Իրանի հոգևոր առաջնորդը նովրուզյան ուղերձում կարևորել է ազգային արժանապատվությունն ու ինքնությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57398-Իրանի_հոգևոր_առաջնորդը_նովրուզյան_ուղերձում_կարևորել_է_ազգային_արժանապատվությունն_ու_ինքնությունը
Արեգակնային հիջրեթի 1396 թվականի առիթով հղած շնորհավորական ուղերձում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նոր տարին հռչակել է «Դիմադրողական տնտեսության, արտադրության և զբաղվածության» տարի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2017 14:44 Asia/Tehran
  • Իրանի հոգևոր առաջնորդը նովրուզյան ուղերձում կարևորել է ազգային արժանապատվությունն ու ինքնությունը

Արեգակնային հիջրեթի 1396 թվականի առիթով հղած շնորհավորական ուղերձում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նոր տարին հռչակել է «Դիմադրողական տնտեսության, արտադրության և զբաղվածության» տարի:

Իսլամական հեղափոխության հաղթանակից շուրջ չորս տասնյակ տարի անցնելով, Իրանի ժողովուրդը բազում մարտահրավերների ու սպառնալիքների է դիմագրավել, որոնց մեծ մասը ԱՄՆ-ի և Արևմտյան պետությունների քաղաքականությունների հետևանք էին: Այսօր էլ այդ սպառնալիքները ոչ միայն չեն ավարտվել, այլև տնտեսական անապահով մթնոլորտ ստեղծելով, շարունակում են իրենց սադրանքներն՝ Իրանին հարվածելու համար:

Անցած ավելի քան երեք տասնամյակների ընթացքում, ԱՄՆ-ը տարբեր շրջափակումներ է կիրառել Իրանի դեմ, որոնց պատճառով ավելի վճռակամ է դարձել Իրանի ժողովուրդը: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձը ևս ընդգծում է այդ կետը:

Ինչպես մեծարգո Այաթոլլահ Խամենեին է ասել, Իրանի ժողովրդի աշխատասիրության արդյունքում տարվա բոլոր կտրվածքներում էլ ավելի է դրսևորվել Իրանի ժողովրդի ինքնությունն ու արժանապատվությունը, իսկ թշնամին աշխարհով մեկ հայտարարել է Իրանի ժողովրդի հզորության ու մեծության մասին:

Իրանի ժողովուրդը նոր տարին սկսում է այն պայմաններում, երբ չնայած հարևան պետություններն ու տարածաշրջանի երկրներն անապահով վիճակում են գտնվում, Իրանում կայուն անվտանգություն է տիրում:

Չնայած ճնշումներին ու խափանարարություններին, կայուն ու ապահով մթնոլորտում Իրանի արձանագրած հաջողությունները վկայում են այն մասին, որ անկասելի է Իրանի երթը դեպի առաջ: Հետևաբար իսլամական հեղափոխության Ն. Վ. առաջնորդը, տեղյակ լինելով թշնամու տնտեսական պատերազմի և Իրանին ճնշելու և սպառնալու նպատակների մասին, կարևորում է տնտեսական ենթակառույցների զարգացումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը:

Անտարակույս կայուն տնտեսական անվտանգության ապահովումը հնարավոր է դիմադրողական տնտեսությամբ: Նովրուզյան շնորհավորական ուղերձում, մեծարգո Այաթոլլահ Խամենեին, բացատրելով տնտեսական անվտանգություն արտահայտությունը, նշել է, որ տարբեր ոլորտներում պետք է ավելի ազդեցիկ ու արդյունավետ քայլեր ձեռնարկել: Տնտեսական բաժնում թերանալը կբարդացնի ճնշումներին դիմակայելու գործընթացը: ԱՄՆ-ի նախագահի անհարգալից վերաբերմունքին ի պատասխան, բահմանի 22-ի քայլարշավին Իրանի ժողովրդի մասնակցությունը վկայում է իրանցիների ինքնության և վեհ նպատակների մասին: Իրանցիների ինքնությունը, նպատակներն ու իդեալները վկայում են այն մասին, որ Իրանի ժողովուրդը վճռակամ է ապագայում մեծ ձեռքբերումներ արձանագրելու հարցում: