Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը ՝ ինքնագնահատման խորհրդանիշը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i58834-Միջուկային_տեխնոլոգիաների_ազգային_օրը_ինքնագնահատման_խորհրդանիշը
Ի հարգանս Իրանի միջուկային գիտնականների ջանքերի և միջուկային վառելիքի ցիկլի կատարելագործման առիթով, Իրանում ապրիլի 9-ը հռչակվել է «Միջուկային տեխնոլոգիայի ազգային օր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2017 08:34 Asia/Tehran
  • Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը ՝ ինքնագնահատման խորհրդանիշը

Ի հարգանս Իրանի միջուկային գիտնականների ջանքերի և միջուկային վառելիքի ցիկլի կատարելագործման առիթով, Իրանում ապրիլի 9-ը հռչակվել է «Միջուկային տեխնոլոգիայի ազգային օր»:

Միջուկային գիտությունը դասվում է գիտական ու տեխնոլոգիական հատուկ ճյուղերի շարքում : Գիտություն, որի ձեռքբերումը մեծ ցանկություն է համարվում բոլոր երկրների համար: Այդ ցանկությունը սակայն ուղեկցվում է համաշխարհային սարսափով: Այս մտահոգության արմատները պարզ են: Մտավախությունը ձևավորվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը ատոմային զենքերով ռմբակոծեց Ճապոնիայի Հիրոսիմա և Նակասակի քաղաքները: Այդուհետ ևս համաշխարհային  գերուժերը շարունակեցին ատոմային զենքը պահել, որպես սեփական անվտանգությունն ապահովող վահանը, իսկ ատոմային մարտագլխիկների թվաքանակի հարցում մրցակցությունը դարձան միջուկային հարցում մշտապես շոշափվող հարցը: Ուստի, այդ տեխնոլոգիան ուղեկցվել է յուրահատուկ սարսափով : Ատոմային զենքերի տեր երկրները համաձայնության եկան NPT-ի դաշիքնի շուրջ ՝ ատոմային զենքերի տարածումը խոչընդոտելու նպատակով, մինչդեռ իրենք նման զենքեր ունեին:

Անվտանգության խորհրդի անդամ հինգ երկրները համձնառու եղան ամբողջովին ոչնչացնել այդ զենքերը, ինչը տեղի չունեցավ: 21-րդ դարում ականատես ենք ատոմային զենքերի տարածման հարաճող ու ավերիչ մրցակցության: Դա միջազգային հանձնառությունների անտեսում է նշանակում, որի հետևանքը ՝ ատոմային ռումբերից սարսափելն է: Այսպիսով դաշինքին հավատարիմ երկրները միջուկային էներգիա ձեռք բերելու համար խնդիրների բախվեն: Երբ Իրանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ իր միջուկային ծրագիրը  կրում է խաղաղանպատակ բնույթ, սկսվեցին մեղադրանքներն ու խափանումները ՝ շրջափակումների տեսքով: Անկասկած այդ խոչընդոտների հաղթահարումը դյուրին չի եղել , սակայն այնուամենայնիվ չնայած շրջափակումներին , սպառնալիքներին ու ահաբեկումներին, կանգ չառան Իրանի խաղաղանպատակ միջուկային առաջընթացն ու զարգացումը: Իրանի ժողովրդի թշնամիները փորձել են Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագիրը սպառնալիք ներկայացնել՝ նպատակ ունենալով ամբողջությամբ ապամոնտաժել Իրանի միջուկային օբյեկտները: Սակայն Իրանի ժողովրդի դիմադրությունն ի դերև հանեց նրանց ջանքերը: Դիմադրություն, որի արգասիքն էր Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում Իրանի միջուկային ամբողջական իրավունքների ճանաչումն էր: Այսօր աշխարհըԻրանի իսլամական հանրապետության անունը ներառել է այդ գիտության տեր երկրների ցանկում և Իրանը մուտք է գործել միջազգային մասշտաբով միջուկային համագործակցությունների և ջերմամիջուկային ծրագրերի նման խոշոր նախագծերի դաշտում: Այդ պանծալի քայլի ուղղությամբ, ատոմային զենքի ձեռքբերումը, կիրառումն ու տարածումը հարամ հայտարարելու հեղափոխության մեծահարգ առաջնորդի ֆիթվան և ուղղակի հայտարարությունը, եղավ այն իրական ու խոհեմ քայլ, որը չեզոքացրեց թշնամիների դավերը ՝ միջազգային բեմերում նոր հորիզոններ բացելով: