Մտահոգություններ Կենտրոնական Ասիայում և Կովկասում ԻԼԻՊ-ի տարածման խնդրի շուրջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57690-Մտահոգություններ_Կենտրոնական_Ասիայում_և_Կովկասում_ԻԼԻՊ_ի_տարածման_խնդրի_շուրջ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՀԱՊԿ-ն նախազգուշացրել է.«Աֆղանստանում ահաբեկչական խմբերի գոյությունը կարող է տարածվել Կենտրոնական Ասիայի երկրներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2017 14:02 Asia/Tehran
  • Մտահոգություններ Կենտրոնական Ասիայում և Կովկասում ԻԼԻՊ-ի տարածման խնդրի շուրջ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՀԱՊԿ-ն նախազգուշացրել է.«Աֆղանստանում ահաբեկչական խմբերի գոյությունը կարող է տարածվել Կենտրոնական Ասիայի երկրներ»:

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ, կազմակերպությունը փորձում է ցույց տալ, որ ահաբեկչական խմբերի, հատկապես ԻԼԻՊ-ի կողմից Կենտրոնական Ասիայի ու Կովկասիի անվտանգությանն ուղղված սպառնալիքը լուրջ խնդիր է: ՀԱՊԿ-ի տարածած տվյալների համաձայն՝ 2016թ. համեմատությամբ, աշխահում ահաբեկչական հարձակումների քանակը ավելացել է մեկ երրորդով:

Կենտրանական Ասիայում և Կովկասում ԻԼԻՊ-ի հավանական ներկայության մասին մտահոգությունները հատկանշական են մի քանի առումներով: Առաջին. ԻԼԻՊ-ը Աֆղանստանում ներկայություն չի ունեցել և աֆղանցի ու արևմտյան շրջանակներն էլ խոստովանում են՝ եթե ԻԼԻՊ-ի անդամները Իրաքից ու Սիրիայից տեղափոխվեն Աֆղանստանի հյուսիսային ու արևելյան շրջաններ, կձգտեն հասնել Կենտրոնական Ասիա և Կովկասյան տարածաշրջան: Իսկ Աֆղանստանը հանդիսանում է որպես միացնող կամուրջ՝ ԻԼԻՊ-ի անդամներին տեղափոխելու համար: Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի պարտության բերումով շատ հավանական է, որ խմբավորումը  կենտրոնանա Աֆղանստանի մի շարք շրջաններում:

Երկրորդ՝ ի հակադրություն Թալիբանի, որ սահմանափակվել է Աֆղանստանում, ԻԼԻՊ-ը չի ձգտում հաստատվել այդ երկրում: ԻԼԻՊ-ի նպատակները տարբեր են նրանք ունիվերսալության ձգտում ունեն և ուզում են տարածաշրջանում ձևավորել Մեծ Խորասանի խալիֆայությունը:

Դեպի Կնետրոնական Ասիա և Կովկասյան տարածաշրջան ԻԼԻՊ-ի տեղափոխման հարցով ՀԱՊԿ-ին մտահոգող երրորդ խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն փորձում է Աֆղանստանը ծառայեցնել որպես բազա ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը մինչև Չինաստանի սահմաններ տարածելու համար: Այդ իսկ պատճառով, նախազգուշացնելով Աֆղանստանում գալիք ճգնաժամի ու անապահովության մասին, ՀԱՊԿ-ն միջազգային հանրությանը կոչ է անում լուրջ քայլեր ձեռնարկել ահաբեկչությանը դիմակայելու և դեպի աշխարհի տարբեր շրջաններ դրա տարածումը կանխարգելելու համար, ինչի մեջ Աֆղանստանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ: Չնայած որ այդ կապակցությամբ մտահոգությունները մեղմելու համար ՌԴ-ն սկսել է համագործակցել Աֆղանստանի Թալիբանի հետ, սակայն այդ չարաբաստիկ երևույթի՝ ԻԼԻՊ-ի տարածումը զսպելու համար դա բավարար քայլ չէ: Այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ն, որ Կենտրանական Ասիայի ու Կովկասի ռազմական ոլորտի ակտիվ ու բազմաֆունկցիոնալ կազմակերպություններից է համարվում, կարող է քայլեր ձեռնարկել տարածաշրջանային համագործակցությունները ամրացնելու համար: Սերտ համագործակցություն ծավալելով Աֆղանստանի կառավարության հետ, այդ կազմակերպությունը կարող է ազդեցիկ քայլեր վերցնել Աֆղանստանից դեպի Կենտրոնական Ասիա և Կովկաս ահաբեկչության տարածումը կանխարգելելու համար: