Էբրահիմ Ռաիսին մասնակցեց Իրանի հեռուստատեսության երկրորդ կայանի լրատվական մասնավոր զրույցին
ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածու Սեյեդ Էբրահիմ Ռաիսի Սադաթն ԻԻՀ հեռուստատեսության երկրորդ կայանի լրատվական բաժնի մասնավոր զրույցին մասնակցելով ներկայացրեց իր ծրագրերը:
Էբրահիմ Ռաիսի Սադաթը կիրակի գիշեր ԻԻՀ հեռուստատեսության երկրորդ կայանի լրատվական մասնավոր զրույցի ժամանակ ընդգծեց, որ ընտրությունների ասպարեզ է մուտք գործել, որպեսզի ընտրվելու դեպքում Իրանում առկա բոլոր պոտենցիալները ծառայեցնելով կարգավորի ժողովրդի խնդիրները:
Ռաիսին ընդգծելով Իրանում գործազրկության խնդրի կարգավորման անհրաժեշտությունը հավելեց. «Գործազրկության վերացման համար Իրանում անպատճառ պիտի միլիոնանոց աշխատատեղեր ստեղծել»:
ԻԻՀ նախագահության 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուն անդրադառնալով ծովի հետ Իրանի 3000 կիլոմետրանոց կապակցությանը, հավելեց. «Պիտի մեծացնել ծովից Իրանի տնտեսության մասնաբաժինը»:
Էբրահիմ Ռաիսին նաև հակառակելով Իրանում արտասահմանյան արտադրանքների օգտագործմանն, ասաց. «Ներքին արտադրության որակը պիտի մոտեցնել ստանդարդներին ու այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել ներքին պահանջարկը և հող պատրաստել արտահանումների համար»:
Հասան Ռոհանին, Էբրահիմ Ռաիսի Սադաթը, Մոսթաֆա Աղա Միրսալիմը, Մոհամմեդբաղեր Ղալիբաֆը, Մոսթաֆա Հաշեմիթաբան և Էսհաղ Ջահանգիրին Իրանի նախագահության 12-րդ շրջանի ընտրությունների վեց թեկնածուներն են:
Իրանի նախագահության 12-րդ շրջանի ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին: