«Ռուսաստանը չի սպառնում ԱՄՆ-ին». Ռուսաստանի ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի զինվորական ու հետախուզական ոլորտների պաշտոնյաների կողմից հնչեցրած այն հայտարարությունը, որի համաձայն Մոսկվան սպառնում է Վաշինգտոնին:
Այս կապակցությամբ ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ՝ Իգոր Կոնաշենկովն ուրբաթ օրն ասել է.«Ռուսաստանի կողմից Վաշինգտոնին ուղղված սպառնալիքի մասին ԱՄՆ հետախուզական ծառայությունների հայտարարությունը կատարվել է՝ ավելի շատ բյուջե ստանալու նպատակով»: ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերը վերջերս Կոնգրեսին ներկայացրած զեկույցում նշել է, որ Ռուսաստանը լուրջ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի դեմ: Նա այդ զեկույցում նաև անդրադարձել է Ռուսաստանի ու Չինաստանի կիբեր-սպառնալիքներին, որը ԱՄՆ-ի դեմ ուղղված միջոց է համարել: ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերի հակառուսական արտահայտությունները և այդ հարցով ՌԴ պաշտպանության նախարարության դիրքորոշումը վկայում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նոր սառը պատերազմ ծագելու մասին: Փաստորեն վերջին ամիսներին ԱՄՆ-Ռուսաստան առճակատումը նոր փուլ է մտել: Երկու երկրներում փակվել են հյուպատոսարանները: Ամերիկացիները հոգեբանական պատերազմ են սկսել ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի դեմ:
Վաշինգտոն-Մոսկվա թշնամության նոր փուլն սկսվեց Ուկրաինայի ճգնաժամով և ԱՄՆ-ն որպես արևմուտքի պարագլուխ, թշնամական դիրքորոշում որդեգրեց Ռուսաստանի դեմ: Նա իր եվրոպացի ու ոչ-եվրոպացի դաշնակիցների ուղեկցությամբ Ուկրաինայի հարցով պատժամիջոցներ է կիրառել ՌԴ-ի նկատմամբ,որոնք ընդգրկում են քաղաքական,դիվանագիտական, առևտրական, անվտանգության ու ռազմական ոլորտներ: Հատկապես որ ռազմական ոլորտում , ԱՄՆ-ն ,որպես ՆԱՏՕ-ի գլխավոր անդամ ու պարագլուխ ՝ Ռուսաստանի հետ առճակատումը խստացնելու և Եվրոպայում իր ներկայությունն ամրապնդելու նպատակով ռազմական բյուջեի ավելացումը դրել է օրակարգում: Բնակաբաբար այդ հարցը առթել է ՌԴ-ի հակազդեցությունը : Ռուսաստանը գիտի ,որ Վաշինգտոնը չարակամ նկրտումներից ելնելով ավելացնում է իր ռազմական բյուջեի ծավալը: Քանզի նա նպատակ ունի իր ռազմական ներկայությունն ամրապնդել Եվրոպայում:
Փաստորեն ԱՄՆ-ն իր ռազմական քայլերին, ինչպես Եվրոպայում իր ներկայության ռազմական բյուջեն քառապատիկ դարձնելու նոր նախագծին զուգահեռ , տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով քարոզչական պատերազմ է շղթայազերծել` Ռուսաստանի դիմագիծը խափանելու նպատակով:
Վաշինգտոնն իր կարծիքով քաղաքական ու քարոզչական ենթահող է պատրաստել Ռուսաստանի հետ առճակատվելու համար: Նա հայտարարում է,թե նման քայլերի նպատակն է դիմակայել Մոսկվայի ոտնձգություններին: Ի դեպ ՆԱՏՕ-ն ողջունել է այդ քայլը ,ինչը նշանակում է,որ այդ կառույցը ավելի է հրահրում Ռուսաստանի հետ արևմուտքի առճակատման գործընթացին: Առճակատում ,որը այժմյան գործընթացի շարունակման դեպքում լավ ավարտ չի կարող ունենալ: Քլափերի մեղադրանքների վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարության վերջին դիրքորոշումը ցույց է տալիս ,որ ռուսները քաջ գիտակցում են այդ իրողությունը և գիտեն ,որ Վաշինգտոնի գլխավոր նպատակն է Եվրոպայում և աշխարհի այլ կետերում, որտեղ բախվում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը, պահպանել իր ռազմական ներկայությունը :