Իրանում շարունակվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը
Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուները շարունակելով իրենց քարոզարշավը ժողովրդի համար պարզաբանեցին իրենց կողմնորոշումները:
Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրություններ թեկնածու Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երեքշաբթի օրը Թեհրանում իր համախոհների հավաքում մատնանշելով այն կետը, որ երկրի խնդիրների կարգավորման բանալին գտվում է իսլամական Իրանի մասնագետ ու հանձնառու երիտասարդության կարող ձեռքերում, ասաց. «Ծովային տնտեսության, վիրտուալ միջավայրի տնտեսության ու տնտեսական խրախուսիչների ակտիվացմամբ կարելի է միլիոնավոր աշխատատեղեր ստեղծել»:
ԻԻՀ նախագահ և 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածու Հասան Ռոհանին Թեհրանի արևմուտքում գտնվող Զանջան քաղաքում կազմակերպված իր համախոհների հավաքում ընդգծելով երիտասարդությանը վստահելու նշանակությունն, ասաց. «Իրանի թշնամիները սարսափում են երիտասարդներից, քանի որ հեղափոխությունն ու իսլամական համակարգը պատկանում են բոլոր երիտասարդությանը»:
Իրանի նախագահական ընտրությունների մյուս թեկնածու Սեյեդ Մոսթաֆա Միրսալիմն էլ Զանջանի համալսարանում հայտարարեց. «Արտադրության ու զբաղվածության խնդրի կարգավորումը գիտական հստակ լուծում ունի և պիտի հիմնված լինի երկրի ներկա վիճակի մասին ճանաչողության վրա»:
Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածու Սեյեդ Մոսթաֆա Հաշեմիթաբան էլ Իրանի հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով բնակարանի խնդրին, ասաց. «Կառավարությունը միայնակորեն չի կարող կարգավորել բնակարանի հարցը և դա տնտեսության երկրորդ կարգի կարևորություն ունեցող խնդիրներից է»:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ընտրությունների մյուս թեկնածու Էսհաղ Ջահանգիրին երեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ հօգուտ Հասան Ռոհանիի ինքնաբացարկ ներկայացրեց:
Իրանի նախագահական 12-րդ շրջանի ըտրությունները տեղի կունենան հառաջիկա ուրբաթ՝ մայիսի 19-ին: