ԱՄՆ-ի ուղեկցության հաշվին շարունակվում է Իսրայելի տարածամոլական քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57168-ԱՄՆ_ի_ուղեկցության_հաշվին_շարունակվում_է_Իսրայելի_տարածամոլական_քաղաքականությունը
Հինգշաբթի երեկոյան Սիոնիստական ռեժիմի վարչապետ ՝ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրականացնելու է Հորդանան գետի արևմտյան ափին ավանաշինության ծրագրերը շարունակելու իր խոստումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2017 14:33 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ուղեկցության հաշվին շարունակվում է Իսրայելի տարածամոլական քաղաքականությունը

Հինգշաբթի երեկոյան Սիոնիստական ռեժիմի վարչապետ ՝ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրականացնելու է Հորդանան գետի արևմտյան ափին ավանաշինության ծրագրերը շարունակելու իր խոստումները:

ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփի Միջինարևեյան տարսծաշրջան ուղարկած հատուկ պատվիրակ ՝ Ջեյսոն Գրինբլատի հետ ունեցած երկրորդ հանդիպմանը, Սիոնիստական ռեժիմի վարչապետը հույս է  հայտնել, որ սիոնիստաբնական ավանների կառուցման հարցում Վաշինգտոնի հետ համաձայնություն է կայանալու: Թրամփի Սպիտակ տուն մտնելով, կրկնապատկվել է Սիոնիստական ռեժիմի պետայրերի հանդգնությունը և չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին բանաձևի ընդունմանը, ամեն օր նոր նախագծեր են ներկայացվում պաղեստինյան օկուպացված տարածքներում կառուցապատման աշխատանքներն ընդարձակելու համար: Իսրայելի ռեժիմին ԱՄՆ-ի կողմից մշտապես ցուցաբերվող աջակցությանը զուգահեռ, ԱՄՆ Պետքարտուղարությունը շեշտել է, որ բյուջեի նվազեցման համար այդ երկրի որոշման մեջ չեն ընդգրկվում Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող սպառազինական օժանդակությունները:

Իսրայելի ռեժիմն այնպիսի հանգամանքներում է շարունաում իր տարածամոլական քաղաքականությունը, երբ վերջին տարիներին ԱՄՆ-ը հայտարարել է Իսրայելին անհատույց օգնությունները մեծացնելու իր պատրաստակամության մասին: Գործող համաձայանգրերի շրջանակում, Սիոնիստական ռեժիմը տարեկան երեք միլիարդ դոլարի օգնություն է ստանում , սակայն ըստ նոր պայմանագրի, որը տասը տարի ուժի իրավունք է ունենալու, Իսրայելը ստանալու է ԱՄՆ պատմության մեջ մի այլ երկրի տրամադրվող ամենախոշոր ռազմական օժանդակության փաթեթը: Դա այն դեպքում, երբ Իսրայելին ԱՄՆ ֆինանսական օգնության նոր փաթեթի մեջ են ներառվում յուրահատուկ և աննախադեպ ազատությունները: Փաթեթ, որն ունի մի առավելություն՝ Կոնգրեսը կարող է տարեկան բարձրացնել նվիրաբերված գումարը: Սիոնիստական ռեժիմը ցանկանում է 2018-2028 թթ-ին ՝ տասը տարիների ընթացքում, ԱՄՆ-ի անհատույց օժանդակությունները բարձրացնել ՝ հասցնելով մինչև 42-45 միլիարդ դոլարի, ինչին համաձայնել է ԱՄՆ-ը: ԱՄՆ-ը տարբեր եղանակներով է փորձում մեծացնել Սիոնիստական ռեժիմի մարտունակությունը , ինչի վկայությունն է Վաշինգտոնի ցույց տված կանաչ ազդանշանը ՝ տարածամոլական քայլերը շարունակելու համար: ԱՄՆ-ը որպես Իսրայելի ռեժիմի ամենամոտ դաշնակից, բռնազավթիչ ռեժիմի ստեղծման առաջին իսկ օրվանից ամենախոշոր օգնություններն է ցուցաբերել այդ ռեժիմին: ԱՄՆ-Իսրայել հարաբերություններին հայացք նետելով, նկատելի է , որ ԱՄՆ արտաքին քաղաքականության կոնտեքստում Իսրայելի հետ հարաբերությունների պահպանումն առանձնակի նշանակություն է ունեցել այդ երկրի համար և ամերիկացի պետայրերը ոչ մի գնով չեն պատրաստվում այդ հարաբերությունները դնել այլ գործոնների հակակշռի տակ:

Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող ԱՄՆ-ի օգնությունները կազմում են Վաշինգտոնի արտասահմանյան օժանդակությունների գլխավոր մասը , իսկ հիմնականում ռազմական օգնությունները մեծապես ազդում են Իսրայելի ռեժիմի տարածամոլական քաղաքականության շարունակման վրա: Այդ բոլորն այն դեպքում, երբ հենց ԱՄՆ-ի օրենքներով, այդ օգնություններն անօրինական են, քանի որ այդ երկրի արտահանումների մասին օրենքների համաձայն, արգելվում է հարձակողական նպատակների համար ԱՄՆ-ից զենքի կամ գումարի տրամադրումը: Խորհելու տեղիք է տալիս այն, որ թեև վերջին տարիներին ամերիկացիները տնտեսական բազում խնդիրների են բախվել, սակայն ԱՄՆ կառավարությունը ոչ միայն չի կրճատել ամերիկացիների հարկերի հաշվին սիոնիստներին հատկացվող օգնությունները, այլև տարբեր միջոցներով մեծացրել է այդ գումարները: