Արևմուտքը և հրթիռային զարգացման հարցում նրա երկակի դիրքորոշումը
Իտալիայի ԱԳ նախարար ՝ Անջելինո Ալֆանոն կարևորել է զանգվածային ոչնչացման զենքերի կրման համակարգերի արգելափակման հարցում իր երկրի հանձնառությունը:
Ուրբաթ օրը մի հաղորդագրություն տարածելով, Ալֆանոն հայտարարել է.«Ըստ ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 1540 բանաձևի, զանգվածային ոչնչացման զենքերի կրումն ու տարածումը ՝ միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն ուղղված սպառնալիք է համարվում և Իտալիան ու Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի (MTCR) մյուս անդամ երկրները , շարունակելու են իրագործել զանգվածային սպանության զենքերի տարածումը կանխելու իրենց հանձնառությունը: Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմը 35 անդամ երկրների միջև կնքված ոչ պաշտոնական պայմանագիր է ՝ հրթիռային տեխնոլոգիաների տարածումը կանխելու նպատակով: G7-ի անդամ երկրները ՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան , Բրիտանիան և ԱՄՆ-ը 1987 թ.-ի ապրիլի 16-ին ստեղծել են Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմը: Չինաստանը թեև չի անդամակցում ռեժիմին, սակայն հայտարարել է, որ հարգելու է ռեժիմի սկզբունքները հարգմանը: Ռեժիմի նպատակն է հրթիռային ՝ մասնավորապես միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող հրթիռների արտադրության տեխնոլոգիաների վերահսկումը, հրթիռների, ԱԹՍ-երի, համակարգերի արտադրման սահմանափակումը , որոնք կարող են նվազագույնը 500 կգ քաշով և 300 կմ. հեռահարությամբ մարտագլխիկներ կրել: Նման ռեժիմի առկայության դեպքում նույնիսկ, Արևմուտքը երկակի քաղաքականություն է որդեգրում հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման մասին օրենքների գործադրման հարցում: Փաստորեն ռեժիմի առաջին և գլխավոր անդամները ՝ հատկապես ԱՄՆ-ը, հետևում են հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմով արգելված հրթիռներին ու տեխնոլոգիաներին հասանելիության համար արևմտյան դաշնակից երկրներին կանաչ ազդանշան տալու , սակայն սկզբունքներն անտեսելու ստանդարտներին: Dongfeng-21 հրթիռները 2007 թ. Արաբիան գնել է Չինաստանից: Այն ժամանակ, հաշվի առնելով Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի գոյությունը, ԱՄՆ-ը հայտարարեց, թե այդ գործարքը կատարվել է այն բանից հետո, երբ ԿՀՎ-ի մի խումբ փորձագետներ հետաքննել են հրթիռները և հայտարարել, որ վերջիններս անկարող են միջուկային մարտագլխիկներ կրել: Այնուամենայնիվ, պարզից էլ պարզ էր, որ ԱՄՆ-ի հաստատումը կատարվում էր միմիայն քաղաքական նկատառումներից ելնելով և իհարկե Վաշինգտոնի դաշնակից ռեժիմին բալիստիկ հրթիռներով սպառազինելու նպատակով: Որպես օրինակ, Սիոնիստական ռեժիմն արտադրել է 1000-ից 7000 կմ. հեռահարությամբ «Ջերիկո» բալիստիկ հրթիռների տարբեր տեսակներ , ինչն առանց ԱՄՆ-ի տեխնիկական ու ֆինանսական աջակցության, Իսրայելն անկարող էր անել: Դրա դիմաց, Արևմուտքն իր տիրակալությանը դեմ գնացող երկրների նկատմամբ, հրթիռային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում խիստ քաղաքականություն է որդեգրել: Այդ երկրների դեմ Արևմուտքի պատճառաբանությունը հիմնված է այդ երկրների կողմից հրթիռային զինանոցների և տեխնոլոգիայի զարգացման ֆոնի վրա հրթիռային սպառնալիքների ծավալման վտանգի վրա: