«Երկրի օրվա» 41-րդ տարեդարձը և Իսրայելի ոճրագործությունների վերհիշումը
Պաղեստինի վիճակագրության կենտրոնի կազմակերպությունը մարտի 30-ին ՝ «Երկրի օրվա» առիթով տարածած հաղորդագրությունում հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմն օկուպացրել է Պաղեստինի տարածքների 85 տոկոսը, որը կազմում է ավելի քան 27 հազար քկմ:
2017 թվականի մարտի 30-ին նշվում է «Երկրի օրվա» 41-ամյակը: Օրն այդպես է անվանակոչվել , որովհետև 1976 թվականի մարտի 30-ին Սիոնիստական բռնազավթիչ ռեժիմը գրավելով Ալ-Ջալիլայի շրջանում պաղեստինցիներին պատկանող տարածքների մի մասը, դրանք հանձնեց սիոնիստ գաղթականներին: Ռեժիմի այդ քայլից հետո, 1976 թվականի մարտի 30-ին, պաղեստինցի ակտիվիստների կոչով, պաղեստինցիների մասնակցությամբ ցույցեր տեղի ունեցան, սակայն իսրայելական ուժերի ձեռքով զոհվեցին վեց պաղեստինցիներ, ավելի քան 100-ը վիրավորվեցին: Հարյուրավոր ուրիշեր ձերբակալվեցին: Մարտի 30-ը «Երկրի օր» հռչակվեց: Ամեն տարի նույն օրը Գազայի հատվածում, Հորդանան գետի արևմտյան ափին, արևելյան Երուսաղեմում բնակվող պաղեստինցիները հակաիսրայալական ցույցեր են անցկացնում:
Աշխարագրությունն Իսրայելի համար մեծ նշանակություն ունի, քանզի այդ ռեժիմը երկիր կոչվելու համար, տարածքի կարիք ունի, ինչն էլ համարվում է ցանկացած երկրի գոյության գլխավոր նախապայմանը: Ուստի Իսրայելը բռնագրավում է պաղեստինցիներին պատկանող տարածքները ՝ իր այդ մեծ բացը լրացնելու համար: Իսրայելի ռեժիմի ոճրագործությունները հուշում են, որ այդ քայլերի գլխավոր մասն իրականացվում է աշխարհագրության առանցքի շուրջ: Ավանաշինությունը պաղեստինյան տարածքների օկուպացման ուղղությամբ Իսրայելի ռեժիմի գլխավոր ռազմավարությունն է, որն այսօր շարունակվում է ՝ հաշվի չառնելով քննադատությունները: Սիոնիստական ռեժիմի բոլդուզերներն ավերել են պաղեստինցիներին պատկանող հազարավոր բնակարաններ ՝ որպեսզի տարածքն օգտագործվի ավանատիպ քաղաքաներ կառուցելու համար: Միայն 2016 թվականին Իսրայելի ռեժիմն ավերել է պաղեստինցիներին պատկանող 309 շենքեր, ևս 227 շենքերի ավերման արտոնագիրն արդեն պատրաստ է: Մյուս կողմից սիոնիստական ավանաբնակներին տրվել է հազարավոր տներ կառուցելու իրավունք: Կառուցապատման աշխատանքներին զուգահեռ, ռեժիմը խոչընդոտում է պաղեստինցիների տների կառուցումը : Իսրայելի ռեժիմը մեծ արգելքներ է հարուցում պաղեստինցիների համար, որպեսզի նրանք հրաժարվեն տներ կառուցելու մտքից: Ի դեպ Իսրայելի ռեժիմը պաղեստինցիներից խլել է նաև տարածքներն իրենց անուններով գրանցելու իրավունքից: Ռեժիմի աշխարհագրական ոճրարարքների հետևանքով, այսօր պաղեստինցիները համարվում են աշխարհի ամենամեծ թվով անօթևանները: Պաղեստինի վիճակագրության կենտրոնի կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ տարածքների միայն 15 տոկոսն է գտնվում պաղեստինցիների տրամադրության տակ և Սիոնիստական ռեժիմն օկուպացրել է Պաղեստինի տարածքների 85 տոկոսը, որը կազմում է ավելի քան 27 հազար քկմ: