Իրանը` լավ հարևան և կայուն գործընկեր Ռուսաստանի համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57998-Իրանը_լավ_հարևան_և_կայուն_գործընկեր_Ռուսաստանի_համար
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում երկու երկրների միջև տարբեր, այդ թվում հյուպատոսային հարցերի, զբոսաշրջության, տնտեսական հարցերի, կապի, ինչպես նաև դատական ու իրավական բնագավառներում համագործակցության 14 փաստաթղթեր ստորագրվեցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2017 07:48 Asia/Tehran
  • Իրանը` լավ հարևան և կայուն գործընկեր Ռուսաստանի համար

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում երկու երկրների միջև տարբեր, այդ թվում հյուպատոսային հարցերի, զբոսաշրջության, տնտեսական հարցերի, կապի, ինչպես նաև դատական ու իրավական բնագավառներում համագործակցության 14 փաստաթղթեր ստորագրվեցին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ Իրանին լավ հարևան և կայուն ու վստահելի գործընկեր է բնութագրել իր երկրի համար: Նա ասել է, որ Մոսկվան ու Թեհրանը բոլոր բնագավառներում, այդ թվում միջազգային հարցերում, չափազանց բարդ խնդիրների կարգավորման, նաև տնտեսական հարցերում համագործակցում են և այս համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ:

ԻԻՀ նախագահի Մոսկվա կատարած ուղևորությունը և երկու երկրի նախագահների բանակցությունները հատուկ նշանակություն ունեն: Այս երկօրյա ուղևորությունը առիթ ստեղծեց, որպեսզի երկու երկրների պաշտոնատարները զրուցեն երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ: Այս փաստաթղթերի ստորագրումը վկայում է Իրանի ու Ռուսաստանի միջև համագործակցությունների ընդլայնման մասին: Իրանն ու Ռուսաստանը ձգտում են ռազմավարական նպատակների վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունների ստեղծման: Նկատի առնելով երկկողմ հարաբերությունների ռազմավարական խորքը, երկու երկրները նաև հակված են տարածաշրջանի հարցերի հետ կապած անվտանգության ոլորտում համագործակցությունների ընդլայնմանը: Հարաբերությունների այս մակարդակը նաև տարածաշրջանային կարևոր հետևանքներ ունի և այդ պատճառով էլ կարևոր է: Այդ կարևորությունը կարելի է քննարկել երկու դիտանկյունից: Առաջինը հենց այն կետն է, որ Պուտինն էլ ընդգծեց ԻԻՀ նախագահի հետ բանակցություններում, ասելով, որ այս համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ: Մյուս տեսակետը, որ գտնվում է նման մոտեցման հակառակ կողմում, ներկայացվում է այն շրջանակների կողմից, որոնք կողմ չեն Իրանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունների ընդլայնմանը: Անկասկած այս շրջանակները մտահոգ են տարածաշրջանային հարցերում Իրանի ու Ռուսաստանի ազդեցիկ ներկայությունից և նման հարաբերությունները արգելք են համարում տարածաշրջանում ԱՄՆ-ի երկրաժամկետ ծրագրերի ճանապարհին: Դա ի տես այն բանի, որ Սիրիայի հարցով Իրանի ու Ռուսաստանի համադրված քայլերը Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար քաղաքական բանակցությունների ենթահող պատրաստելու ուղղությամբ կարևոր ձեռքբերում են ունեցել: Բոլոր բնագավառներում երկու երկրների տեսակետներն անհրաժեշտաբար չեն համընկնում միմյանց, սակայն ընդհանուր առմամբ անվտանգության բնագավառներում համագործակցությունների մակարդակի բարձրացման կապակցությամբ երկու երկրի ընդհանուր հայացքներն ազդեցիկ են: Այսօր նկատի առնելով Սիրիայի հարցերում երկու երկրի հարաբերությունների ազդեցությունն, առավել հստակ կարելի է ասել, որ Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական ոլորտ են մտել: Այս զուգամերձությունը հատկապես Շանհայի պայմանագրում կամ Բրիքսի խմբում կարող է ասիական մեծ երկրների, այդ թվում Չինաստանի ու Հնդկաստանի հետ առավել հզոր կապերի հաստատման ենթահող պատրաստել: Հետևաբար կարելի է ասել, որ Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունների ընդլայնման համար հզոր դրդապատճառներ ունեն: Այս համագործակցությունը տնտեսական ոլորտից բացի նաև մեծ նշանակություն ունի քաղաքական, անվտանգության, ինչպես նաև Իրանի ու Ռուսաստանի ռազմական գործակցության ոլորտներում: Այս կետը նկատի առնելով Ռոհանին ու Պուտինն իրենց բանակցություններում ընդգծեցին, որ Մոսկվան ու Թեհրանը բոլոր բնագավառներում, այդ թվում միջազգային հարցերում ու չափազանց բարդ խնդիրների կարգավորման ուղղությամբ համագործակցում են միմյանց հետ և այդ համագործակցությունն ընդլայնելու են: