Մեկնարկել են ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i58222-Մեկնարկել_են_ՀՀ_ԱԺ_6_րդ_գումարման_ընտրությունները
Ապրիլի 2-ին մեկնարկել են Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման ընտրությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2017 13:14 Asia/Tehran
  • Մեկնարկել են ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրությունները

Ապրիլի 2-ին մեկնարկել են Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման ընտրությունները:

2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ, երկու միլիոն 564 հազար 734 հոգի լրացնում են քվեարկությանը մասնակցելու անհրաժեշտ պայմանները, ովքեր գրանցված 1539 թեկնածուների միջից , պետք է ընտրեն ԱԺ պատգամավորներին: Ազգային ժողովի 101 աթոռների համար մրցելու են 9 քաղաքական կուսակցություններ ու խմբակցություններ: ԱԺ-ի չորս մանդատ նախատեսվել է ազգային փոքրամասնությունների պատգամավորների համար:

ՀՀ Սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեից հետո , ԱԺ-ի 6-րդ գումարման ընտրություններն առաջինն են, ինչումն էլ կայանում է նրա նշանակությունը: 2015 թվականի հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիներն որոշում ընդունեցին երկրի կառավարման կարգերը նախագահականից փոխել խորհրդականի : Ուստի այն առավել մեծ կարևորություն ունի երկրի քաղաքական դաշտում ակտիվ կուսակցությունների համար: 2018 թվականին ՀՀ նախագահ ՝ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվելուց հետո նոր նախագահին կընտրի այս ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովը։2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երկրի նախագահի լիազորությունները կնվազեն հօգուտ վարչապետի և Ազգային Ժողովի: Ինքը՝ նախագահը կշարունակի լինել պետության գլուխը: Նորընտիր նախագահը կնշանակի խորհրդարանական կայուն մեծամասնության ներկայացրած վարչապետին։

Սոցհարցումների արդյունքների համաձայն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հանրապետական կուսակցությունը, որը խորհրդարանում ունի ամենամեծ թվով պատգամավորներ ՝ 69 հոգի, լինելու է ընտրությունների հաղթողը: Երկրորդ տեղում է Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Ծառուկյան» դաշինքը, որը 5-րդ գումարմանն ունեցել է 33 մանդատ: Որոշ քաղաքական գորիչներ անդամակցում են Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: ՀՀ առաջին նախագահ ՝ Լևոն Տեր Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես»-ը ՝ Հայ ժողովրդական կուսակցություն (ՀԺԿ)-ի կոալիցիա կազմելով, մասնակցել են ընտրություններին: ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՝ Սեյրան Օհանյանը ընդդիմադիր կոալիցիայի կազմում է:

Հաշվի առնելով Հայաստանի ներքին իրավիճակը, նախընտրական քարոզարշավի ընթացքում, թեկնածուները կենտրոնացել էին աղքատության, գործազրկության և արտագաղթի դեմ պայքարի նման հարցերի վրա: Ընդդիմադիր թևի համոզմամբ, ՀՀ ԱԺ-ի 6-րդ գումարման ընտրություններն այնպիսի հանգամանքներում են անցկացվում, երբ 2015 թվականին ՝ ինքը հանրապետության նախագահը ՝ որպես իշխանության բուրգի գագաթ «Հանրապետական իշխող կուսակցության» պահպանման նպատակով, սահմանադրությունում բարեփոխումներ էր իրականացրել : Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով  առկա իրավիճակը և քաղաքական տեղաշարժերի նկատմամբ  ժողովրդի դիրքորոշումը, պետք է ասել, որ դժվար է կանխատեսել ընտրությունների արդյունքները: Այնուամենայնիվ, պարզից էլ պարզ է, որ ՀՀ ԱԺ-ի 6-րդ գումարման ընտրություններն ավարտվելու են իշխող կուսակցության թեկնածուների կողմից աթոռների մեծամասնությունը շահելով: