Մամուլի տեսություն 08-03-2017
«Ծառատնկությունը սիրելի Իրանի բնության նկատմամբ հարգանքի խորհրդանիշ է,ուստի բոլորը պետք է բարձր գնահատեն այս Աստվածատուր բարիքը»,ասել է գերապատիվ առաջնորդը:
Ջամե Ջամ
Իսլ. Հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է անտառների պահպանման անհրաժեշտությունը
Իսլ. hեղափոխության մեծարգո առաջնորդն այսօր առավոտյան երկու ծառ է տնկել:Անդրադառնալով օդի աղտոտվածությանն ու աերոզոլների հետևանքով առաջացած խնդիրներին, Մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին կարևորել է երկրի անտառները պաշտպանելու անհրաժեշտությունը:«Ծառատնկությունը սիրելի Իրանի բնության նկատմամբ հարգանքի խորհրդանիշ է,ուստի բոլորը պետք է բարձր գնահատեն այս Աստվածատուր բարիքը»,ասել գերապատիվ առաջնորդը:
Շարղ
Մարտի 8, գործադուլի իրավունքի վերականգնում
Ողջ աշխարհի Ֆեմինիստական,ժողովրդավարական ու սոցիալիստական կազմակերպությունները ի պաշտպանություն գենդերային իրավունքների՝ հանդես են եկել Մարտի 8-ին կանանց միջազգային գործադուլին մասնակցելու կոչով: Գործադուլ է տեղի ունեում աշխարհի 40 երկրում: Այն կարելի է համարել աշխարհի ամենախոշոր բողոքի ակցիան: Միացյալ նահանգներում լիբերալ-դեմոկրատների շրջանում գործում են աշխատանքային ամենավատ օրենքները: Արգելված է զանգվածային գործադուլը: Այն արհմիությունները որոնք փորձեն զանգվածային գործադուլ կազմակերպել հայտնվելու են ծանր տուգանքների առջև: Իսկ Իտալիայում մարտի 8-ին նշվող Կանանց միջազգային օրը համարվում է ոչ թե գարնան տոն, այլ կանանց իրավունքների համար պայքարի օր: Իտալիայի մայրաքաղաք Հռոմում բազմամարդ ցույց է անցկացվում ընդդեմ կանանց նկատմամբ խտրականության ու բռնության բոլոր ձևերի:
Ալիք
Արտաշես Թումանյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով
Ուրախությամբ տեղեկացանք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Դիվանագետի օրվա առթիվ, արդյունավետ գործունեության համար Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը պարգեւատրւել է «Մխիթար Գոշ» մեդալով:
ՀՀ նախագահի հրամանագրում մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով, Հայաստանի Հանրապետության պետական պարգևների եւ պատվավոր կոչումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.Դիվանագետի օրվա առթիվ, արդյունավետ գործունեության համար Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Սամվելի Թումանյանին պարգևատրել «Մխիթար Գոշ» մեդալով»:
Այսօրվա թերթերը նաև անդրադարձել են հետևյալ թեմաներին:
Նովռուզի առիթով, մարտի 19-ին մեկնարկելու է Ռաշտ-Երևան չվերթը: Այս մասին, տեղեկացրել է Ռաշտի «Սարդար ջանգալ» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Ղոլամռեզա Աղային:Չվերթն իրականացնելու է «Արմենիա» ավիաընկերությունը, որը նույն ուղղությամբ թռիչք է կատարելու նաև մարտի 25-ին և 31-ին:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար՝ Ալեքսանդր Նովակն ասել է. «Քննարկվում է Իրանից տարեկան հինգ միլիոն բարել նավթ գնելու ծրագիրը»:Նավթի ու գազի բնագավառում նախագծերի պայմանագրերի շնորհանդեսին մասնակցելու համար, Իրանական պատվիրակությունը մարտի 27-ին կմեկնի Մոսկվա,-հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը:
Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության տնօրենն ասել է. «Զբոսաշրջիկների Իրան մուտք գործելու համար որևէ արգելք գոյություն չունի»:
Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նկարահանած «Եվա» ֆիլմի աշխատանքները կավարտվեն մինչ գարուն: Նախատեսվում է, որ այն կմասնակցի «Կանն»-ի միջազգային կինոփառատոնին: Այս մասին «Մեհր» լրատվական գործակալության հետ զրույցում տեղեկացրել է ֆիլմի պրոդյուսեր Թաղի Ալիղոլի Զադեն: Նախատեսվում է, որ ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի միաժամանակ թե՛ Իրանում, եւ թե՛ Հայաստանում:
---
News.am
NYT․ Եվրոպան դիտարկում է միջուկային զսպման սեփական համակարգի հնարավորությունը
«ԵՄ միջուկային զինման ծրագիրը, որը մինչ այդ անիմաստ գաղափար էր համարվում, սկսել է նորից լայնորեն քննարկվել եվրոպական շրջանակներում», գրում է Մաքս Ֆիշերը The New York Times ամերիկյան թերթում։ Այդ ծրագիրը նախատեսում է «ֆրանսիական զինանոցի հարմարեցում ամբողջ Եվրոպայի պաշտպանությանը ու դրա ենթարկում եվրոպական հրամանատարությանը, ֆինանսավորմանը, պաշտպանական հայեցակարգին», ասվում է հոդվածում։ Այդ ծրագրին պետք է դիմեն միայն այն ժամանակ, երբ Եվրոպան այլեւս չկարողանա ապավինել ԱՄՆ պաշտպանությանը։
Վերլուծաբանների կարծիքով, այդ զրույցները, նույնիսկ եթե դրանք երբեք կյանքի չկոչվեն, վկայում են այն մասին, որ Եվրոպան հնարավոր է համարում հետպատերազմական աշխարհակարգի պաշտպանության նոր քայլերը Թրամփի նախագահության ու Ռուսաստանի հետ նրա հնարավոր դաշինքի կապակցությամբ։
Այդ խոսակցությունները հատկապես ակտիվ են Գերմանիայում, որը կենտրոնական դեր է կատարում ցանկացած եվրոպական ծրագրում, բայց որտեղ ավանդաբար տարածված են հակաատոմային տրամադրությունները։
Ծրագրի հիմնական կողմնակիցը պաշտոնանկ գերմանացի գնդապետ Ռոդերիխ Կիզեվետտերն է, որը հիմա ներկայացնում է իշխող ՔԴՄ-ն։ Կիզեվետտերը այդ ծրագրի մասին հիշատակել է Թրամփի ընտրվելուց հետո։
«ԱՄՆ-ն մի շարք միջուկային մարտագլխիկներ է տեղակայել Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում ու Նիդեռլանդներում որպես արագ արձագանքման ուժեր, նաեւ որպես Եվրոպայի պաշտպանության ամերիկյան երաշխիքի խորհրդանիշ», պարզաբանում է հոդվածագիրը։ Կիզեվետտերը հայտնել է, որ իր ծրագիրը կփոխարինի ԱՄՆ սպառազինումները կամ կապահովի «զուգահեռ ծրագիր»։ «Նրա խոսքով դրա համար չորս բաղադրիչ է հարկավոր․Ֆրանսիայի խոստումը՝ իր սպառազինումը տրամադրել համաեվրոպական պաշտպանությանը, Գերմանիայի կողմից ֆինանսավորումը, համատեղ հրամանատարություն ու ֆրանսիական մարտագլխիկների տեղակայում այլ եվրոպական երկրներում»,- գրում է թերթը։
«Գերմանացի պատգամավորները մտահոգված են նրանով, որ Թրամփը կարող է մեծ գործարք կնքել Ռուսաստանի հետ, շրջանցելով Եվրոպային ։ Կիզեվետտերը կարծում է, որ եվրոպական ատոմային ծրագրի շնորհիվ Եվրոպան կկարողանա պահպանել իր «ինքնիշխանությունը»։ Բացի դրանից Կիզեվետտերը հույս ունի դրանով դրդել Թրամփին փարատել կասկածները Եվրոպայի առջեւ ամերիկյան պարտավորությունների հարցում, դրանով իսկ ավելորդ դարձնելով «Բ պլանի» մշակումը։
Սակայն ցանկացած նման ծրագիր, ըստ փորձագետների, ոչ միայն թանկարժեք կլինի, այլեւ կդառնա ականապատ դաշտ՝ հնարավոր անցանկալի քաղաքական հետեւանքներով։
Գլխավոր մարտահրավերը կարող է դառնալ այն, թե ով է վերահսկելու ֆրանսիական զինանոցը ու որտեղ է այն տեղակայվելու։ Մանավանդ որ Ֆրանսիան զենք կիսելու ու առավել եւս ընդհանուր եվրոպական համանատարությանը ենթարկվելու ցանկություն դժվար թե դրսեւորի։
Ամեն դեպքում այս ծրագրի քննարկումները գաղտնի կպահվեն, որպեսզի չսադրեն ռուսական արձագանքը կամ էլ Թրամփի գործողությունները։ Բայցևայնպես սա առաջին նմանատիպ քննարկումն է 1950-ին Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իտալիայի ատոմային համագործակցության ձախողված փորձից հետո։