Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ին Միջուկային պատերազմի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60862-Հյուսիսային_Կորեան_սպառնացել_է_ԱՄՆ_ին_Միջուկային_պատերազմի_կապակցությամբ
Այն բանից հետո երբ երկու ամերիկյան supersonic B-1B Lancer ռմբարկուներ թռիչք են իրականացրել Կորեական թերակղզու երկնքում Հյուսիսային Կորեան հակազդելով ԱՄՆ այդ քայլին, հայտարարել է, որ Վաշինգտոնի այդ քայլերով միջուկային պատերազմ է հրահրում տարածաշրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2017 14:22 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ին Միջուկային պատերազմի կապակցությամբ

Այն բանից հետո երբ երկու ամերիկյան supersonic B-1B Lancer ռմբարկուներ թռիչք են իրականացրել Կորեական թերակղզու երկնքում Հյուսիսային Կորեան հակազդելով ԱՄՆ այդ քայլին, հայտարարել է, որ Վաշինգտոնի այդ քայլերով միջուկային պատերազմ է հրահրում տարածաշրջանում:

Հյուսիսային Կորեան համոզված է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները, Կորեական թերակղզու մոտակայքում  սպառնում է տարածաշրջանի անվտանգությունը: 

Ճապոնիայի և Հարավային Կորեայի ուժերի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու պատրվակով ԱՄՆ-ը Գուամ ծոցում գտնվող Անդերսոն ռազմաբազայից երկու ռմբարկուներ է գործուղել Կորեական թերակղզու երկինք: 

Փորձագետները կարևոր են համարում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպելու կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկուշաբթի օրվա հայտարարությունը: ԱՄՆ-ի քաղաքական և անվտանգության որոշ շրջանակներ համարում են, որ Վաշինգտոնը պատրաստվում է իր քարոզչական և հոգեբանական վերջին ճնշումը գործադրել Հյուսիասային Կորեայի դեմ, որպեսզի նրանց համոզի շարունակել բանակցություններ:

Քաղաքական որոշ շրջանակները ևս Կորեական թերակղզու երկնքում ամերիկյան կործանիչների թռիչքը   Ճապոնիային  վստահեցնում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է նրանց պաշտպանել Հյուսիսային Կորեայի սպառնալիքների դիմաց: Մյուս կողմից ԱՄՆ-ը Կարլ Վինսոն ավիակիրը և նրան ուղեկցող նավախումբը գործուղելով Կորեական թերակղզի փորձել է ուժի ցուցադրում կատարել  Հյուսիասային Կորեայի դիմաց: ԱՄՆ-ը նույնպես TAAD հակահրթիռային համակարգ է տեղակայլ Հարավային Կորեայում:

Սա այն դեպքում, երբ Փխենյանը ԱՄՆ-ին և նրա տարածաշրջանային դաշնակիցներին զգուշացնում է, որ նման ռազմական տեղաշարժերը չեն կարող ազդել Հայուսիային Կորեայի վրա տեղի տալու ԱՄՆ-ի ճնշումների դիմաց: 

ԱՄՆ-ի և Հյուսիասային Կորեայի կողմից թույլ տված որևե սխալ կարող է պատերազմ հրահրել տարածաշրջանում: Թվում է,  թե ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան միմյանց հակասող քաղաքականություն են որդեգրել տարածաշրջանում: 

Վաշինգտոնն իր ռազմական գործողություններով փորձում է Հյուսիսային Կորեային ստիպել կասեցնել միջուկային և հրթիռային ծրագրերը:

Մյուս կողմից Հյուսիսային Կորեան փորձում է տարածաշրջանում վախի մթնոլորտ տարածելով ԱՄՆ-ին հասկացնել, որ ԱՄՆ-ի կողմից թույլ տված սխալի հետևանքով Փխենյանը ի զորու է կանխարգելիչ հարված հասցնել Վաշիգտոնին:   

Այնուամենայնիվ տարածաշրջանը պատրաստ չէ պատերազմի համար և ԱՄՆ-ն Կորեական թերակղզու անվտանգությունը խաթարելով չի կարող Հյուսիսային Կորեայի նկատմամբ հասնել իր ցանկացած նպատակներին:

Հենց այդ պատճառով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է շրջադարձ կատարելով Հյուսիսային Կորեայի հանդեպ որդեգրած նախկին դիրքորոշումներում հարմար ենթահող պատրաստել բանակցությունների վերսկսման համար: 

Սա այն դեպքում, երբ Հյուսիսայաին Կորեան պնդում է որ ի զորու է հարվածել ԱՄՆ-ին և այսպես Թրամփին անել վիճակի է մատնել Կորեական թերակզու ճգնաժամի կարգավորման նկատմամբ իր որդեգրած քաղաքականությունների մասին հանրային կարծիքին պատասխան տալու կապակցությամբ: