Իրանի բանակի ծովուժի ռազմավարական ներկայությունը տարածաշրջանի ջրերում
Իրանի բանակի ծովուժի ռազմանավերը խաղաղության և բարեկամության ուղերձ փոխանցելու նպատակով առաջին անգամ գործուղվել են Ղազախստան:
Մյուս կողմից Իրանի բանակի ծովուժի նավատորմը Հնդկական օվկիանոսի հյուսիսային և հարավային ջրերում համատեղ զորավարժություններ է անցկացրել Օմանի հետ: Զորավարժությունը տևել է մեկ շաբաթ:
ԻԻՀ բանակի ծովուժի նավատորմը նույնպես շաբաթ օրը գործուղվել է Պակիստանի Քարաչիի նավահանգիստ: Իրանական նավատորմին դիմավորել են Պակիստանի ծովուժի բարձրաստիճան հրամանատարները: Իրանական նավատորմի ներկայությունը Քարաչիի նավահանգստում ծովային պաշտպանության և անվտանգության ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնումն է հայտարարվել: Ավելի վաղ ԻԻՀ բանակի ծովուծի ռազմանավերը գործուղվել էին Ադրբեջան, Ռուսաստան և Դաղստան:
Օմանի ծովի և Հնդկական օվկիանոսի հետ հարևանությունը, տնտեսական, քաղաքական, պաշտպանական և անվտանգության տեսակետից առավելություն է Իրանի համար, որը հարևան երկրների հետ համատեղ գործակցության կարիքը ունի: Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգության պահպանման համար անհրաժեշտ է ընդլայնել համատեղ գործակցությունները:
Բանակի ծովուժի նավատորմին տարածաշրջանային և միջազգային ջրեր գործուղելով Իրանը նպատակ ունի անվտանգության ոլորտում ընդլայնել իր համագործակցությունը հարևան երկրների հետ: Պաշտպանական կարիքների և համատեղ նպատակների իրագործման շրջանակում ԻԻՀ մեծ քայլեր է ձեռնարկել։
Հարձակողական նպատակներով ԱՄՆ-ը անվերջ զորավարժություններ է անցկացնում տարածաշրջանում: Այսօր տարածաշրջանի որոշ կախյալ պետություններ՝ այդ թվում Սաուդյան Արաբիան ենթադրում են, որ տարածաշրջանի անվտանգությունն իրականացում է ԱՄՆ-ի կողմից, սակայն դա միայն պատրանք է: Այսօր վերտարածաշրջանային ուժերը ովքեր Իրաքում և Սիրիայում արկածախնդրական գործողություններ են իրականցնում նորանոր մարտահրավերի են դիմագրավում: Նկատի առնելով այդ ամենը Իրանի պաշտպանական հայեցակարգը հիմնված է տարածաշրջանի կայունության և անվտանգության պահպանման և տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ընդլայնման վրա:
ԻԻՀ բանակի ծովուժը 8 ամյա պատերազմի փորձառությամբ և կանխարգելիչ բարձր կարողությամբ այժմ ռազմավարական դիրք է գրավում տարածաշրջանում:
Իրանի բանակի ծովուժը իր հզոր ներկայությանբ ռազմավարական նշանակություն ունեցող ջրային տարածքներում կարևոր դերակատարություն ունի Պարսից ծոցի, Օմանի ծովի և Հնդկական օվկիանոսի անվտանգության պահպանման գործում:
Իրանը, երկար սահմաններ ունենալով Պարսից ծոցի, Օմանի ծովի և Կասպիական ծովի ափերի երկայնքով, կարևորում է անվտանգության ապահովման նպատակով համագործակցությունների ընդլայնումնը հարևան երկրների հետ:
ԻԻՀ բանակի ծովուժի նավատորմի գործուղումը հարևան երկրների ջրեր հետևում է հենց այդ նպատակի իրագործմանը: Իրանը համոզված է որ համատեղ սպառնալիքներին դիմագրավելու նպատակով պետք է հզորացնել համատեղ անվտանգության համագործակցության պոտենցիալները, որպեսզի հնարավոր լինի ամրապնդել իրական անվտանգությունը տարածաշրջանում: