ԱՄՆ-ի հասարակության մեջ խիստ տարաձայնություն կա միգրացիայի հարցի շուրջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57940-ԱՄՆ_ի_հասարակության_մեջ_խիստ_տարաձայնություն_կա_միգրացիայի_հարցի_շուրջ
ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է , որ պատիժ է սահմանվելու այն քաղաքների ու նահանգների համար, որոնք արգելք կհանդիսանան միգրացիայի դեմ սահմանված օրենքների իրագործման ճանապարհին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2017 09:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հասարակության մեջ խիստ տարաձայնություն կա միգրացիայի հարցի շուրջ

ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է , որ պատիժ է սահմանվելու այն քաղաքների ու նահանգների համար, որոնք արգելք կհանդիսանան միգրացիայի դեմ սահմանված օրենքների իրագործման ճանապարհին:

ԱՄՆ-ի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ՝ Ջեֆ Սեշենսը հայտարարել է, որ արդարադատության նախարարության ֆինանսական օգնություններից կզրկվեն այն քաղաքներն ու նահանգները, որոնք փախստական ոճրագործներին կպաշտպանեն դաշնային միգրացիոն օրենքներից:

Նա նշել է, որ ոճրագործության մեջ մեղադրվող արտասահմանցիներին երկրից հեռացնելու հարցում թերանալը վտանգավոր է բոլորի համար: Ջեֆ Սեշենսն այս  հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Նյու-Յորքի գլխավոր դատախազ՝ Էրիկ Շնայդերմանը հայտարարեց, որ իր գրասենյակը տեղական մարմիններին օգնելու է անհրաժեշտ միջոցներ ձեռք բերել ներգաղթյալներին պաշտպանելու համար:

Ներկայումս ԱՄՆ-ի հասարակության մեջ խորը ճեղքվածք է առաջացրել ապօրինի ներգաղթյալների և այդ խնդրի կարգավորման հարցը:

Սոցհարցումները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ի բնակչության ավելի քան կեսը դեմ են Թրամփի կառավարության հակամիգրացիոն խստաոճ քաղաքականություններին:

Իհարկե անցյալ տարիների ընթացքում ևս ժողովրդի խավերի միջև նման ճեղքվածք գոյություն ուներ անօրինական ներգաղթյալների հարցով: Սակայն Դոնալդ Թրամփի նախագահության շրջանն սկսվելով և ապօրինի ներգաղթյալների դեմ երկաթե բռունցք քաղաքականությունը կիրառվելով, այդ ճեղքվածքն առաջացել է նաև որոշում կայացնող օրգաններում, հատկապես դատական համակարգում: Մի կողմից ԱՄՆ-ի արդարադատության նախարարը նահանգներից, քաղաքներից ու շրջաններից պահանջել է իրագործել միգրացիայի օրենքները, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի որոշ քաղաքներ ապահով շրջաններ են համարվում ապօրինի ներգաղթյալների համար:

Այս բոլորն այն դեպքում, երբ միգրացիայի օրենքների հարցով աննախադեպ տարաձայնություն է տիրում նաև ԱՄՆ-ի դատական համակարգում: Մինչ օրս ԱՄՆ-ի առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորի վճռով կասեցվել են որոշ իսլամական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին նախագահի ընդունած երկու որոշումները:

Այդ դատավորները համոզված են, որ նախագահի այդ երկու հրամանները հակասում են ԱՄՆ-ի Սահմանադրության և կրոնական խտրականության մերժման հոդվածին, հետևաբար այդ հրամանների գործադրումը զուրկ է իրավական հիմքից:

Մինչ օրս ապարդյուն են անցել ԱՄՆ-ի կառավարության դատական ու իրավական ջանքերը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն հրամաններն իրագործելու համար:

Ամեն դեպքում, թվում է, թե հակամիգրացիոն քաղաքականությունների հարցով տարաձայնությունը երկար է շարունակվելու ԱՄՆ-ում: