Պուտինն Իրանի նախագահի հետ քննարկել է հրադադարը Սիրիայում
ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում , ԻԻՀ նախագահը Սիրիայում մարտական գործողությունների դադարեցումն ու հրադադարի հաստատումը Սիրիայի ժողովրդի շահերի պաշտպանության ուղղությամբ արված քայլ է գնահատել :
Չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում , նախագահ ՝ Հասան Ռոհանին նշել է , որ ժամանակավոր հրադադարի իրագործման գործընթացը չպետք է ահաբեկիչների համար դառնա ուժերը վերականգնելու և սպառազինական ու ֆինանսական նոր օգնություններ ստանալու առիթ : Ռոհանիի խոսքերով , համաձայնությունն ունի բազմաթիվ անաորոշություններ , որոնք անհրաժեշտաբար պետք է վերանան : Հեռախոսազրույցում , ՌԴ նախագահ ՝ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է հրադադարի հաստատման մասին կայացած բանակցությունների մանրամասնություններն , ասելով .-«Իրան-Ռուսաստան հարաբերությունները հիմնվել են փոխադարձ և կառուցողական վստահության վրա և այդ շրջանակում անհրաժեշտ է լինելու Սիրիայի հարցում համադրված ու սերտ համագործակցությունը» : Անդրադառնալով կայացած համաձայնության թերություններին , Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է վերահսկել հրադադարի գործադրման ընթացքը : ՌԴ նախագահի խոսքերով , հրադադարի գործընթացում հումանիտար օգնությունների տրամադրումը պետք է իրականացվի կենտրոնական իշխանության հսկողությամբ և անհապաղ պետք է ազատ արձակվեն պատանդները և անմեղ մարդիկ : Պուտինը նաև նշել է , որ պետք է ուշադրության հետևել հրադադարի վերահսկման գործընթացին , վերահսկել Սիրիայի սահմանները ՝ ահաբեկիչների և ֆինանսական ու սպառազինական օգնությունների մուտքը կանխելու համար :
Հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը և ՄԱԿ-ի կողմից Սիրիայում բախվող կողմերի միջև հաշտության բանակցությունների անցկացումը , կարևոր ու անհրաժեշտ քայլեր են համարվում : Հինգ տարուց ի վեր այդ երկրում ընթացող մարտերի հետևանքով զոհվել է ավելի քան 250 հազար մարդ : Շուրջ 12 միլիոն հոգի հայտնվել է փախստականի կարգավիճակում : ՄԱԿ-ի դիվանագետները հայտարարել են , որ ԱԽ անդամները մտադիր են խորհրդակցել Սիրիայում բախումների դադարեցմանն ուղղված ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնության բանաձևի նախագծի շուրջ : ԱԽ 15 անդամները հուսով են , որ կկարողանան ուրբաթ օրը վավերացնել հիշյալ բանաձևը : ԱԽ թիվ 2254 բանաձևը և Վիեննական երկու նիստերում տարածված հաղորդագրությունները սատարում են այս գործընթացին : Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտնելու ուրաբթ օրը , սակայն դեռևս առկա են դրան խոչընդոտող բազում հանգամանքներ :
Քաղաքական դեմքերի կարծիքով , եթե հրադադարը վստահելի չլինի բոլոր կողմերի համար , ապա դա ահաբեկիչներին ուժերը վերականգնելու առիթ կտա : Բախումների դադարելն ամենևին չի նշանակում, որ Սիրիայի թշնամիները հրաժարվել են իրենց նպատակներից : Այդ մասին են վկայում Սիրիայում իշխանափոխության մասին ԱՄՆ-ի , Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի պետայրերի արտահայտությունները : Սիրիայի ճգնաժամի մեկնարկից ի վեր , Իրանը մշտապես կարևորել է հրադադարի հաստատումը , սակայն Թեհրանին մտահոգում է այն հարցը , թե ահաբեկիչների հետ կապեր ունեցող զինյալ խմբերը հարգելու ե՞ն հրադադարի ռեժիմը , թե՞ ոչ : ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում , ԻԻՀ նախագահն արտահայտվել է Իրանի այդ մտահոգությունը :