«Մոոթալեֆե» կուսակցությունն իր համաձայնությունը տվեց Միրսալիմի հօգուտ Ռայիսիի ինքնաբացարկ հայտարարելուն
«Մոոթալեֆե Էսլամի» կուսակցությունն իր համաձայնությունը տվեց ճարտարագետ Սեյեդ Մոսթաֆա Միրսալիմի ինքնաբացարկ հայտարարելուն և պաշտպանեց Այաթոլլահ Ռայիսիի թեկնածությունը:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս կուսակցությունը մի հաղորդագրություն հրապարակելով համաձայնեց Միրսալիմի հօգուտ Ռայիսիի ինքնաբացարկ հայտարարելուն:
Ավելի վաղ Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուներից Էսհաղ Ջահանգիրին մի հաղորդագրությամբ հօգուտ դոկտ. Հասան Ռոհանիի հանեց իր թեկնածությունը:
Դրանից մեկ օր առաջ Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների մեկ այլ թեկնածու՝ Մոհամմեդբաղեր Ղալիբաֆն էլ ինքնաբացարկ հայտարարելով իր կողմնակիցներին կոչ էր արել իրենց ամբողջ պոտենցիալն ու հնարավորությունն ի գործ դնեն հօգուտ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հաջողության:
Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները տեղի կունենան վաղը՝ ուրբաթ, մայիսի 19-ին: