Սաուդյան  Արաբիա Թրամփի այցի նպատակները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62362-Սաուդյան_Արաբիա_Թրամփի_այցի_նպատակները
Մեկնարկում է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի արտասահմանյան առաջին ուղևորությունը: Դոնալդ Թրամփը վաղը կուղևորվի Միջին  Արևելք՝ առաջին վայրէջքը ծրագրելով Սաուդյան Արաբիայում։ Երկիր, որի մասին նախընտրական արշավում նա հանդես էր գալիս քննադատական խոսքերով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2017 15:45 Asia/Tehran
  •  Սաուդյան  Արաբիա Թրամփի այցի նպատակները

Մեկնարկում է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի արտասահմանյան առաջին ուղևորությունը: Դոնալդ Թրամփը վաղը կուղևորվի Միջին  Արևելք՝ առաջին վայրէջքը ծրագրելով Սաուդյան Արաբիայում։ Երկիր, որի մասին նախընտրական արշավում նա հանդես էր գալիս քննադատական խոսքերով։

Ամեն դեպքում, Թրամփն իր առաջին ուղևորության համար ընտրել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը: Այնտեղից նա կմեկնի բռնագրավված Պաղեստին, որպեսզի Ռիադի ու Թել Ավիվի միջև կամուրջ  հանդիսանա: ԱՄՆ նախագահը հակառակ այդ երկրի նախկին նախագահների, ոչ թե եվրոպական մի երկիր այլ Սաուդյան Արաբիան ընտրեց որպես իր ուղևորության առաջին  վայրը: Հատկանշական է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում նա Սաուդյան Արաբիային սպառնում էր  նավթի գնումների դադարեցմամբ:  

Սաուդյան Արաբիան այնպիսի սփռոց է փռել ԱՄՆ նախագահի համար, որից դժվար թե ԱՄՆ կառավարությունը  հրաժարվի` Ռիադի կողմից ԻԼԻՊ-ին ցուցաբերվող հովանավորությունների կամ Արաբիայում մարդու իրավունքների բացահայտ խախտումների  պատճառով:  Թրամփի Արաբիա կատարելիք ուղևորության ընթացքում 300 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր են կնքվելու սպառազինության և համատեղ ներդրումների ոլորտներում: Դա այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան ներկայումս նավթային եկամուտների նվազման պատճառով խիստ ճնշման տակ է գտնվում: Թրամփը  բազմիցս ասել է, որ Վաշինգտոնի դաշնակիցները պետք է  իրենց անվտանգության ապահովման գինը վճարեն ԱՄՆ կառավարությանը: Ուստի  Սպիտակ Տունը մի քանի հարյուր միլիարդ դոլարի հաշիվներ է պատրաստել զենքի վաճառքի և համատեղ ներդրումների շրջանակներում, որոնք կքննարկվեն Թրամփի Ռիադ կատարելիք այցի ընթացքում:

Միջին Արևելքում ԱՄՆ նոր կառավարության նկատի առած ռեժիմները՝ Սաուդյան Արաբիան և Սիոնիստական ռեժիմը պետք է հանդես գան որպես երկու դաշնակիցներ : Ի դեպ սաուդցիները իսլամական  ու արաբական աշխարհի միջև միջնորդի դեր են ստանձնել` Իսրայելի հետ հարաբերություն հաստատելու համար: Ռիադում ԱՄՆ նախագահի հետ պարսիցծոցյան և իսլամական երկրների ղեկավարների ու ներկայացուցիչների հանդիպման կազմակերպումը սաուդցիների նոր դերակատարության շրջանակում է գնահատվում:

Այնուամենայնիվ լրատվամիջոցների բնութագրած «Արևմտյան Ասիայում Արաբական ՆԱՏՕ»-ի իրականացումը տարբերվում է առկա իրողություններից: Արաբական թերակղզու երկրների միջև տարաձայնություններն ու մրցակցություններն այնքան խորն են, որ թույլ չեն տա ՆԱՏՕ-ի նման պաշտպանական կոալիցիա ձևավորվի:

Ի դեպ Իրաքում, Սիրիայում ու Եմենում պատերազմական փորձերը վկայում են այն մասին,որ Սաուդյան Արաբիան ու նրա դաշնակիցները ռազմական կոալիցիա ստեղծելու հնարավորություն ու կարողություն չունեն: Իհարկե ԱՄՆ-ի իշխանությունները փորձում են արևմտյան Ասիայում իրենց  ազդեցության նվազեցմանն ընթացք տալուն զուգահեռ ավելի մեծ պատասխանատվություններ վերապահել Սաուդյան Արաբիային: Այնուամենայնիվ տարածաշրջանում կան այլ դերակատարներ, որոնք թուլացրել են սաուդցիների միահեծանությունը ,նույնիսկ եթե հարյուրավոր միլիարդ դոլարի արժողությամբ ամերիկյան և եվրոպական զենք առաքվի դեպի Սաուդյան Արաբիա: