Վաշինգտոնում անցկացվում է ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի նիստը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57580-Վաշինգտոնում_անցկացվում_է_ԻԼԻՊ_ի_դեմ_կոալիցիայի_նիստը
Մարտի 22-ին Վաշիռնգորնում մեկնարկել է հակաիլիպական կոալիցիայի նիստը: Նիստի ընթացքում ԱՄՆ պետքարտողար ՌԵքս Թիլերսոնը հայտարարել է, որ հրադադարի հաստատմամբ ԱՄՆ-ն կառաջացնի ապահով տարածքներ, որպեսզի փախստականներն ու անօթևանները կարողանան վերադառնալ իրենց բնակարանները»: Այդ մասին Թիլերսոնը մանրամասնություններ չի հայտնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2017 09:14 Asia/Tehran
  • Վաշինգտոնում անցկացվում է ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի նիստը

Մարտի 22-ին Վաշիռնգորնում մեկնարկել է հակաիլիպական կոալիցիայի նիստը: Նիստի ընթացքում ԱՄՆ պետքարտողար ՌԵքս Թիլերսոնը հայտարարել է, որ հրադադարի հաստատմամբ ԱՄՆ-ն կառաջացնի ապահով տարածքներ, որպեսզի փախստականներն ու անօթևանները կարողանան վերադառնալ իրենց բնակարանները»: Այդ մասին Թիլերսոնը մանրամասնություններ չի հայտնել:

ԱՄՆ ՊՆ հայտարարել է, որ Սիրիայում կամ Իրաքում ապահով տարածքներ առաջացնելու մասին դեռ ոչ մի հրաման չի ստացել: Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կավելացնի ճնշումները ԻԼԻՊ-ի ու Ալ-Ղաիդայի վրա: ԱՄՆ պետքարտուղարի  հայտարարությունները պարզում են, թե հետագայում ԱՄՆ-ն ինչ դիրքորոշում է որդեգրելու Սիրիայի ու Իրաքի ճգնաժամի նկատմամբ: Նա իր ելույթի ընթացքում անդրադարձել է Դոնալդ Թրամփի կողմից արծարծված քաղաքականություններին ու մոտեցումներին: Նախքան Սպիտակ Տուն մտնելը և դրանից հետո, ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված կոալիցիայի գործողությունների կապակցությամբ Թրամփը հայտարարել է, որ պետք է խստացվեն ԻԼԻՊ-ի դեմ հարձակումները, իսկ փախստականների բնակեցնելու և դեպի Եվրոպա նրանց հոսքը դադարցնելու համար պետրք է ստեղծվեն ապահով տարածքներ:

Թրամփի գործի անցնելուց հետո Ապիտակ Տունը հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմքերը: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ոլորտում ուշադրությունը կենտրոանցվել է ահաբեկչության, մասնավորապես ԻԼԻՊ-ի դեմ պայքարի վրա:

Այդ ուղղությամբ նաև ընդգծվել է, որ ռազմական կոալիցիաների միջոցով ԱՄՆ-ն շարունակելու է պայքարը ահաբեկիչների դեմ: Թվում է թե Սիրիայում՝ այդ երկրի օրինական կառավարության կործանման փոխարեն ԱՄՆ-ն ամբողջ ուշադրությունը կկենտրոնացնի ԻԼԻՊ-ի դեմ պայքարի վրաջ: Չնայած որ վերջերս Սիրիայի Ռաքա նահանգ գործուղված ԱՄՆ-ի մեծ թվով զինծառայողների ու տեխնիկայի մասին ասվել էր, որ այդ ամենը կատարվում է ԻԼԻՊ-ի դեմ հարձակման մեջ համագործակցության նպատակով: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն այդ որոշման ընդունման և գործադրման համար թույտվություն չեր ստացել Սիրիայի օրինական կառավարությունից:

Կարևորն այն է, որ չնայած ԱՄՆ-ն է ղեկավարում ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված միջազգային կոալիցիան, սակայն այդ հարցում նրա անկեղծությունը դեռ ապացուցված չէ: Որպես ապացույց, կարող ենք հիշել, որ ԻԼԻՊ-ի կողմից Թադմիրի բռնագրավումը կատարվել է Վաշինգտոնի կանաչ ազդանշանով, ինչի արդյունքում է բացահայտվեց, որ ԻԼԻՊ-ը իր գործողությունները համադրում է Վաշինգտոնի հետ:

ԱՄՆ-ի կողմից ԻԼԻՊ-ի հովանավորվելու խնդիրը բազմիցս շեշտվել է տարբեր երկրների, մասնավորապես ՌԴ-ի կողմից: Փաստորեն ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի ձևավորմամբ ամերիկացիները փորձում են սահմանափակել ԻԼԻՊ-ի գործողությունները և իրենց տարածաշրջանային նպատակների իականացման համար պահել այդ ահաբեկչական խումբը: Հարց է առաջանում, թե Թրամփն ինչո՞ւ է անընդհատ բարձրաձայնում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի խնդիրը՝ գիտակցելովմ որ ԻԼԻՊ-ը ստեղծվել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, հատկապես` Սաուդյան Արաբիայի կողմից Սիրիայի օրինական կառավարության դեմ պայքարելու համար: Արդյոք Թրամփի նպատակը ԻԼԻՊ-ի կործանումն է թե նա էլ ձգտում է սահմանապակել ԻԼԻՊ-ի ուժը և այն օգտագործել տարածաշրջանային նպատակներ իրականացնելու համար: