Մամուլի տեսություն 06-04-2017
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամի Ավետման տոնը:
Qahana.am
Ապրիլի 7-ը Ավետման օրն է՝ մայրության տոնը
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, տեղեկացնում է Qahana.am կայքը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:Ավետարանների համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ, և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը. «Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»,- Մանկան մասին ասել է հրեշտակապետը:
Ռեսալաթ
Բրեքզիթի շուրջ ծանր բանակցություններ են սպասում Բրիտանիային և Եվրամիությանը
Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել բանաձևին, որը սահմանում է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-ի պայմանները: Քվեարկությունը կայացել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում: «Բանակցությունները պետք է շատ թափանցիկ լինեն: Բրիտանիան պարտավոր է կատարել ստանձնած պարտավորությունները, այդ թվում ֆինանսական բնույթի, եվրոպական բյուջեի շրջանակում»,-ասվում է փաստաթղթում:
Վերլուծաբանների կարծիքով Brexit-ի վերաբերյալ ծանր բանակցություններ են սպասում եվրոպացի դիվանագետներին:Բրիտանիայի կառավարությունն այնպիսի ակնկալիքներ ունի ,որոնք հակադրվում են ԵՄ-ի պաշտոնյաների ակնկալիքներին:Եվրախորհրդարանում Գերմանիայի ԱԳ նախարար՝ Զիգմար Գաբրիելը մեկ անգամ ևս ընդգծել է,որ Brexit-ի հարցում ԵՄ-ը զիջումների չի գնա: Սակայն այս բանակցությունները չպետք է այնպես ուղղորդվեն ,որոնք վերջում հանգեցնեն Լոնդոնի հետ թշնամական հարաբերություններ առաջացմանը: Մենք պետք է շարունակենք մնալ որպես բարեկամներ:
Ալիք
Հոջ. Ռեյիսին՝ նախագահության թեկնածու
Այսօր՝ ապրիլի 6-ին, Թեհրանի «Շահր աֆթաբ» համալիրում մեկնարկել է Իրանի պահպանողական քաղաքական ուժերի համախմբման՝ «Իսլամական հեղափոխության ժողովրդական ուժերի ճակատ»-ի երկրորդ ազգային համագումարը:
Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները՝ համագումարի ընթացքում, «Ասթան Ղոդս Ռազավի»-ի տնօրեն հոջ. Սեյեդ Էբրահիմ Ռեյիսիի լիազոր ներկայացուցիչ, Մաշհադի քաղաքապետ Սեյեդ Սոլաթ Մորթազավին պաշտոնապես հայտարարել է, որ հոջ. Ռեյիսին ընդունել է պահպանողական ուժերի հրավերը և առաջադրվելու է որպես նախագահական ընտրությունների թեկնածու:
ԻՍՆԱ
Երկու իրանցի բանտարկյալներ տեղափոխվելու են Իրան
Երկու իրանցի բանտարկյալեր առաջիկա շաբաթ Հայաստանից կտեղափոխվեն Իրան։ Նրանք կշարունակեն իրենց պատիժը կրել Հայրենիքում։ Այս գործընթացն իրականացվում է ԻԻՀ և ՀՀ միջև դատական համագործակցության շրջանակում։
Ալիք
Հերոս Ավանեսյանը՝ բասկետբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունում
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԲԱ-ն, բասկետբոլի միջազգային կարգի իրանահայ ճանաչված հսկիչ Հերոս Ավանեսյանին հրավիրել է որպես տեխնիկական հսկիչ մասնակցելու բասկետբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Հերոս Ավանեսյանն Իրանի բասկետբոլի միջազգային կարգի ճանաչված հսկիչներից է: Նա չորս տարի գլխավորել է բասկետբոլի Ասիայի կոնֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովը:
Նշենք, որ բասկետբոլի Աշխարհի երիտասարդական առաջնությունը մեկնարկելու է հուլիսի 1-ին՝ Եգիպտոսում
Համշահրի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է պատժել Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած քիմիական հարձակման հեղինակներին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է երեքշաբթի օրը Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն տարածքում տեղի ունեցած քիմիական հարձակումը: Նա պահանջել է պատժել դեպքի հեղինակներին: Յենս Ստոլտենբերգն ասել է.«Այդ տարածքի հարյուրավոր անմեղ մարդկանց այդ թվում երեխաների զոհվելուն հանգեցրած այդ հարձակման հեղինակները պետք է պատասխանատվության կանչվեն»:
Սիրիայի ընդդիմադիրների կոալիցիան հայտարարել է,որ քիմիական հարձակման հետևանքով զոհվել է 80 և վիրավորվել ավելի քան 200 մարդ: Սիրիայի բանակին կից մի աղբյուր հայտարարել է,որ Սիրիայի բանակը քիմիական զենք չունի և այդ ամենը Դամասկոսի դեմ քարոզչություն է:
«Ժամանակ»
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դուրս են գալիս քաղաքականությունից
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո արդեն վերջնական հստակեցվել է, որ քաղաքականությունից դուրս են գալու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։ Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
Չի բացառվում, որ երկու կուսակցությունների մնացող կարկառունները միավորվեն եւ մեկ կուսակցություն դառնանա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։ Վարդան Օսկանյանի այս որոշումը կարող է անդրադառնալ նրա Civilitas հիմնադրամի եւ Civilnet օնլայն հարթակի բնականոն գործունեության վրա»։
---
«Ժամանակ»
ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնողները ԱԺ-ում չեն մնալու
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը Ազգային ժողովում չեն մնալու։
Երեքն էլ գործադիրում պահպանելու են իրենց դիրքերը։ Վիգեն Սարգսյանը միանշանակ կշարունակի գլխավորել ՀՀ պաշտպանական գերատեսչությունը առնվազն մինչեւ հաջորդ տարվա գարուն, Տարոն Մարգարյանը պատրաստվում է գլխավորել ՀՀԿ Երեւանի ավագանու ցուցակը։
Նա մտադիր է հաջորդ հինգ տարին եւս մնալ Երեւանի քաղաքապետի պաշտոնում, անկախ նրանից, թե Գագիկ Բեգլարյանը կամ Միհրան Պողոսյանը որքան շատ են ցանկանում փոխարինել իրեն այդ պաշտոնում:
Ինչ վերաբերում է Արփինե Հովհաննիսյանին, ապա նա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ամենասիրված նախարարն է, ուստի նա, մեր տեղեկություններով, վերանշանակվելու է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում»։