Թերեզա Մեյլը՝ իրանաֆոբիայի քաղաքականության դերակատար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i58604-Թերեզա_Մեյլը_իրանաֆոբիայի_քաղաքականության_դերակատար
Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյը փորձում է Իրանի դեմ հակաքարոզչություններում չզիջել ԱՄՆ-ին: Վերջին քանի օրերի ընթացքում ԱՄՆ-ի իշխանությունները հակաիրանական հայտարարություններով են հանդես եկել: Նրանք  տեղեկացրել են Իրանի դեմ արաբա-ամերիկյան կոալիցիա կազմելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2017 16:47 Asia/Tehran
  • Թերեզա Մեյլը՝ իրանաֆոբիայի քաղաքականության դերակատար

Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյը փորձում է Իրանի դեմ հակաքարոզչություններում չզիջել ԱՄՆ-ին: Վերջին քանի օրերի ընթացքում ԱՄՆ-ի իշխանությունները հակաիրանական հայտարարություններով են հանդես եկել: Նրանք  տեղեկացրել են Իրանի դեմ արաբա-ամերիկյան կոալիցիա կազմելու մասին:

 

 

ԱՄՆ պետքարտուղար՝ Ռեքս Թիլերսոնը խոսել է իր կարծիքով  տարածաշրջանում Իրանի ներազդեցության սանձմանն ուղղված տեղաշարժերի մասին, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է.«Իրանը ահաբեկչության գլխավոր հիմնադիրն է: Դա հենց այն է,որին մենք պատրաստվում ենք դիմակայել և տարածաշրջանային արաբական կոալիցիա կազմել»,հավելել է նա:

Նույն  հայտարարությունները հնչեցրել է նաև Թերեզա Մեյը:  

Լրատվական աղբյուրները չորեքշաբթի օրը գրել են.«Բրիտանիայի վարչապետը Իրանին մեղադրել է միջազգային հանրության շահերի դեմ քայլեր կատարելու և խաղաղության ու կայունության հաստատման ճանապարհին խախտումներ թույլ տալու մեջ»: Հիշյալ աղբյուրները նաև նշել են,որ Բրիտանիայի վարչապետը նաև ասել է, թե  Պարսից ծոցի ափամերձ երկրներին կպաշտպանի Իրանի միջամտություններից:

Թերեզա Մեյը նաև նշել է, որ Իրանը տարածաշրջանի անկայունության պատճառն է: Նա ամենայն հանդգնությամբ ասել է.«Տարածաշրջանում Իրանի թշնամական քայլերին դիմակայելու համար պետք է  հավաքական քայլեր ձեռնարկել»:

Բրիտանիայի վարչապետն այդ անհեթեթ հայտարարություններն արել է Ռիադ կատարած այցի ընթացքում Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ: Թերեզա Մեյի Արաբիա կատարած ուղևորությունը բազմանպատակ է,որոնցից կարևորագույնը Բրիտանիայի տարածաշրջան վերադառնալու գործընթացի կայունացումն է: Նա նպատակ ունի Պարսիցծոցյան տարածաշրջանի արաբական երկրներում ԱՄՆ-ի հետ մրցակցել: Մյուս կողմից Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս գալու շեմին է գտնվում,ուստի փորձում է ընդլայնել իր առևտրա-տնտեսական հարաբերությունները Պարսիցծոցյան երկրների հետ:

Չպետք է ակնկալել ,որ Թերեզա Մեյը տարածաշրջանում իր մրցակիցներից հետ մնա: Իհարկե Արաբիան շռայլելով իր նավթային դոլարներն ու արտարժութային պաշարները, ԱՄՆ-ի, ,Բրիտանիայի ու Ֆրանսիայի համար գունավոր սփռոց է փռել:

Արաբիան և տարածաշրջանի  որոշ թուլամորթ շեյխեր փորձում են այդ երկրների հովանու ներքո իբր թե անվտանգություն զգալ: Դա այն դեպքում ,երբ Սաուդյան Արաբիայի նման երկրները արդեն վերածվել են հրեշների ու սեփական ձեռքով ոչնչացնում են իրենց, և արտաքին թշնամու կարիք էլ չունեն: Իհարկե ԱՄՆ-ի ու Բրիտանիայի նման դերակատարներն էլ  ապացուցել են,որ իրենց համար ոչ թե այդ երկրները այլև նրանց դիրքն ու դրամն է կարևոր: Այդ պատճառով, Սադդամի, Մուբարաքի կամ Կադդաֆիի նման իշխանավորների ճակատագիրը իրենց համար կարևոր չէ:

Պատմությունը ցույց է տվեց,որ հենց նրանց հովանավորները ոչնչացրին նրանց: Բայց առայժմ արևմուտքի ցանկալի տարբերակը մարդու իրավունքների ու ագրեսիայի վրա աչք փակելն է,որպեսզի կարողանան ստանալ իրենց առավելագույն ֆինանսական շահերը, և երբ զգան որ  արդեն այդ դրածոների ժամկետն անցել է,հենց իրենք կվերացնեն վերջիններիս: