Իրանի ընտրությունների արձագանքը միջազգային ԶԼՄ-ներում
Արտասահմանյան ԶԼՄ-ները կրկին հաստատեցին Իսլամական խորհրդարանի 10-րդ և Առաջնորդության բանիմացների ժողովի 5-րդ շրջանի ընտրություններին իրանցիների բազմամիլիոնանոց մասնակցությունը:
Ինչպես և ԻԻՀ պատմության ընթացքում կազմակերպված նախկին ընտրությունները, Իսլամական խորհրդարանի և Առաջնորդության բանիմացների ժողովի ընտրություններն այս անգամ էլ հայտնվեցին միջազգային մամուլի ու ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
«Ալջազիրա» արբանյակային հեռուստակայանը մեկնաբանելով Իրանի անցած օրվա ընտրությունները հաղորդել է. «Իսլամական խորհրդարանի ընտրություններն Իրանում մեծ քննություն են համարվում 11-րդ կառավարության համար»:
Հեռուստակայանն անդրադառնալով Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում վերջին իրադարձություններին, շրջափակումների չեղարկմանը և միջուկային համաձայնությանը մեկնաբանել է ընտրությունները:
«Ռոյտերզ»-ն անդրադարձել է անցած օրվա ընտրություններին ժողովրդի բարձր մակարդակի մասնակցությանը և գրել է. «Իրանի ժողովուրդը խուռներամ շարքերով քվեարկեց հօգուտ հետշրջափակումային շրջանում առաջընթացի»:
Այս լրատվական գործակալությունը Թեհրանից կատարած հաղորդման ընթացքում նշել է, որ քվեարկության պաշտոնական ժամկետի ավարտին, քվեարկության կենտրոններում ժողովրդի մեծ թվով ներկայության պատճառով, քվեարկության ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է:
«Ֆրանս 24» հեռուստակայանը հաղորդել է, որ խորհրդարանի ու բանիմացների ժողովի ընտրությունների հանդեպ Իրանի ժողովրդի ցուցաբերած բուռն ընդառաջումը պատճառ դարձավ, որ քվեարկության կենտրոնների դռները նախատեսվածից շատ ավելի ուշ փակվեն:
«Ֆրանս 2» հեռուստակայանը հաստատել է, որ Ւրանը տարածաշրջանային ուժերից մեկն է:
Ամերիկյան «Սի Էն Էն»-ը մի հաղորդման ընթացքում տեղեկացրել է ընտրություններին Իրանի ժողովրդի բազմամիլիոնանոց մասնակցության մասին և անդրադարձել քվեարկության ժամկետը մի քանի անգամ երկարաձգվելու փաստին:
Արաբերեն «Բի Բի Սի»-ն նշել է, որ Իրանի ժողովուրդը ծավալուն ընդառաջում է ցուցաբերել ընտրությունների հանդեպ և հաղորդել է, որ սա գերտերությունների հետ միջուկային համաձայնությունից հետո Իրանում կազմակերպված առաջին ընտրությունն է:
«Գարդիան» անգլիատառ օրաթերթն ուրբաթ օրը իր լրատվության մի բաժինը հատկացրել էր Իրանի ընտրություններին և այդ կապակցությամբ գրել է. «Միջուկային համաձայնությունից և Իրանի դեմ միջուկային հարցով շրջափակումների չեղարկումից հետո, ներկա ընտրությունները շրջադարձային են համարվում Իրանի քաղաքական միջավայրում»:
Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթն ուրբաթ օրվա ընտրությունների կապակցությամբ գրել է. «Ուրբաթ օրն իրանցիները մասնակցեցին ընտրություններին, ան պայմաններում, երբ չեղարկվել են Իրանի դեմ միջուկային հարցով շրջափակումները և Իրանը համաշխարհային գերտերությունների հետ համագործակցության նոր շրջան է սկսել»:
Օրաթերթն անդրադառնալով հետշրջափակումային մթնոլորտին ընդգծել է, որ համաշխարհային մասշտաբով Իրանի նոր հարաբերությունների պայմանները կարող են հարմար կշռաքար լինել Հասան Ռոհանիի կառավարության քաղաքականությունների հանդեպ ժողովրդի տեսակետները գնահատելու համար :
Թուրքիայի «Հուրիեթ Դեյլի»-ն «Միջուկային համաձայնությունից հետո Իրանի կենսական ընտրությունները» խորագրով լուրում գրել է. «Իրանի ընտրությունների ընդհանուր գնահատականը վկայում է այն մասին, որ ժողովրդի մեծամասնությունը ընտրությունների մասնակցելով փորձում է սատարել 11-րդ կառավարությանը` ներքին ու արտաքին բարեփոխումների աշխատանքում»:
Իրանի իսլամական խորհրդարանի 10-րդ շրջանի և Առաջնորդության բանիմացների ժողովի 5-րդ շրջանի ընտրությունները տեղի ունեցան ուրբաթ՝ փետրվարի 26-ին:
Քվեակենտրոններում ժողովրդի մեծ բազմության ներկայության պատճառով քվեարկության ժամկետը մի քանի անգամ երկարաձգվեց:
Ընտրությունների արդյունքում որոշվելու է Իսլամական խորհրդարանի 290 և Առաջնորդության բանիմացների ժողովի 88 մանդատների ճակատագիրը: