Թեհրանը հյուրընկալելու է Միջին Արևելքում նավթի միջազգային ամենամեծ ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i61144-Թեհրանը_հյուրընկալելու_է_Միջին_Արևելքում_նավթի_միջազգային_ամենամեծ_ցուցահանդեսը
Շաբաթ օրվանից, չորս օր տևողությամբ, Թեհրանը հյուրընկալելու է Միջին Արևելքում առաջին, իսկ աշխարհում հինգերորդ ամենամեծ նավթի ցուցահանդեսը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 05, 2017 19:57 Asia/Tehran
  • Թեհրանը հյուրընկալելու է Միջին Արևելքում նավթի միջազգային ամենամեծ ցուցահանդեսը

Շաբաթ օրվանից, չորս օր տևողությամբ, Թեհրանը հյուրընկալելու է Միջին Արևելքում առաջին, իսկ աշխարհում հինգերորդ ամենամեծ նավթի ցուցահանդեսը:

Թեհրանում կայանալիք նավթի, գազի և պետրոքիմիայի 22-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան չորս հազար ներքին ու արտասահմանյան ընկերություններ:

Նավթարդյունաբերության ոլորտում համագործակցության և մրցակցության առումով կարևորելով այս ցուցահանդեսի անցկացումը, ցուցահանդեսի տնօրեն՝ Մոհամմեդ Նասերին ասել է.«Ցուցահանդեսի արտասահմանյան բաժնում գերմանական ընկերությունները երեք հազար քառակուսի մետր  ամենամեծ տարածքն են զբաղեցրել, իսկ չինացիներն առաջատար են ցուցահանդեսին մասնակցած ընկերությունների թվի առումով: Չինաստանին հաջորդում են Իտալիան, Նիդերլանդները, Ֆրանսիան և Բրիտանիան»:

Նավթի, գազի ու պետրոքիմիայի ոլորտում Իրանը կարևոր ու ազդեցիկ երկիր է տարածաշրջանում և աշխարհում և իրանական արտադրանքի բարձր որակի բերումով, տարբեր երկրներ ցանկանում են համագործակցել Իրանի հետ: Թեհրանի նավթի տարեկան միջազգային ցուցահանդեսին արտասահմանյան ընկերությունների լայն մասնակցությունը վկայում է էներգետիկայի լորտում Իրանի դերի մասին:

Մինչև տարեվերջ Իրանի նավթարդյունաբերության ծավալը հասնելու է չորս միլիոն 50 հազար տակառի, իսկ գազի արտադրման ծավալը՝ մեկ միլիարդ 100 միլիոն քառակուսի մետրի:

Վերջին տվյալների համաձայն, Իրանի նավթի արտադրությունը կազմում է շուրջ երեք միլիոն 800 հազար բարել, իսկ գազը՝ շուրջ 885 միլիոն քառակուսի խորանարդ մետր:

Նավթի, գազի ու պետրոքիմիայի ոլորտում տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով Իրանն ազդեցիկ երկիր է, իսկ նավթատարանների համար անհրաժեշտ սարքավորումների արտադրության ոլորտում նույնպես առաջատար երկրների շարքում է: Նավթարդյունաբերության ոլորտում Իրանը տեղայնացրել է անհրաժեշտ սարքավորումները և այդ ոլորտում ռազմավարական հաջողություններ է արձանագրել: Այդ շրջանակում Իրանի իսլամական հանրապետությունը միացել է նավթարդյունաերության ոլորտում «գոլորշու մաքրության և որակի ճշտման» համակարգն արտադրող չորս երկրների շարքին:

Իրանը հաջողությամբ իրագործել է նավթի, գազի ու պետրոքիմիայի բաժնում դիմադրողական տնտեսության քաղաքականությունները և տեխնիկական մոտեցմամբ հաղթահարել է բոլոր դժվարությունները:

20 միլիարդ դոլար  ներդրմամբ Հարավային Փարս գազի հանքավայրի 5-րդ բլոկի շահագործումը ևս ցույց է տալիս նավթի ու գազի արդյունաբերության ոլորտում Իրանի հնարավորությունները :

Իրանում մեկնարկել է «Պարսից Ծոցի աստղ» անունով գազային կոնդեսանտների զտարանի առաջին բլոկի աշխատանքը, օրական 12 միլիոն լիտր բենզինի արտադրմամբ:

Նավթի, գազի ու պետրոքիմիայի արդյունաբերության ոլորտում Իրանի քաղաքականությունը հիմնված է ինքնաբավության և կարողականության վրա, ինչը Թեհրանում անցկացվող նավթի 22-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվելու է բոլորին, հատկապես հեղինակավոր ընկերություններին: