Պարսիցծոցյան համագործակցության խորհուրդը պնդում է իր հակաիրանական դիրքորոշումների վրա
Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրները հինգշաբթի օրը Ռիադում կայացած նիստի ավարտին Իրանին մեղադրել են այսպես կոչված Բահրեյնում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ: Նման հակաիրանական հայտարարություններով , Իրանից պահանջվում է վերջ դնել արաբական երկրներում աշխարհազորայիններին ցուցաբերվող աջակցությանը և աղանդավորական հակամարտությունները թեժացնելու քաղաքականությանը:
Բահրեյնի ԱԳ նախարան էլ կրկնելով այդ անհիմն հայտարարություններն , ասել է, որ Ռիադի նիստում քննարկվել է ԻԻՀ-ի հետ հարաբերությունների հարցը: Առանձնակի ուշադրության է արժանացել վերջերս Իրան կատարած այցի մասին Քուվեյթի փոխվարչապետ և ԱԳ նախարար ՝ Շեյխ Սաբահ Խալեդ Համեդ Ալ-Սաբահի ելույթը: Նիստի եզրափակիչ հաղորդագրությունը և Բահրեյնի ԱԳ նախարարի խոսքերը վկայում են գումարման գլխավոր նպատակների մասին: Նիստն այնպիսի հանգամանքներում է կայացել, երբ Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ որոշ երկրներ հետևելով Ռիադի արկածախնդրությանը, արհեստական լարվածություն էին ստեղծել Իրանի հետ իրենց հարաբերություններում: Իհարկե վերջիններս քաղաքական ու տնտեսական խնդիրներ ունեն հենց Արաբիայի հետ, քանի որ Ռիադն է պատասխանատու տարածաշրջանի երկրների առջև ծառացած խնդիրների համար:
Այնուամենայնիվ, եզրափակիչ հաղորդագրությունում իրողությունը գլխիվայր ներկայացնելով, խորհուրդն Իրանին մեղադրել է տարածաշրջանի արաբական երկրների գործերին միջամտելու մեջ : Անհիմն մեղադրանք, որը մնում է խոսքի սահմանում և այն ապացուցուցող փաստեր ու հիմքեր չկան: Նման շեղված ու պասիվ կողմնորոշումներն ավարտվելու են միմիայն տարածաշրջանային ճգնաժամերով : Իսկ դա նույն նպտական է, որին ձգտում են ԱՄՆ-ը և Իսրայելը տարածաշրջանում , և արաբական որոշ երկրների ղեկավարներն էլ դարձել են սցենարի գլխավոր դերակատարները: Առ այսօր խորհուրդը ոչ միայն արդյունավետ ոչ մի քայլ չի արել իրական սպառնալիքները վերացնելու ուղղությամբ, այլ տարածաշրջանում կրքերը թեժացնելով, հաստատում է Արաբիայի քայլերը ՝ այդ թվում Եմենի դեմ սանձազերծած պատերազմի հարցում: Իսկ Արաբիան իր հերթին փորձում է մյուս երկրների հետ միասնաբար , Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի ավերակների վրա հակաիրանական նոր կոալիցիա ձևավորել՝ իր խարխլված դիրքը պաշտպանելու համար: Բահրեյնն էլ փորձում է մոռացության տալ ժողովրդի օրինական ու արդարացի պահանջներն ու խնդիրները, Իրանի դեմ մեղադրանք ներկայացնելով ՝ խնդրի էությունն անտեսելով, լուծում տալ հարցին: Բահրեյնի ԱԳ նախարարն այն դեպքում է խոսում Իրանի հետ խորհրդի հարաբերությունների քննարկման մասին, երբ Արաբիան և Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ որոշ երկրներ, Իրանի դեմ Սադդամի պարտադրյալ պատերազմի տարիներին, միլիարդավոր դոլարներ էին ծախսում : Այսօր նրանք այդ պատմական փաստերն արդեն մոռացության են մատնել և իրենց իրավունք են վերապահովում Իրանին մեղադրել բռնություն տարածելու մեջ : Հաղորդագրությունն այնպիսի պայմաններում է տարածվում, երբ Պարսիցծոցյան համագործակցության խորհուրդը գիտակցաբար շփոթել է բարեկամին ու թշնամուն: Հարց է առաջանում, որ խորհուրդն Իսրայելի օկուպացումները դատապարտելու համար քանի՞ հաղորդագրություն է տարածել, մինչդեռ քայլեր է արել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Բրիտանիայի միջամտությունների համար ենթահող պատրաստելու ուղղությամբ: Նման տեղաշարժերը և անտրամաբանական դիրքորոշումներն ՝ իրողությունից փախուստ են ընկալվում , որի միակ արդյունքն է Իրանի և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների ավերումը և անկասկած չի կարող օգնել խնդիրների կարգավորմանը: