Պուտինը կարևորել է աշխարհում ահաբեկչության և ծայրահեղականության և նեոնացիզմի դեմ պայքարելը
Երեքշաբթի մայիսի 9-ին, Մոսկվայում կայացած Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի օրվա շքերթի ընթացքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.« Ահաբեկչության, ծայրահեղականության և Նեո նացիզմի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ամբողջ աշխարհի երկրների միասնությունն ու համագործակցությունը»:
ՌԴ նախագահը հստակեցրել է, որ այդ երևույթների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համաշխարհային հանրությունը միավորվի և այդ ուղղությամբ Մոսկվան պատրաստ է համագործակցել այլ երկների հետ:
Պուտինն ընդգծել է, որ ահաբեկչության, ծայրահեղականության, նոր նացիզմը սպառնում են աշխարհի և մարդկության անվտանգությանը: Նա ընդգծել է այդ երևույթների դեմ պայքարի անհրաժեշտությունը: Այս խնդիրը վկայում է, որ Ռուսաստանի համար մեծ կարևորություն ունի ահաբեկչության դեմ պայքարը:
Ներկայումս Սիրիայում և Իրաքում մեծ պատերազմ է մղվում ահաբեկչական խմբերի դեմ և Ռուսաստանը ռազմական ներկաություն ունի Սիրիայի պատերազմում: Իրականում վերջերս Սանկտ Պետերզբուրգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը Ռուսաստանի պաշտոնյաներին ցույց տվեց, որ կրկին տարածվում են ծայրահեղականությունը և ահաբեկչությունը աշխարհում: Արդեն երկար ժամանակ է , որ Ռուսաստանն իր սահմաններում և Հյուսիսային Կովկասում պայքարում է թաքֆիրական և ծայրահեղական խմբերի դեմ: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի պաշտոնյաները և հատկապես նախագահ՝ Պուտինը փորձում են բոլոր հնարավորություններով դիմակայել ահաբեկչույունը:
Վալադիմիր Պուտինը աշխարհի երկրներին բազմիցս կոչ է արել միասնական պայքար տանել ահաբեկչության դեմ:
Այդուամենայնիվ պետք է նշել որ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը պահանջում է կազմակերպված ու սկզբունքային պայքար, որը պետք է ուղղված լինի այդ երևույթներին ակունք տվող արմատների դեմ:
Ծայրահեղականության տարածման պատճառներից մեկը որոշ երկրների երկակի դիրքորոշումն է այդ հարցի նկատմամբ:
2011 թ.-ին արաբական աշխարհում տեղի ունեցած զարգացումները պատճառ դարձան որ տարածվի ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը: Այս խնդիրը հատկապես ակնհայտ էր Սիրիայում, որտեղ ենթահող պատրաստվեց ահաբեկչական և ծայրահեղական խմբերի գաղափարների տարածման համար:
Այդուամենայնիվ արևմտյան երկներն ու նրանց արաբական դաշնակիցներն իրնց նպատակներին հասնելու համար աջակցում են ահաբեկչական զինված խմբերին: Թվում է թէ ահաբեկչության դեմ պայքարի ազդեցիկ միջոցը համաշխարհային համագործակցությունն է:
Սակայն մինչև այն ժամամանակ երբ որոշ երկրներ իրենց շահերը պահպանելու նպատակով կշարունակեն աջակցել ահաբեկչական և թաքֆիրական խմբերին, ծայրահեղականությունը կտարածվի աշխարհում:
Պուտինն իր ելույթում նույնպես անդրադարձել է եվրոպական որոշ երկրներում հատկապես Գերմանիայում և Բրիտանիայում նեոնացիստական խմբերի դեմ պայքար տանելու անհրաժեշտությանը:
Պուտինի տեսկետից նեոնացիզմի տարածումը եվրոպայում նույնպես սպառնում է աշխարհի անվտանգությունը: