Ընտրություններ. Այսօր Իրանի ժողովուրդը կրկին պատմական էջ է թերթելու
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62414-Ընտրություններ._Այսօր_Իրանի_ժողովուրդը_կրկին_պատմական_էջ_է_թերթելու
Իրանում տեղական ժամանակով ժամը 08:00-ին 63 հազար 500 ընտրական տեղամասերում մեկնարկել են նախագահական 12-րդ գումարման և քաղաքային ու գյուղական իսլամական խորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 19, 2017 13:42 Asia/Tehran
  • Ընտրություններ. Այսօր Իրանի ժողովուրդը կրկին պատմական էջ է թերթելու

Իրանում տեղական ժամանակով ժամը 08:00-ին 63 հազար 500 ընտրական տեղամասերում մեկնարկել են նախագահական 12-րդ գումարման և քաղաքային ու գյուղական իսլամական խորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունները:

Իրանի նախագահական ընտրությունները միաժամանակ անց են կացվում 102 երկրներում և արտասահմանում հաստատված 310 քվեարկության կենտրոններում:

56 միլիոն 410 հազար 234 իրանցիներ լրացնում են ընտրություններին մասնակցելու պայմանները: Ուրբաթ օրը՝ ընտրությության մեկնարկից հետո, ժողովրդի տարբեր խավեր հոծ մասնակցություն են բերել ընտրություններին պատմական նոր սխրանք գործելու և իսլամական հեղափոխության պանծալի պատմությանը ևս մեկ փայլուն էջ ավելացնելու համար: Ողջ Իրանի ընտրատեղամասերից ստացված լուրերը վկայում են այն մասին, որ ժողովուրդը կարևորում է իր և իր երկրի ճակատագիրը, ինչը նկատելի է իսլամական հեղափոխության հաղթանակից հետո անցկացված 35-րդ ընտրություններում:

Ընտրությունների նախորդ 34 շրջաններում քաղաքական աշխուժություն է տիրել և ժողովուրդը մեծ դերակատարություն է ունեցել: Այսօր իսլամական Իրանը մեկ անգամ ևս աշխարհին ի ցույց է դնելու քաղաքական դաշտում իր մասնակցությունը: Իրանում ժողովուրդն ուղղակիորեն մասնակցում է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդից հետո, երկրի երկրորդ դեմքի՝ նախագահի ընտրությանը:

Այս քաղաքական մասնակցությունը վկայում է այն մասին, որ Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին ժողովուրդը քայլ է կատարում Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի հետ մեկտեղ, ինչը մեծացնում է Իրանի ազգային անվտանգությունն ու հզորությունը: Իրանում կրոնական ժողովրդավարությունը կարևոր դեր է ապահովում ժողովրդի համար, այլ խոսքով քաղաքական այս ձևաչափում ընտրությունների օրը ժողովուրդն է ասում առաջին ու վերջին խոսքը և չորսամյա ժամկետով ընտրում է արժանի անձին, ում վստահվում է երկրի գործադիր իշխանությունը: Իրանի ժողովուրդը մեծ թափով ու ոգևորված մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության 12-րդ գումարման նախագահական ընտրություններին:

Ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին է ասել, անվտանգ մթնոլորտում ժողովրդի բուռն մասնակցությամբ աշխույժ և առողջ ընտրությունների անցկացումը մեծ ժառանգություն է իսլամական հանրապետության համակարգի և հեղափոխության համար, որն անձեռնմխելիություն է շնորհում երկրին:

Իրանում խաղաղ և անվտանգ մթնոլորտում ընտրությունների անցկացումը խախտում է թշնամիների հավասարությունները և տարածաշրջանային ու միջազգային բեմում ամրապնդում է ԻԻՀ դիրքն ու ազգային անվտանգությունը: