Բողոք՝ 2016 թվականի Օսկարի մրցանակաբաշխության ընթացքում ռասայականության դեմ
Կիրակի երեկոյան, Օսկարի մրցանակաբաշխության միջոցառման հետ միաժամանակ, մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ-ի Կինոակադեմիայի որդեգրած ռասիստական քաղաքականության դեմ՝ տարբեր անվանակարգերում միայն սպիտակամորթ թեկնածուներ ընտրելու համար:
ԱՄՆ-ի սևամորթների հասարակության առաջնորդ՝ Ալ Շարփթոնի գլխավորությամբ մրցանակաբաշխության վայրի մոտ կայացած այդ ակցիայի մասնակիցները կարգախոսներ են վանկարկել և Հոլիվուդից պահանջել ավելի լավ գործունեություն ծավալել: Շարփթոնն ասել է.«Եթե ԱՄՆ-ի կինոակադեմիան մեկ անգամ էլ միայն սպիտակամորթների միջից թեկնածուներ ընտրի, ավելի մեծ ցույց կանցկացնենք»:
Երկրորդ անընդմեջ տարին, Օսկարի համար ներկայացված բոլոր 20 թեկնածուները սպիտակամորթեր էին: Վերջին երկու տարում տարբեր անվանակարգերում ոչ մի սևամորթ թեկնածու չի ներկայացվել: ԱՄՆ-ում ռասայականությունը տարբեր կողմեր ունի և արվեստի ոլորտում չեն գնահատվում սևամորթ դերասաններն ու արվեստագետները: Այս հարցը բազմիցս խոստովանել են ամերիկացի դիվանագետներն ու ամերիկյան լրատվամիջոցները: Անգամ հոլիվուդյան մի շարք ֆիլմերում, այդ թվում լավագույն ֆիլմ և լավագույն դերսանուհի անվանակարգերում 2013 թվականին մրցանակներ շահած «12 տարի ստրկություն» ֆիլմն անդրադառնում է այդ թեմային:
Չնայած ԱՄՆ-ում մարդու իրավունքների և խոսքի ազատության մասին տարածված ստաբանություններին, իրողությունն այլ բան է ցույց տալիս: ԱՄՆ-ի մի քանի միլիոն սևամորթ բնակիչները պատշաճ դիրք չեն զբաղեցնում հասարակության մեջ և գաղտնի ու բացահայտ խտրականության են ենթարկվում:
ԱՄՆ-ի բնակչության 13 տոկոսը կազմող սևամորթներն արդար կերպով չեն օգտվում կրթության ու բարեկեցության հնարավորություններից: ԱՄՆ-ի հասարակության մեջ մեծ է նրանց տառապանքը: 2015 թվականի հունիսին, ԱՄՆ-ի դեմոկրատական սևամորթ նախագահ՝ Բարաք Օբաման ասել է.«Չնայած ԱՄՆ-ում էթնիկական տարբեր խավերի նկատմամբ վերաբերմունքը բարելավվել է, սակայն երկրում դեռևս առկա է ստրկատիրության ժամանակաշրջանին հատուկ մտածելակերպը»: ԱՄՆ-ի կազմավորումից ի վեր, այդ երկրում տարածված է եղել ռասայականությունը: Որպես առաջին սևամորթ՝ Բարաք Օբամայի նախագահ ընտրվելով, ակնկալվում էր սևամորթների վիճակի բարելավումը, սակայն տնտեսական և հասարակական տեսակետից սևամորթների պայմանները ծանր են:
ՄԱԿ-ը բազմիցս ԱՄՆ-ից պահանջել է պայքարել ռասայականության դեմ և հայտարարել է, որ սևամորթների նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության և ոստիկանության վերաբերմունքը հակասում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրին: