Լառիջանի. Ընտրությունները թշնամու արգելակման ուղղությամբ վերցված մեծ քայլ են համարվում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60480-Լառիջանի._Ընտրությունները_թշնամու_արգելակման_ուղղությամբ_վերցված_մեծ_քայլ_են_համարվում
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընտրություններին խուռներամ շարքերով մասնակցության կոչ անելով ժողովրդին, ասաց. «Ընտրությունները թշնամու արգելակման ուղղությամբ վերցված մեծ քայլ են համարվում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 28, 2017 06:53 Asia/Tehran
  • Լառիջանի. Ընտրությունները թշնամու արգելակման ուղղությամբ վերցված մեծ քայլ են համարվում

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընտրություններին խուռներամ շարքերով մասնակցության կոչ անելով ժողովրդին, ասաց. «Ընտրությունները թշնամու արգելակման ուղղությամբ վերցված մեծ քայլ են համարվում»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալի Լառիջանին հինգշաբթի երեկոյան Իրանի հարավային Շիրազ քաղաքում շքեղ ընտրությունների կազմակերպումն Իրանի փառավորման ազդակը համարելով, ասաց. «Ժողովրդի ներկայությունը հուսահատեցնելու է թշնամիներին և այն ժողովուրդն է զգաստ համարվում, որը զգայուն է իր ճակատագրի հանդեպ և ասպարեզ է իջնում»:

«Նախագահական հառաջիկա ընտրություններին մասնակցություն պիտի ունենալ և պետական ընտրությամբ պիտի կարգավորել երկրում գոյություն ունեցող խնդիրները»,-հավելեց Լառիջանին:

Լառիջանին ասաց. «Ազգային միասնականությունը ազգային փառք է բերում և տարածաշրջանի զգայուն պայմաններում Իրանն անվտանգության տեսակետից գտնվում է կայուն վիճակում»:

Իրանի նախագահը ներքին միասնականությունը երկրի փառավորման պայմանը համարեց և ընդգծեց. «Ժողովրդավարական համակարգում տարաձայնության գոյությունը բնական երևույթ է, սակայն չպիտի թշնամության վերածվի»:

«Եթե երկիրը շարժվի արտադրման ուղղությամբ հնարավոր կլինի կարգավորել խնդիրները, այլապես մակերեսային աշխատանքներով դա հնարավոր չի լինելու»,-հավելեց Լառիջանին:

Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունների հետ միաժամանակ տեղի կունենան 2017 թվականի մայիսի 19-ին: