Բանակցության ընթացքը՝ Բրիտանիայի ու ԵՄ-ի միջև Brexit-յան առաջին տարաձայնություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i58050-Բանակցության_ընթացքը_Բրիտանիայի_ու_ԵՄ_ի_միջև_brexit_յան_առաջին_տարաձայնություն
Brexit-ի գործադրման ընթացքի պաշտոնական մեկնարկը դրվելուց ժամեր անց երևան եկան ապագա բանակցությունների շուրջ բրիտանացի ու եվրոպացի պաշտոնատարների միջև տարաձայնությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2017 07:06 Asia/Tehran
  • Բանակցության ընթացքը՝ Բրիտանիայի ու ԵՄ-ի միջև  Brexit-յան առաջին տարաձայնություն

Brexit-ի գործադրման ընթացքի պաշտոնական մեկնարկը դրվելուց ժամեր անց երևան եկան ապագա բանակցությունների շուրջ բրիտանացի ու եվրոպացի պաշտոնատարների միջև տարաձայնությունները:

Եվրոպացի մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Այրոն ու նաև Եվրոխորհրդարանը միաձայն հայտարարել են, որ դեմ են   Brexit-ի բանակցություններին զուգահեռ, ապագա հարաբերությունների ուրվագծման շուրջ բանակցություններին:  Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածի գործադրման հանձնելու համար պահանջել է այդ երկու բանակցությունները զուգահեռ կազմակերպել:

Բրիտանիայի համար այդ բանակցությունների միաժամանակ  անցկացվելը կենսական նշանակություն ունի: Ներկայումս Բրիտանիան դեռ ԵՄ-ի անդամ է ու ի դեպ, այդ միության անդամակցությանը ձգտող երկրների համեմատությամբ ԵՄ-ին կից կառույցներում ավելի շատ ներազդեցություն ունի: Թերեզա Մեյի կառավարությունը հույս ունի օգտվելով այդ  ազդեցությունից, ԵՄ-ի հետ հարաբերությունների կապակցությամբ առավել լավ պայմաններ ստեղծել  Brexit-ին հաջորդող շրջանում:

Դա ի տես այն բանի, որ ԵՄ-ն պահանջում է նախ ավարտել ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման գործընթացը և ապա սկսել նոր հարաբերությունների ուրվագծման մասին բանակցությունները: Այս պահին Բրիտանիան հույս ունի բանակցությունները միաժամանակ կազմակերպելով, առավելագույն արտոնությունները ձեռք բերել և կանխել  Brexit-ի հնարավոր բացասական հետևանքները, միաժամանակ գոհ պահելով ներքին համառ ընդդիմադիրներին: Սակայն թվում է, որ ԵՄ-ն ձգտում է նվազագույնի հասցնել  Brexit-ից Բրիտանիայի ձեռքբերումները: Այլ խոսքով ներկայումս վեճը գնում է այն հարցի շուրջ, թե արդյոք  Brexit-ը օրինակ է ծառայելու ԵՄ-ի մյուս անդամների համար, թե նրանց համար խրատ է լինելու:

Իհարկե այս ընթացքում ժամանակի գործոնն էլ որոշիչ դերակատարություն ունի: Կողմերի համաձայնությամբ որոշված է, որ Բրիտանիան երկու տարի հետո պաշտոնապես դուրս գա ԵՄ-ի կազմից: Այդ ժամանակամիջոցում պիտի քննարկվեն չափազանց բարդ, կարևոր ու զգայուն հարցեր և դրա շուրջ շուրջ համաձայնություն պիտի կայանա: Այդ թեմաներից յուրաքանչյուրի շուրջ բանակցությունը կարող է ամիսներ տևել:

Տարաձայնության խնդիրը միայն բանակցության եվրոպական կողմում չէ, որ երևան է եկել: Բրիտանական միացյալ թագավորությունից Շոտլանդիայի անջատման հարցի լրջանալով հնարավոր է, որ բրիտանական կողմն էլ նման բարդության հանդիպի: Դա ի տես այն բանի, որ  առաջիկա երկու ամիսներին երկու ճակատագրական ընտրություններ են տեղի ունենալու ԵՄ-ի երկու կարևոր անդամներ՝ Ֆրանսիայում ու Գերմանիայում: Ակնկալվում է, որ այս ժամանակամիջոցում հիշյալ երկու երկրների պաշտոնատարներն ավելի քիչ կկենտրոնանան  Brexit-ի շուրջ բանակցությունների վրա:

Նկատի առնելով այն ինչ ասվեց, թվում է, որ  Brexit-ի ու նաև Բրիտանիայի ու ԵՄ-ի միջև համագործակցության շուրջ բանակցությունների համար երկամյա ժամանակաշրջանը չափազանց կարճ է լինելու: Դա կարևոր է այն տեսակետից, որ հստակեցված ժամկետի ավարտին Լոնդոնի ու Բրյուսելի միջև հարաբերությունների ճակատագիրն անորոշ է մնում: Այլ խոսքով, եթե հստակեցված ժամկետում  Brexit-ի շուրջ բանակցություններն արդյունքի չհանգի,  հնարավոր է, որ ԵՄ-ի անդամ 28 երկրների տերիտորիայում տնտեսական ապոքալիպսիս տեղի ունենա: