ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քայլ է պահում Իսրայելի ագրեսիայի հետ
Սիոնիստական ռեժիմի բանակի խոսնակը հաստատել է լուրը, որի համաձայն այդ ռեժիմի օդուժի կործանիչները Սիրիայում հարվածել են մի քանի թիրախների:
Սիոնիստական ռեժիմը պնդում է,որ իսրայելական կործանիչները թիրախավորել են այն բեռնատար մեքենաները,որոնք արդիական հրթիռներ էին տեղափոխում Սիրիայում գտնվող Հեզբոլլահի կենտրոնակայաններ: Դա այն դեպքում, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Լիբանանի Հեզբոլլահի դեմ հանդես գալով, քայլ է կատարել սիոնիստների հետ ընդդեմ Լիբանանի Դիմադրության:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն Անվտանգության խորհրդին ուղղած իր զեկույցում, անդրադառնալով Լիբանանի Հեզբոլլահի զինաթափման անհրաժեշտությանը, այդ կուսակցությանը և բոլորը լիբանանյան խմբերին կոչ է արել դադարեցնել ցանկացած մասնակցություն Սիրիայի բախումներին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանում հակասիոնիստական Դիմադրության և Սիրիայի ու Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի միլիտարիստական քայլերը դատապարտելու փոխարեն, Դիմադրությանն է քննադատում: Փաստորեն պատերազմելն ու ագրեսիվ քայլերին դիմելը խախտում են միջազգային իրավունքները:
ՄԱԿ-ի կանոնակարգում (United Nations Charter) ամրագրված է.«Յուրաքանչյուր պետություն պարտավորություն ունի ձեռնպահ մնալ որևէ ուժային գործողությունից, որը ժողովրդին զրկում է ինքնորոշման, ազատության և անկախության իր իրավունքից: ՄԱԿ-ը բազմաթիվ բանաձևեր ու հռչակագրեր է հրապարակել ուժային գործողության ու պատերազմի արգելման և երկրների ինքնիշխանության խախտման անհրաժեշտության վերաբերյալ»:
Դա այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմն առանց ուշադրություն դարձնելու միջազգային իրավունքների կանոններին և խախտելով Սիրիայի ինքնիշխանությունը տարբեր նպատակներ է հետապնդում:
Սիոնիստական ռեժիմը մտադիր է թիրախավորել Սիրիայի մայրաքաղաքի մերձակա տարածքները, որպեսզի կարողանա նպաստավոր պայմաններ ստեղծել Սիրիայում ահաբեկիչների գոյության ու գործունեության շարունակման համար:
Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ազդեցություն կրելով ԱՄՆ-ից ու սիոնիստներից, Իսրայելի ռեժիմի հետ համընթաց դիրքորոշում է որդեգրել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի չկշռադատած քաղաքականություններն արժանացել են հանրային կարծիքի խիստ քննադատության:
Հեզբոլլահը համարվում է Լիբանանի հասարակության հիմնական հատվածը և այն դիմադրության մասնիկը, որը իսրայելցի զավթիչներին դուրս քշեց Լիբանանի հարավից: Հեզբոլլահը համարվում է Լիբանանի պաշտպանական հիմքերից մեկը: Լիբանանի ժողովուրդը և պաշտոնյաները մշտապես աջակցել են Հեզբոլլահի հակաահաբեկչական այն գործողություններին, որոնք ահաբեկիչներին դիմակայալու նպատակով իրականանում են Սիրիայի պետական ու ժողովրդական ուժերի հետ համագործակցության շրջանակում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նման պահվածքը կասկածների տեղիք է տվել, քանզի նա դուրս է եկել իր պարտականությունների շրջանակից հօգուտ Սիոնիստական ռեժիմի և արևմտյան պետությունների, ինչը բնականաբար կազդի Անտոնիո Գուտերեշի հեղինակության վրա: