Փախստականների ճամբարից մինչև «Մարշալի» նախագիծը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56798-Փախստականների_ճամբարից_մինչև_Մարշալի_նախագիծը
Այն դեպքում, երբ Իրաքի հոգևորականների ցանկությամբ Հաշդ Ալ-Շաաբին փախստականներին աջակցելու ճամբար է ձևավորել, Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ջաաֆարին այդ երկրի համար առաջարկել է «Մարշալի» նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2017 14:59 Asia/Tehran
  • Փախստականների ճամբարից մինչև «Մարշալի» նախագիծը

Այն դեպքում, երբ Իրաքի հոգևորականների ցանկությամբ Հաշդ Ալ-Շաաբին փախստականներին աջակցելու ճամբար է ձևավորել, Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ջաաֆարին այդ երկրի համար առաջարկել է «Մարշալի» նախագիծը:

Իրաքի ժողովրդական ուժերը, պատասխանելով Մոսուլի փախստականներին օգնելու համար Իրաքի շիա հոգևորական Այաթոլլահ Սիսթանիի ցանկությանը, ձևավորել են «Հանուն ձեզ» ճամբարը: Իրաքի վարչապետն այդ երկրի ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ կարևորել է Մոսուլի արևմտյան շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում խաղաղ բնակիչներին աջակցելը:

Վերջին 14 տարիներին, Իրաքն անցել է 2003 թվականի պատերազմի, ինչպես նաև ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջով, որը մեկնարկել է 2014 թվականին և շարունակվում է առ այսօր: Պատերազմը ծանր հետևանքներ է ունեցել, որոնցից մեկն էլ մեծ թվով մարդկանց անօթևան դառնալն է: Վերջին 14 տարիներին միլիոնավոր իրաքցիներ հայտնվել են փախստականի կարգավիճակում: Այսօր, երբ Մոսուլի ազատագրման օպերացիան որպես ԻԼԻՊ-ի դեմ պայքարի գլխավոր պայքար, հասել է եզրափակիչ ու զգայուն փուլի, ահաբեկիչները հասել են վերջնագծին, իսկ անօթևանների հարցը դարձել է երկրի գերակա խնդիրներից մեկը:

Իրաքի ուժերը փորձել են խաղաղ բնակիչներին հասցնել նվազագույնը վնասները, սակայն դա պատերազմի անխուսափելի հետևանքն է: Իրաքի կառավարության գերակա խնդիրներից է երկրի տարածքային ամբողջականության պահպանումը և ահաբեկիչներին հաղթելու միջոցով անվտանգության ապահովումը: Այդ ուղղությամբ, Իրաքի հոգևորականները ևս կառավարության հետ համընթաց, պահանջել են ահաբեկիչների դեմ պատերազմի համար ժողովրդական ուժերի հավաքազորային արշավ սկսել: Այաթոլլահ Սիսթանիի կրոնական հորդորով Հաշդ Ալ-Շաաբին ձևավորվել է՝ երկրում ահաբեկչության դեմ պայքարը ծավալելու նպատակով:

Ահաբեկչության դեմ պայքարում իրաքյան ուժերի հաջողությունների  արդյունքում, Իրաքի կառավարությունը և Հաշդ Ալ-Շաաբին ավելի լրջորեն է հետևում փախստականների գործերին: Անկախ տարբեր մոտեցումներից, Իրաքի Հաշդ Ալ-Շաաբին կազմել է Մոսուլի փախստականներին  օգնելու արշավը և օգնություններ հավաքելով, ժողովրդին կոչ է արել իրենց տան դռները բացել ԻԼԻՊ-ի վախից փախչող փախստականների համար: Այդ քայլը համարվում է ընդդիմադիրների կողմից այդ ուժերի նկատմամբ իրականացված աղանդավորական մեղադրանքների մերժում: Իրաքի կառավարությունը նաև ազդեցիկ քայլեր է արել Մոսուլի փախստականներին օգնելու համար՝ վերահսկելով կազմակերպչական աշխատանքների գործընթացը և  ջրի ու սննդի մատակարարումը:

Իրաքի ԱԳ նախարարի խոսքերով՝ երկիրը վերակառուցելու, կայունության ու անվտանգության հաստատման և տնտեսական զարգացման համար «Մարշալի» նախագծի նման ծրագրի կարիք ունի։