կոպիտ են արձագանքել  որոշ եվրոպական երկրների ԱԳ նախարարները:

Բելիգայի ԱԳ նախարար՝ Դիդիե Ռեյնդերսը անհեթեթություն որակելով Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարությունը, դատապարտել է այն:

Ֆինլանդիայի  փոխվարչապետ, արտգործնախարար Թիմի Սոինիին  ևս հայտարարել է, որ ավելի լավ կլինի  Թուրքիան արագ կարգավորի այդ հարցը:

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասի ղեկավարությունը դեմ էր  Թուրքիայի նախագահ Ռեջեբ  Թայիբ Էրդողանի կողմից նախընտրական քարոզարշավի շրջանակում երկրի թուրքերի հետ հանդիպում անցկացնելուն:  Էրդողանը պատրաստվում էր հանրահավաք անցկացնել Գերմանիայի թուրքական համայնքի համար, որոնց թիվը հասնում է մեկ միլիոն 500 հազարի, որոնք նույնպես իրավունք ունեն ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին Գերմանիայից մասնակցելու: Գերմանիայի կառավարությունը չեղյալ հայտարարեց Էրդողանի հետ թուրք համայնքի հանդիպումն այդ երկրում: Էրդողանը Գերմանիայի այդ քայլը  որակել է ֆաշիստական վերաբերմունք:Այդ հարցին արձագանքել է ոչ միայն Գերմանիայի կառավարությունը: Եվրոպական մյուս պետություններն էլ խիստ դիրքորոշմամբ են հանդես եկել: Գերմանիայի կառավարության խոսնակ՝ Շթեֆան Զայբերթը քննադատել է  իր երկիրը նացիստական որակելու Թուրքիայի  նախագահի հնչեցրած մեղադրանքը: Մյուս եվրոպացի պաշտոնյաներն էլ ցավ են հայտնել Էրդողանի այդ հայտարարության կապակցությամբ և կողմերին կոչ են արել ինքնազսպվածություն ցուցաբերել այդ հարցում:

Մինչ այժմ Գերմանիայի տարբեր նահանգներում  չեղարկվել են նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպվող հանրահավաքները:

Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ նպատակ չունի  իր նախաձեռնությամբ կանխել  Էրդողանի կողմից նախընտրական քարոզարշավի շրջանակում երկրի թուրքերի հետ հանդիպում անցկացնելը, սակայն այդ երկրի նահանգային իշխանությունները կարող են տարբեր պատճառներով արգելել քարոզարշավի շրջանակներում անցկացվելիք հանրահավաքները:

Նշենք, որ Էրդողանի հանրահավաքին դեմ է արտահայտվել նաև Գերմանիայի կառավարության կազմում ընդգրկված թուրք նախարար Այդան Օզողուզը, որը նշել է, որ իրենք չեն ցանկանում, որ Թուրքիայում տիրող լարված իրավիճակը փոխանցվի նաև Գերմանիայի ժողովրդին:

 Գերմանիայի կառավարությունն անցած ամիսների ընթացքում խիստ մտահոգություն է  հայտնել Թուրքիայում խոսքի ու մամուլի ազատության համար ստեղծված սահմանափակությունների համար:Այդ մտահոգությանն ավելացել է նաև  Ստամբուլում գերմանական «Դիվելթ» պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունն ու  կալանավորումը:

ԵՄ-Թուրքիա հարաբերություններն ավելի սրվեցին 2016 թվականի հուլիսի 15-ին  ձախողած հեղաշրջումից հետո: Թուրքիան ԵՄ-ին քննադատեց այդ հեղաշրջման վերաբերյալ հստակ դիրքորոշում չորդեգրելու համար: ԵՄ-ը բազմիցս Թուրքիայի կառավարությանն է քննադատել հեղաշրջման կողմնակիցների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի պատճառով: Իհարկե Թուրքիայի կառավարությունը և Էրդողանը չհանձնվեցին եվրոպացիների քննադատություններին, այլև իրենց արտաքին քաղաքականությունը դեպի արևելք փոխելով, հայտարարեցին ԵՄ-ին անդամակցելուց հրաժարվելու մասին: Եվրամիությունը և Թուրքիան 2016 թվականի մարտին ստորագրած պայմանագրի շրջանակում համաձայնեցին թափ հաղորդել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացին և վիզայի ազատականացման հետ կապված բանակցություններին, իսկ Թուրքիան էլ համաձայնեց ավելի շատ միջոցներ ձեռնարկել փախստականների ճգնաժամին դիմակայելու ուղղությամբ:

Այնուամենայնիվ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, այդ երկրի կառավարության ճնշող քայլերի հետևանքով, ԵՄ-ը հրաժարվեց Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու որոշումից ,ինչը վրդովեցրեց Անկարային և վերջինս դժգոհ մնաց Բրյուսելից: