Իրանի նախագահական ընտրությունները տեղի կունենան Բրիտանիայում և Նոր Զելանդիայում
Նոր Զելանդիայում ԻԻՀ դեսպանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան Նոր Զելանդիայի չորս քաղաքներում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Բրիտանիայում մեր երկրի դեսպան Համիդ Բաիդինեժադն էլ հայտարարել է, որ նախագահական ընտրություններին Բրիտանիայում բնակվող իրանցիների կենսունակ և ազդեցիկ մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել:
Սեյեդ Մոսթաֆա Աղա Միրսալիմը, Էսհաղ Ջահանգիրի Քուշային, Հասան Ռոհանին, Սեյեդ Էբրահիմ Ռայիսի Սադաթին, Մոհամմեդբաղեր Ղալիբաֆը և Սեյեդ Մոսթաֆա Հաշեմիթաբան Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների վեց թեկնածուներն են:
Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունները հառաջիկա ուրբաթ՝ մայիսի 19-ին տեղի կունենան իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների ընտրությունների հետ միաժամանակ: