Մամուլի տեսություն 27-04-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60428-Մամուլի_տեսություն_27_04_2017
ՀՀ և ԻԻՀ  նախարարները Մոսկվայում քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2017 13:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27-04-2017

ՀՀ և ԻԻՀ  նախարարները Մոսկվայում քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունը:

 

Այսօր Իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել նախընտրական զարգացումները, նախագահի թեկնածուների վերաբերյալ հայտարարությունները,Իրանում 2017 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուների վաղը կայանալիք հեռուստաբանավեճը ,  Իրանի և ՌԴ-ի պաշտպանության նախարարներ Բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանի և գեներալ Սերգեյ Շոյգունի հանդիպումը և Սիրիայի հարցով բանակցությունը, ինչու չէ նաև Մոսկվայում Իրանի, ՌԴ-ի և Սիրիայի պաշտպանության նախարարների եռակողմ նիստը։ Թերթերն այսօր անդրադարձել են նաև Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի վերաբերյալ  ԱՄՆ-ի նախագահի և պետքարտուղարի հակաիրանական հայտարարություններին։ Իսկ Հայաստանի թերթերն մասնավորապես անդրադարձել են Մոսկվայում ԻԻՀ և ՀՀ պաշտպանության նախարարների հանդիպմանը:

 

Armedia.am

ՀՀ և ԻԻՀ  նախարարները Մոսկվայում քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավանդական դարձած համաժողովի այս տարվա քննարկումների առանցքում են գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչությունը և լարվածության աճը Կորեական թերակղզում։ Առանձին հարթակներում քննարկվում են նաև Մերձավոր Արևելքում ծայրահեղականության և ահաբեկչության աճը, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները և այլն։

Համաժողովի աշխատանքների շրջանակում Վիգեն Սարգսյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել արտերկրի իր գործընկերների հետ։ Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղյան հակամարտությանը։ Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ խնդիրը ռազմական լուծում չունի։

Քեյհան

THAAD հակահրթիռային համակարգը հասավ Հարավային ԿորեաԺողովուրդը բողոքում է ԱՄՆ-ի միլիտարիստական քայլերի դեմ։

Հարավային Կորեայի Սոնջու շրջանի ոստիկանությունն օրերս բախվել է ցուցարարների հետ, երբ բեռնատար ավտոմեքենան տեղափոխում էր ամերիկյան  հակահրթիռային համակարգերի որոշ մասեր:

Բախումներն սկսվեցին այն ժամանակ,երբ ոստիկանությունը փորձում էր արգելել մոտ 200 ցուցարարների մուտքը այն տարածք,որտեղ էին տեղափոխել հակահրթիռային համակարգերը։ Բախումների ընթացքում առնվազն 10 հոգի վիրավորվեցին։ Բողոքարարները պատրաստվում են շարունակել ակցիան,որպեսզի կառավարությունը վերանայի իր որոշումը կապված ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղակայման հետ։Բողոքարարները պնդում են ,որ այդ համակարգերը իրենց առողջության ,ինչու չէ նաև Շրջակա միջավայրի դեմ ուղղված սպառնալիք են։

ԱՄՆ-ը օդային հակահրթիռային նոր համակարգեր սկսեց տեղափոխել Հարավային Կորեա դեռևս մարտ ամսվա սկզբին: Ամերիկյան իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Հարավային Կորեայում նշված տիպի հրթիռային համակարգերի տեղակայումը պայմանավորված է բացառապես ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումով։ Փաստը, սակայն, չի գոհացնում ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Հյուսիսային Կորեային ու Չինաստանին։

 

Ռեսալաթ

Թրամփի միջամտողական հայտարարությունը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրերս իր թվիթերյան էջում հայտնել է, որ Փարիզում ոստիկանների վրա հարձակումը ազդեցություն կթողնի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքների վրա, գրում է Ռեսալաթ թերթը:

«Հերթական ահաբեկչությունը Փարիզում։ Ֆրանսիայի քաղաքացիները այլևս չեն դիմանա դրան։ Ոստիկանների վրա հարձակումը ուժեղ ազդեցություն կթողնի նախագահական ընտրությունների վրա»,- գրել է ԱՄՆ նախագահը իր թվիթերյան էջում։

Թրամփի այս հայտարարությունը ցույց է տալիս,որ նա մեծ ցանկություն ունի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթի Մարին Լը Պենի գլխավորած ծայրահեղական թևը: Նշենք,որ Լը Պենը ևս ԱՄՆ 2016 թվականին նախագահական ընտրություններում բացեիբաց իր աջակցությունը հայտնեց Թրամփին:Ընդհանուր առմամբ Եվրոպայում բոլոր ծայրահեղական ու ազգայնական խմբերին աջակցում են Թրամփը և Սպիտակ Տունը:

 

 

Ալիք

Գեղարվեստական ձեռնարկ եւ լուսանկարների ցուցահանդեսի բացում՝ պարսիկ հայրենակիցների ներկայությամբ՝ Նոր Ջուղայում

Նոր Ջուղայում շրջանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, չորեքշաբթի` ապրիլի 26-ի երեկոյան ժամը 7:00-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, պարսիկ հայրենակիցների ներկայությամբ, մշակութային միջոցառում իրականացվեց՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին: Ծրագրին հրավիրվել եւ ներկա էին՝ Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ ճրտ. Ֆարհանգը, պետական բարձրաստիճան պաշտոնատարներ, համալսարանների դասախոսներ, ուսանողներ, արվեստագետ անհատներ և այլ հյուրեր: