Ուրբաթ օրն ընտրության օր Իրանում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i5722-Ուրբաթ_օրն_ընտրության_օր_Իրանում
Փետրվարի 26-ն Իրանում ընտրությունների մեծ օրն է: Ընտրությունների արդյոնքում կընտրվեն Իսլամական խորհրդարանի 10-րդ նստաշրջանի 290 և Առաջնորդության բանիմացների ժողովի 5-րդ նստաշրջանի 88 պատգամավորներըին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2016 08:46 Asia/Tehran
  • Ուրբաթ օրն ընտրության օր Իրանում

Փետրվարի 26-ն Իրանում ընտրությունների մեծ օրն է: Ընտրությունների արդյոնքում կընտրվեն Իսլամական խորհրդարանի 10-րդ նստաշրջանի 290 և Առաջնորդության բանիմացների ժողովի 5-րդ նստաշրջանի 88 պատգամավորներըին:

Այս երկու խորհրդարանները կարևոր դիրք են գրավում ԻԻՀ համակարգում: Իրանի իսլամական խորհրդարանը օրենսդիր ուժն է համարվում, իսկ Բանիմացների ժողովի կարևոր պարտականություններից մեկն առաջնորդի ընտրությունն է:

Ընտրություններն Իրանում միշտ էլ համարվել են ազգային հզորության դրսևորման խորհրդանիշը: Հեղափոխության մեծահարգ առաջնորդի հաստատմամբ, ընտրություններն արտահայտում են մի ժողովրդի կենսունակությունն ու ինքնագիտակցությունը ու նաև համարվում են ԻԻՀ համակարգի ամրագրմանն ուղղված ժողովրդական հզոր շարժում:

Իրանի ժողովուրդը անկախ իր ազգությունից, լեզվից ու մշակույթից, այսօր միասնական շարքերով մասնակցում է ընտրություններին` թշնամու առջև ԻԻՀ-ի փառքն ի ցույց դնելու համար : Ընտրություններին Իրանի ժողովրդի կենսունակ ու մտածված մասնակցությունը վկայում է ԻԻՀ համակարգի կենսունակության մասին: Այսօր կրկին անգամ բոլորի հայացքն ուղղված է դեպի այս ընտրությունները: Այս ընտրությամբ ամրագրվում է համակարգի օրինականությունն ու ժողովրդային հենարանը:

ԻԻՀ ՆԳ նախարար Ռահմանի Ֆազլին այս ընտրությունների կապակցությամբ վիճակագրական մի շարք տվյալներ ներկայացնելով հայտարարել է, որ 55 միլիոն իրանցիներ լրացնում են քվեարկության համար անհրաժեշտ պայմանները: Հրաժարված թեկնածուներին չհաշված, Իսլամական խորհրդարանի ընտրությունների համար իրենց թեկնածությունն են դրել 4979, իսկ Բանիմացների ժողովի համար՝ 159 քաղաքացիներ: Իրանի իսլամական խորհրդարանի յուրաքանչյուր մանդատի համար պայքարում է 17 թեկնածու: Այս ընտրությունների համար իրենց թեկնածությունն են ներկայացրել ավելի քան 1700 կանայք, ինչը կազմում է թեկնածուների ընդհանուր թվի 10 տոկոսը:

ԻԻՀ թշնամիներն Իրանի ժողովրդին ընտրություններին մասնակցելուց հրաժարեցնելու համար բազմաթիվ անգամներ փորձել են թունավորել մթնոլորտը և այս անգամ էլ նույն նպատակով դիմել են տարբեր հնարքների: Պառակտում սերմանելու նպատակով ընտրությունները երկբևեռ ներկայացնելու փորձը և ընտրությունների ազատ լինելը հարցականի տակ տանելը, քաղաքական ու լրատվական շրջանակների և վիրտուալ լրատվամիջոցների ծավալած ջանքերից են:

Սա միջուկային համաձայնությունից և շրջափակումները չեղարկվելուց հետո առաջին ընտրությունն է Իրանում: Այս պատճառով էլ տարբեր ԶԼՄ-ների կողմից բազմաթիվ վերլուծություններ ու մեկնաբանություններ են կատարվել այս ընտրությունների կապակցությամբ:

«Թելեգրամ»-ը, «Ֆեյսբուք»-ը և «Թուիթեր»-ը Իրանում ընտրությունների հետ կապված լուրերի ու վերլուծությունների տարածման գլխավոր միջոցներն են համարվում: Սոցիալական հիշյալ ցանցերը օգտվելով «Թեկնածուների արժանավորության ծավալուն մերժում»-ի պես խորագրերից փորձել են հատվածային ներկայացել Պահապան խորհրդի կատարած աշխատանքը: Իհարկե այս ջղագրգռությունը վկայում է այն մասին, որ քվեակետրոններում ժողովրդի մեծաքանակ ներկայությունը նյարդայնացնում է նրանց: Այս մոլորված հոսանքներին Իրանի ժողովրդի տված պատասխանը միշտ էլ նրանց ցանկության հակառակ է եղել:

Իրանի ժողովուրդն այսօր էլ նախկին բոլոր ընտրությունների նման այցելել է քվեակենտրոններ, որպեսզի իր ներկայությամբ քաղաքական սխրանքի վերածի այս ընտրությունները: