Ընտրությունների և քաղաքական մասնակցության նշանակությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i61314-Ընտրությունների_և_քաղաքական_մասնակցության_նշանակությունը
Ընտրությունները ժողովրդավարության գլխավոր հիմնասյուներից են: Այս նշանակությունը ընտրության մեջ թաքնված լուրջ հասկացությունների պատճառով է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 07, 2017 12:40 Asia/Tehran
  • Ընտրությունների և քաղաքական մասնակցության նշանակությունը

Ընտրությունները ժողովրդավարության գլխավոր հիմնասյուներից են: Այս նշանակությունը ընտրության մեջ թաքնված լուրջ հասկացությունների պատճառով է:

Այդ հասկացություններից են քաղաքական մասնակցությունը, ուժի բաժանումը, ընտրանիների տեղաշարժը, իշխանության օրինականությունը, ընտրության ազատությունը, քաղաքական մրցակցությունը, քաղաքական կուսակցություններն ու քաղաքական վստահությունը: Մի երկրում այս հասկացությունների իրագործման եղանակը մի կողմից որոշում է տվյալ երկրի առաջադիմության չափերն ու միևնույն ժամանակ ժամանակակից աշխարհում այս հասկացությունների գործնական դաշտ փոխադրելու որպիսությունը համարվում է երկրների անվտանգության ու ուժի գլխավոր աղբյուրներից մեկը:

Միջազգային հարաբերությունների իրանցի դասախոս Սեյեդ Հոսեյն Սեյֆզադեն քաղաքական առաջադիմության իմաստը մեկնաբանում է «ինչպե՞ս իշխել»-ով ու հավատացած է, որ «ինչպե՞ս իշխելու» գլխավոր տարրը թաքնված է ընտրություններին ժողովրդի քաղաքական մասնակցության մեջ:

Պասիվ մասնակցությունը համարվում է ավտորիտար ու տոտալիտար քաղաքական ռեժիմների, իսկ ակտիվ մասնակցությունը` քաղաքական ժողովրդավարական համակարգերի գլխավոր յուրահատկությունը:

Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին:

Անկախ նրանից թե ժողովուրդն իր ձայնն ո՞ւմ է տալու և առաջիկա ընտրությունների արդյունքում ո՞վ է Իրանի նախագահ ընտրվելու, ԻԻՀ համակարգի «մասնակցություն քարոզող» կարևոր կողմի ցուցադրումը մեծ նշանակություն ունի:

Քաղաքական հոսանքները քարոզարշավի ժամանակ պիտի նկատի ունենան, որ համակարգի ու համակարգի հասարակական կապիտալի հանդեպ ժողովրդի վստահությունը մեծ նշանակություն ունեն: Անհրաժեշտ է, որ քաղաքական խմբերը հարգեն ընտրական բարոյականությունը: Քանի որ թեկնածուների դիմագծի խաթարումը կարող է հանգեցնել երկրի պաշտոնատարների հանդեպ ժողովրդի վստահության խաթարման: Բացի այդ ընտրությունների թեկնածուները պիտի հարգեն ժողովրդի տված ձայները և ընդունեն ժողովրդի մեծամասնության տեսակետը, ինչը համարվում է ժողովրդավարության անհրաժեշտություններից մեկը:

Երկրի գործադիր կառույցները պարտականություն ունեն հող նախապատրաստել ժողովրդի առավելագույն մասնակցության համար, ինչը նախկին բոլոր ընտրությունների ժամանակ իրագործվել է: Առավել դրան նաև մեծ նշանակություն ունի թեկնածուների արժանավորության հաստատման ուղղությամբ Պահապան խորհրդի հայտնած տեսակետը, ինչը կրոնական ժողովրդավարությունն արևմտյան ժողովրդավարությունից առանձնացնող կողմերից է համարվում: Պահապան խորհուրդը նախկին ընտրությունների ժամանակ երբևե որևէ անձի կամ հոսանքի ճնշման ներքո որևէ մեկի արժանավորությունը չի հաստատել և վստահաբար դա նույնն է եղել նաև այս ընտրությունների ժամանակ:

Ընդհանուր առմամբ դա ժողովուրդն է, որ ընտրություններին մասնակցելով ցուցադրում է իր քաղաքական գիտակցությունը: Եթե հոսանքներն ու անհատներն ընտրությունների շրջագծում իշխանության տիրանալու համար ջանք են գործադրում, ժողովուրդն էլ պիտի ընտրություններն իր ինքնորոշման իրավունքի իրագործման համար առիթ համարի: Սա առիթ է, որ այսօր Ասիայի արևմուտքի շատ երկրների ժողովուրդները զրկված են դրանից և մարդիկ իրենց քաղաքական մասնակցության իրավունքին տիրանալու համար պայքարում են իրենց իշխանությունների դեմ: Չպիտի մոռանալ, որ ԻԻՀ-ի ընդդիմադիրները, թշնամիներն ու մրցակիցները շարունակ յուրահատուկ հայացքով են հետևում այդ երկրում քվեատուփերին ու նաև ընտրությունների գործադրման ընթացքին ու քաղաքական մասնակցությանը: