Ժնեև-5 բանակցությունների հետ միաժամանակ Սիրիայում սրվել են ահաբեկչական գործողությունները
Հինգշաբթի մարտի 23-ին, հակամարտող բոլոր կողմերի ներկայությամբ Շվեյցարիայի Ժնևում մեկնարկել են Սիրիայի խաղաղության բանակցությունները:
Ավելի վաղ ընդդիմադիրների բացակայությամբ տեղի էին ունեցել Սատանա 3 բանակցությունները:
Սիրիայի խաղաղության բանակցությունների առահսարակ կենտրոնանում են 4 առանցքների շուրջ, որոնք են՝ Սրիայի քաղաքական համակարգը, սահմանադրական բարեփոխումները, ընտրությունները և հակաահաբեկչական քայլերը:
Սիրիայի խաղաղության հարցով բանակցություննրի անցկացման շարունակականությունը միջազգային մասշտաբով այդ ճգնաժամի կարգավորման համար կատարվող վերջին ջանքերն են համարվում: Այդ առումով հատկապես Իրանի ու ՌԴ-ի կողմից Աստանայի բանակցութունների անցկացումը հույսեր են արթնացրել այդ ճգնաժամի կարգավորման հարցում:
Սակայն Սիրիայի կառավարության ընդդիմադիրների կողմից իրականացվող խափանարարությունները պարզում են, որ փորձ է արվում խափանել բանակցությունները:
Աստանայի բանակցություններին ընդդիմադիր խմբերի բացակայությունը ու նաև բանակցություններին միաժամանակ արևմտյան հովանավորների կանաչ ազդանշանով ահաբեկչական հարձակումների քանակի ավելացումը խոսում է այն մասին, որ նրանք փորձում են խափանել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով տարվող միջազգային ջանքերը:
Վերջերս Սիրիայի կառավարութույնը 2 առանձին նամակներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի ղեկավարին, որտեղ նշվել է, որ Ալ-Նոսրայի ճական և ահաբեկչական այլ խմբերը Դամասկոսի ու Սիրիայի այլ տարածքների վրա հարձակում իրականացնելով ձգտում են ազդել Ժնևի բանակցությունների վրա ու պարտության մատնել Աստանայի բանակցությունները:
Սակայն չի կարելի ակնկալել, որ Ժնեև-5 բանակցություններն էլ կարող են օգտակար լինել Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար, քանի որ ի հակադրություն ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի, տարածաշրջանային մի շարք դերկատարնեի այդ թվում՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի և արևմտյան մի շարք կառավարությունների համար խաղաղության հաստատումը ձեռնտու չէ:
Չնայած որ վերջին ամիսների ընթացքում Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար դրական նշաններ են իհայտ եկել, սակայն ընդդիմադիրների ու նրանց հովանավորների միջև ծագած տարաձայնությունների հետևանքով բանակցությունների հաջողությունը անորոշության է մատնվել և նմանատիպ պայմաններում բանակցությունները հուսադրող ձեռքբերումներ չեն ունենա: Այդուհանդերձ, Սիրիայի ու ընդդիմադիրների միջև երկխոսության ենթահող ստեղծվելն էլ կարելի է առաջընթաց համարել: Սակայն կարևորն այն է, որ քաղաքական ճանապարհով խնդրի կարգավորման ժամանակը կորցնելու հետևանքով պայմաններ են ստեղծվում ավելի ու ավելի ներքաշվել պատրերազմական գործղությունների մեջ: Այդ պայմաններում վերջին ամիսների ընթացքում պատերազմական դաշտում հիմնական պարտություններ կրած ընդդիմադիր խմբերը ավելի ու ավելի են վնասվելու: