Համաշխարհանին փոխգործակցություն․ միակ ելքը ահաբեկչության դեմ պայքարում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60090-Համաշխարհանին_փոխգործակցություն_միակ_ելքը_ահաբեկչության_դեմ_պայքարում
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Քուվեյթի Ալ-Ռաայ օրաթերթում հրապարակած հոդվածում գրել է.«Ահաբեկչության և ծայրահեղականության դեմ կտրուկ պայքարի միակ ելքը համաշխարհային գործակցությունն է այդ չարաբաստիկ երևույթի դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2017 14:38 Asia/Tehran
  • Համաշխարհանին փոխգործակցություն․ միակ ելքը ահաբեկչության դեմ պայքարում

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Քուվեյթի Ալ-Ռաայ օրաթերթում հրապարակած հոդվածում գրել է.«Ահաբեկչության և ծայրահեղականության դեմ կտրուկ պայքարի միակ ելքը համաշխարհային գործակցությունն է այդ չարաբաստիկ երևույթի դեմ»:

Զարիֆն ընդգծել է.-«Ահաբեկչությունը և ծայրահեղականությունը միջազգային հանրության համակարգի անարդյունավետ գործունեության արդյունքն է և այդ  խնդիրը չի սահմանափակվում միայն աշխարհի որոշակի տարածքում կամ չի վերաբերում որոշակի կրոնի կամ դավանաքի»:

Կրոններից և ոչ մեկը չի ընդունում ահաբեկչությունը և բոլոր կրոնների հետևորդները դատապարտում են բռնությունը, ծայրահեղականությունը և ահաբեկչությունը: Աշխարհի ոչ մի կրոն իր հետևորդներին չի խրախուսում  այլ կրոնների հետևորդներին սպանել։ Խաղաղ համակեցությունը բոլոր կրոնների հատկապես իսլամի գաղափարախոսությունն է կազմում: 

Տարբեր դավանանքների առկայությունը հատկապես իսլամում, պատճառ է դարձել, որ իսլամի թշնամիները փորձեն, պառակտում առաջացնելով տարբեր խմբերի միջև, թշնամություն սերմանել և Արևմտյան Ասիայում, Միջին Ասիայում, Աֆրիկայի հյուսիսում տարբեր անուններով ձևավորել ահաբեկչական խմբեր:

Նման պայմաններում Արևմուտքը որոշակի քաղաքականություն չի որդեգրել ահաբեկչության դեմ պայքարում, որը պատճառ է դարձել ահաբեկչության և ծայրահեղականության տարածմանը աշխարհում: 

Միջազգային կազմակերպությունները, ազդվելով ահաբեկչության դեմ պայքարի հարցով որոշ երկրների որդեգրած քաղաքականությունից,  չեն կարողացել արդյունավետ գործունեության տարածել այդ խնդրի դիմակայման ուղղությամբ: Համաշխարհային հանրությունը ՄԱԿ-ի շրջանակում  չի կարողացել համատեղ քաղաքականություն ձևավորել այդ չարաբաստիկ երևույթի դեմ: 

Ալ-Ռաայ օրաթերթում հրապարակված հոդվածում Մոհամեդ Ջավադ Զարիֆը  գրել է.«Ահաբեկչության դեմ պայքարի միակ ազդեցիկ ելքը  համաշխարհային հանրության համագործակցությունն է այդ համատարած երևույթի դեմ»:

Ահաբեկչությունը այսօր թէ՛ արևելքում և թէ՛ արևմուտքում դարձել է մարդկության աղետ: ԻԼԻՊ-ի անվան ներքո ահաբեկչությունը քանի տարի է, որ Սիրիայում, Իրաքում և նույնիսկ Եվրոպական երկրներում խլում է անմեղ ժողովրդի կյանքը: Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ ահաբեկչության վտանգը չի սահմանափակվում որոշակի տարածաշրջանում կամ կրոնով ու դավանանքով:

Նման պայմաններում միայն համատեղ գործակցությամբ  հնարավոր է համաշխարհային հանրությանը  ուղղորդել ահաբեկչության դեմ պայքարի ճիշտ ճանապարհով: Չպետք է միայն  հենվել ռազմական գործողությունների վրա,  այլև պետք է ուշադրություն դարձնել հասարակական, մշակութային և տնտեսական խնդիրներին:

ԻԻՀ-ը որպես միջազգային հանրության հանձնառու երկիր  2013 թ.-ին աշխարհին զգուշացրեց տարածվող ահաբեկչության և ծայրահեղականության վտանգի մասին: Այդ շրջագծում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելյան վավերացրեց ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիի կողմից «Աշխարհը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ» անվան ներքո ներկայացրած առաջարկը: Այդ կառուցողական նախաձեռնության համաձայն՝ տարածաշրջանային և միջազգային դերակատար բոլոր ուժերը համաշխարհային հանրության համագործակցությամբ պետք է պայքարեն ահաբեկչության դեմ: