ԱՄՆ-ի կոնգրեսի հակաիրանական նոր քայլերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57766-ԱՄՆ_ի_կոնգրեսի_հակաիրանական_նոր_քայլերը
ԱՄՆ-ի կոնգրեսի մի խումբ դեմոկրատական և հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ նոր նախագիծ են ներկայացրել Իրանի շրջափակումների խստացման վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2017 14:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի կոնգրեսի հակաիրանական նոր քայլերը

ԱՄՆ-ի կոնգրեսի մի խումբ դեմոկրատական և հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ նոր նախագիծ են ներկայացրել Իրանի շրջափակումների խստացման վերաբերյալ:

ԱՄՆ-ի կոնգրեսականների ներկայացրած նախագծի համաձայն՝ առաջարկվում է շրջափակումներ սահմանել Իրանի միջուկային ծրագրերին առնչվող մի խումբ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ:  

Նախագիծը ներկայացվել է դեմոկրատական սենատորներ Ռոբերտ Մեննդեզը և  Բոբ Քրուքերը: Սենատոր Ռոբերտ Մեննեդեզն ասել է.«Նախագծի տեքստը այնպես  է գրվել, որ չի հակասում Իրանի միջուկային համաձայնությանը»:

Դոնալդ Թրամփի խորհրդականներն համոզված են, որ նախագիծը մեծ հավանականությամբ կվավերացվի սենատի կողմից:

Նախագիծն այն պայմաններում է ներկայացվել, երբ սենատի դեմոկրատական ներկայացուցիչների մեծամասնությունը դեմ է Իրանի շրջափակումների խստացման վերաբերյալ ներկայացված նման նախագծերին:  

Չնայած ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչները փորձում են միջուկային խնդրին չառնչվող պատճառաբանությամբ հակաիրանական նոր նախագիծ ներկայացնել, սակայն նրանց քայլերը խափանում է ՀԳՀԾ-ի գործադրումը:

Թրամփի կառավարությունը հասկանում է, որ կայացած միջազգային համաձայնության կողմերից և ոչ մեկը չի ընդունում այդ քայլերը:

ԱՄՆ-ը հայտարարում  է, որ հավատարիմ է ՀԳՀԾ-ին սակայն այդ երկիրը երբեք դրական քայլեր չի ձեռնարկել համաձայնագրի նկատմամբ:

Իրանի դեմ նոր շրջափակումներ սահմանելու ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված քայլերն, այն էլ ոչ միջուկային պատճառաբանությամբ, Իրանի շրջափակման օրենքի երկարաձգումը, Իրանի ակտիվների սառեցումն ԱՄՆ-ում և ներկայումս էլ Կոնգրեսի կողմից Իրանի դեմ շրջափակումներ սահմանելու մասին ներկայացված նոր նախագիծը վկայում են ԱՄՆ-ի երկակի ստանդարտների քաղաքականության մասին:  

Եթէ ԱՄՆ-ի կոնգերսը վավերացնի այս նախագիծը, ապա կարելի է եզրակացնել, որ Թրամփի մոտ կանգնած շրջանակներին հաջողվել է դեմոկրատական ներկայացուցիչներին համոզել ոչ միջուկային պատճառաբանությամբ նոր շրջափակումներ սահմանել Իրանի դեմ:

Նախկինում ևս դեմոկրատականները հաճախ մասնակցել են Իրանի դեմ ճնշում գործադրելու ուղղությամբձեռնարկված քայլերին և հակաիրանական շրջափակումների օրենքների վավերացման գործընթացներին:

Իհարկե հակաիրանական դիրքորոշումներում դեմոկրատականների տեսակետը նույնպես համընկնում է հանրապետականների դիրքորոշմանը: Միայն նրանց գործելաձևն ու տեսակետներն մի փոքր տարբերվում է հանրապետականներից:   

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարության ժամանակ դեմոկրատականները միայն այն պայմաններում պատրաստ եղան միջուկային հարցով բանակցել Իրանի հետ, երբ համոզվեցին, որ Իրանի դեմ սահմանված շրջափակումներն ապարդյուն են անցել:

Ներկայումս նոր շարժում է առաջացել Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով, որի մասին համակարծիք են դեմոկրատականներն ու հանրապետականները:

Հանրապետականների վերահսկողության տակ գտնվող ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից հակաիրանական դիրքորոշումը  և Թրամփի որդեգրած հակասական քաղաքականությունը վկայում են այն մասին, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը փոփոխության է ենթարկելու իր քաղաքականությունը Իրանի միջուկային համաձայնագրի նկատմամբ: