Սիրիայում լարվածության նվազեցման չորս գոտիներ ստեղծելու ռուսական նախագծի նպատակները
Պաշտոնական Դամասկոսը իր բարյացակամությունը ցույց տալու համար համաձայնել է Սիրիայի որոշ շրջաններում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու նախաձեռնությանը:
Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Լարվածության նվազեցման նպատակով Դամասկոսը ողջունում է Սիրիայում լարվածության նվազեցման չորս գոտիներ ստեղծելու Ռուսաստանի առաջարկը: Եթե «Աստանա-4» նիստի մասնակիցները համաձայնեն Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու նախաձեռնությանը, այդ բանակցությունների կարևորագույն ձեռքբերումը կլինի այդ նախագիծը:
Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու նախագիծը ներկայացրել է Ռուսաստանը: Այդ նախագիծը նույնիսկ նախքան «Աստանա-4» հանդիպման կայացումը հանձնվել էր նիստի մասնակիցներին, այդ թվում` Սիրիայի ընդդիմադիրներին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախքան «Աստանա-4» հանդիպումը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ստացել էր Վաշինգտոնի համաձայնությունը` այդ նախագծի վերաբերյալ:
Լարվածության նվազեցման չորս գոտիների ստեղծման նախագիծը ընդգրկում է Թուրքիայի սահմանին մոտ Սիրիայի Իդլիբի նահանգը, Հոմս քաղաքից դեպի հյուսիս, Արևելյան Գուտանը, Դամասկոսի արևելյան արվարձանը և Սիրիայի հետ Հորդանանի հարավային տարածքը:
Նախագծի նպատակն է ամրապնդել Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմը, որը 2016 թվականից առ այսօր հանդիսանում է Սիրիայի հարցով Աստանայի և Ժնևյան բանակցությունների առանցքը:
Ի լրումն դրան, մարդասիրական նպատակները ,այդ թվում խաղաղ բնակիչներին հովանավորելը և նրանց մարդասիրական աջակցությունների մատակարարման երաշխավորումը, նախագծի մյուս նպատակն է:
Մյուս խնդիրն այն է, որ լարվածության նվազեցման գոտիների ստեղծման նախագիծը տարբերվում է անվտանգ գոտիների ստեղծման նախագծից: Իրականում Ռուսաստանը ապաէսկալացման գոտիներ ստեղծելու նախագիծը ներկայացրեց Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից նկատի առած անվտանգ գոտիներ ստեղծելու նախագծի դիմաց:
Չնայած անվտանգ գոտիների նախագծի ստեղծման , լարվածության նվազեցման գոտիների ստեղծման նախագծում ընդգրկված են միջազգային դիտորդներ, որոնց ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության և հումանիտար նպատակները: Վերոնշյալ տարածքներում հրադադարը կվերահսկեն Իրանի իսլամական հանրապետությունը, Թուրքիան և Ռուսաստանը: Այս երկրները իրենց զինվորական ստորաբաժանումները կտեղակայեն այդ տարածքներում:
Մյուս տարբերությունն այն է, որ անվտանգ գոտիների ստեղծման համար պահանջվում է թռիչքազերծ գոտի ստեղծել, ինչը չի նախատեսվում լարվածության նվազեցման գոտիների ստեղծման նախագծում: Նախագծում ներառված զինվորական ստորաբաժանումների տեղակայումը և մարդասիրական քայլերի իրականացումը ավելի կարևոր են, քան թռիչքազերծ գոտիների ստեղծումը:
Մյուս հարցն այն է,որ անվտանգ գոտիների ստեղծումը հիշեցնում է Լիբիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված արևմուտքի մեխանիզմը ,որը հանգեցրեց թռիչքազերծ գոտու ստեղծմանը և այդ երկրի դեմ ռազմական միջամտությանը: Ռուսաստանը ապաէսկալացման գոտիներ ստեղծելու նախագիծը ներկայացնելով կանխել է Սիրիայում Լիբիայի սցենարի կրկնվելը: