Իրանի նախագահական ընտրությունները տեղի կունենան Բրիտանիայում և Նոր Զելանդիայում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i61990-Իրանի_նախագահական_ընտրությունները_տեղի_կունենան_Բրիտանիայում_և_Նոր_Զելանդիայում
Նոր Զելանդիայում ԻԻՀ դեսպանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան Նոր Զելանդիայի չորս քաղաքներում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 15, 2017 07:56 Asia/Tehran
  • Իրանի նախագահական ընտրությունները տեղի կունենան Բրիտանիայում և Նոր Զելանդիայում

Նոր Զելանդիայում ԻԻՀ դեսպանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան Նոր Զելանդիայի չորս քաղաքներում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Բրիտանիայում մեր երկրի դեսպան Համիդ Բաիդինեժադն էլ հայտարարել է, որ նախագահական ընտրություններին Բրիտանիայում բնակվող իրանցիների կենսունակ և ազդեցիկ մասնակցությունն ապահովելու համար  անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել:

Սեյեդ Մոսթաֆա Աղա Միրսալիմը, Էսհաղ Ջահանգիրի Քուշային, Հասան Ռոհանին, Սեյեդ Էբրահիմ Ռայիսի Սադաթին, Մոհամմեդբաղեր Ղալիբաֆը և Սեյեդ Մոսթաֆա Հաշեմիթաբան Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների վեց թեկնածուներն են:

Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունները հառաջիկա ուրբաթ՝ մայիսի 19-ին տեղի կունենան իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների ընտրությունների հետ միաժամանակ: