«Մոոթալեֆե» կուսակցությունն իր համաձայնությունը տվեց Միրսալիմի հօգուտ Ռայիսիի ինքնաբացարկ հայտարարելուն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62292-Մոոթալեֆե_կուսակցությունն_իր_համաձայնությունը_տվեց_Միրսալիմի_հօգուտ_Ռայիսիի_ինքնաբացարկ_հայտարարելուն
«Մոոթալեֆե Էսլամի» կուսակցությունն իր համաձայնությունը տվեց ճարտարագետ Սեյեդ Մոսթաֆա Միրսալիմի ինքնաբացարկ հայտարարելուն և պաշտպանեց Այաթոլլահ Ռայիսիի թեկնածությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 18, 2017 07:09 Asia/Tehran
  • «Մոոթալեֆե» կուսակցությունն իր համաձայնությունը տվեց Միրսալիմի հօգուտ Ռայիսիի ինքնաբացարկ հայտարարելուն

«Մոոթալեֆե Էսլամի» կուսակցությունն իր համաձայնությունը տվեց ճարտարագետ Սեյեդ Մոսթաֆա Միրսալիմի ինքնաբացարկ հայտարարելուն և պաշտպանեց Այաթոլլահ Ռայիսիի թեկնածությունը:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս կուսակցությունը մի հաղորդագրություն հրապարակելով համաձայնեց Միրսալիմի հօգուտ Ռայիսիի ինքնաբացարկ հայտարարելուն:

Ավելի վաղ Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուներից Էսհաղ Ջահանգիրին մի հաղորդագրությամբ հօգուտ դոկտ. Հասան Ռոհանիի հանեց իր թեկնածությունը:

Դրանից մեկ օր առաջ Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների մեկ այլ թեկնածու՝ Մոհամմեդբաղեր Ղալիբաֆն էլ ինքնաբացարկ հայտարարելով իր կողմնակիցներին կոչ էր արել իրենց ամբողջ պոտենցիալն ու հնարավորությունն ի գործ դնեն հօգուտ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հաջողության:

Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները տեղի կունենան վաղը՝ ուրբաթ, մայիսի 19-ին: