ԱՄՆ-ն խոստովանել է Իրաքում խաղաղ քաղաքացիների սպանությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57812-ԱՄՆ_ն_խոստովանել_է_Իրաքում_խաղաղ_քաղաքացիների_սպանությունը
Արևմտյան աղբյուրները հայտարարել են, որ ԱՄՆ-ի բանակը իր վրա է վերցրել Իրաքի Մոսուլ քաղաքում խաղաղ քաղաքացիների սպանության պատասխանատվությունը: Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ-ի հրամատարության կենտրոնից հայտարարել են, որ այդ երկիր կործանիչների կողմից Մոսուլի արևմտյան հատվածի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ քաղաքցիներ և մեծ թվով քաղաքացիներ վիրավորվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2017 08:56 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն խոստովանել է Իրաքում խաղաղ քաղաքացիների սպանությունը

Արևմտյան աղբյուրները հայտարարել են, որ ԱՄՆ-ի բանակը իր վրա է վերցրել Իրաքի Մոսուլ քաղաքում խաղաղ քաղաքացիների սպանության պատասխանատվությունը: Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ-ի հրամատարության կենտրոնից հայտարարել են, որ այդ երկիր կործանիչների կողմից Մոսուլի արևմտյան հատվածի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ քաղաքցիներ և մեծ թվով քաղաքացիներ վիրավորվել են:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի հրամանատարության կենտրոնը հայտարարել է որ այդ հարձակումները իրականացվել են իրաքյան ուժերի պահանջով: Շրջանառվող լուրերը խոսում են ԱՄՆ-ի կողմից Իրաքում կատարվող պատերազմական նոր հանցագործությունների մասին: Մոսուլում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարձակումներից զոհվածների թիվը հասել է 230-ի:

ԱՄՆ-ի կողմից իրականացված ավիահարձակումների հետևանքով զոհվել են հազարավոր խաղաղ քաղաքացիներ, ինչն ԱՄՆ-ի բանակի զեկույցների մեջ նշվել է որպես մարգինալ կուրուստներ: Երկու ամիս առաջ ԱՄՆ- բանակը խոստովանել էր, որ անցնող մեկ տարվա ընթացքում Իրաքում ու Սիրիայում այդ երկրի բանակի թույլ տված սխալների հետևանքով զոհվել է շուրջ 100 խաղաղ քաղաքացի: Այդուհանդերձ ՌԴ  ՊՆ-ն հրապարակած մի զեկույցում  զոհերի թիվը շուրջ հազար մարդ է հայտարարել:

Քաղաքական դիտորդների մեծ մասը ասում են որ ԱՄՆ-ի կողմից կատարվող  հանցագործությունները ծառայում են միտումնավոր ու կասկածելի նպատակների:

Հետևելով Իրաքի քաղաքական ու ռազմական զարգացումներին, կարելի է հասկանալ, որ ԱՄՆ-ն ահաբեկիչներին հզորացնելուց ու նրանց համար ժամանակ ապահովելուց բացի ուրիշ նպատակ չունի: Իր հանցագործությունները մարդկային սխալ անվանելով, ԱՄՆ-ն փորձում է արդարացնել Իրաքում կատարած իր հանցագործությունները:

ԱՄՆ-ի ռազմական արդիական տեխնիկաներով ահաբեկիչների տեղերի հայտաբերումը չափազանց դյուրին գործ է: Սակայն այդ վայրերի բացահայտման հարցում ԱՄՆ-ի անկարողությունը խոսում է հակաահաբեկչական պայքարում այդ երկրի թուլության մասին: Նման  թուլությունը կարող է մահաբեր հետևանքներ ունենալ տարածաշրջանի ժողովուրդների համար: Մոսուլում դպրոցական աշակերտների սպանությունը, Քերքուկում սգո արարողության ժամանակ հարձակումը, որի հետևքնքով զոհվեցին 25 մարդ այդ թվում նաև 15 կանայք, վերջերս ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Իրաքում կատարած  հանցագործություններն են, որոնց կապակցությամբ ՄԱԿ-ը լռում է:

Իրաքի զարգացումներից պարզվում է, որ հակաահաբեկչական պայքարում Իրաքի աշխարհազորայինների  հաղթանակները և այդ երկրի տարածքները ահաբեկիչներից մաքրագործելու փաստը ահաբեկիչների ու նրանց հովանավորների պարտության և միևնույն ժամանակ անճարակության պատճառ է դարձել և  նրանք  ժողովրդից են վրեժ լուծում: Այսպիսի պայմաններում աշխարհի ժողովուրդը Իրքում հանցագործությունների խստացման ականատես է լինում: Նրանք ահաբեկչական նպատակների իրականացման համար  շահագործում են երեխաներին, իսկ խաղաղ քաղաքացիների վրա կատարվող հարձակումների խստացման հետևանքով  զոհվում են բազմաթիվ երեխաներ: