Էբրահիմ Ռաիսին մասնակցեց Իրանի հեռուստատեսության երկրորդ կայանի լրատվական մասնավոր զրույցին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i61394-Էբրահիմ_Ռաիսին_մասնակցեց_Իրանի_հեռուստատեսության_երկրորդ_կայանի_լրատվական_մասնավոր_զրույցին
ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածու Սեյեդ Էբրահիմ Ռաիսի Սադաթն ԻԻՀ հեռուստատեսության երկրորդ կայանի լրատվական բաժնի մասնավոր զրույցին մասնակցելով ներկայացրեց իր ծրագրերը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 08, 2017 07:39 Asia/Tehran
  • Էբրահիմ Ռաիսին մասնակցեց Իրանի հեռուստատեսության երկրորդ կայանի լրատվական մասնավոր զրույցին

ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածու Սեյեդ Էբրահիմ Ռաիսի Սադաթն ԻԻՀ հեռուստատեսության երկրորդ կայանի լրատվական բաժնի մասնավոր զրույցին մասնակցելով ներկայացրեց իր ծրագրերը:

Էբրահիմ Ռաիսի Սադաթը կիրակի գիշեր ԻԻՀ հեռուստատեսության երկրորդ կայանի լրատվական մասնավոր զրույցի ժամանակ ընդգծեց, որ ընտրությունների ասպարեզ է մուտք գործել, որպեսզի ընտրվելու դեպքում Իրանում առկա բոլոր պոտենցիալները ծառայեցնելով կարգավորի ժողովրդի խնդիրները:

Ռաիսին ընդգծելով Իրանում գործազրկության խնդրի կարգավորման անհրաժեշտությունը հավելեց. «Գործազրկության վերացման համար Իրանում անպատճառ պիտի միլիոնանոց աշխատատեղեր ստեղծել»:

ԻԻՀ նախագահության 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուն անդրադառնալով ծովի հետ Իրանի 3000 կիլոմետրանոց կապակցությանը, հավելեց. «Պիտի մեծացնել ծովից Իրանի տնտեսության մասնաբաժինը»:

Էբրահիմ Ռաիսին նաև հակառակելով Իրանում արտասահմանյան արտադրանքների օգտագործմանն, ասաց. «Ներքին  արտադրության որակը պիտի մոտեցնել ստանդարդներին ու այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել ներքին պահանջարկը և հող պատրաստել արտահանումների համար»:

Հասան Ռոհանին, Էբրահիմ Ռաիսի Սադաթը, Մոսթաֆա Աղա Միրսալիմը, Մոհամմեդբաղեր Ղալիբաֆը, Մոսթաֆա Հաշեմիթաբան և Էսհաղ Ջահանգիրին Իրանի նախագահության 12-րդ շրջանի ընտրությունների վեց թեկնածուներն են:

Իրանի նախագահության 12-րդ շրջանի ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին: