Պաղեստինում ու Եմենում հիվանդանոցների ու բուժկենտրոնների ոչնչացումն Իսրայելի ու Սաուդցիների ընթացակարգում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62910-Պաղեստինում_ու_Եմենում_հիվանդանոցների_ու_բուժկենտրոնների_ոչնչացումն_Իսրայելի_ու_Սաուդցիների_ընթացակարգում
Անդրադառնալով պատերազմական տարածքներում բուժկենտրոնների վրա հարձակումները և հարձակումները որպես ոչ դիտավորյալ սխալ մեկնաբանելուն, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է.«Իրանի կարծիքով, ցանկացած տարածքում, այդ թվում՝ Պաղեստինում, Եմենում, Սիրիայում և Աֆղանստանում, նման հարձակումները դատապարտելի են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2017 09:13 Asia/Tehran
  • Պաղեստինում ու Եմենում հիվանդանոցների ու բուժկենտրոնների ոչնչացումն Իսրայելի ու Սաուդցիների  ընթացակարգում

Անդրադառնալով պատերազմական տարածքներում բուժկենտրոնների վրա հարձակումները և հարձակումները որպես ոչ դիտավորյալ սխալ մեկնաբանելուն, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է.«Իրանի կարծիքով, ցանկացած տարածքում, այդ թվում՝ Պաղեստինում, Եմենում, Սիրիայում և Աֆղանստանում, նման հարձակումները դատապարտելի են»:

<այիսի 25-ին, ՄԱԿ-ի «Զինյալ հակամարտությունների ընթացքում բուժկենտրոնների ու նրանց աշխատակազմի վրա հարձակումը» խորագրով նիստի ընթացքում, այդ կառույցում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն ասել է.«Չնայած բուժկենտրոնների վրա հարձակումների կանխարգելման համար անցած տարի ՄԱԿ-ի ԱԽ-ում վավերացվել է թիվ 2286 բանաձևը, նմանօրինակ հարձակումները ավելացել են»:

Ղոլամալի Խոշռուի խոսքերով. 2016թ. աշխարհի ժողովուրդը 23 երկրներում բուժկենտրոնների վրա իրականացված հարձակումների ականատես է եղել: Ամենից շատ նման հարձակումներ արձանագրվել են Միջին Արևելյան երկրներում:

Եմենում և Պաղեստինում բուժկենտրոնների ու բժշկական անձնակազմի վրա կատարված երկու հարձակումների քննարկումը խոսում է Միջին Արևելքի զինյալ հակամարտությունների ընթացքում կատարվող հակամարդկային հանցագործությունների խորության աստիճանի մասին:

Իհարկե կան անձինք, որ այդ հանցագործությունների ընթացքում ընկերակցում են սիոնիստներին ու սաուդցիներին: Որպես մարդու իրավունքների հավակնորդ, ԱՄՆ-ն զենք է վաճառում թե՛ Իսրայելին, թե՛ Սաուդյան Արաբիային և այդ զենքերը օգտագործվում են Եմենում ու Պաղեստինում բուժկենտրոնների վրա իրականացվող հարձակումների ժամանակ:

10 տարով Գազայի գոտու պաշարումը և այդ շրջանի առողջապահական ու բժշկական ենթակառույնցերի ոչնչացումը, ինչը Սիոնիստական Ռեժիմի հիմնական նպատակն էր, այդ կարգի քայլերի բացահայտ նմուշն է: Պաղեստինի Կարմի Մահիկի հավաքականության հաղորդմամբ, Պաղեստինի ժողովրդին պաշարման ենթարկելուց բացի, 2016 թ. Գազայի հատվածում սինոնիստների կողմից հարձակման թիրախ են դարձել ավելի քան 416 բժշկական կենտրոններ:

Կանաչ ազդանշան ստանալով ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիան, օգտագործելով ամերիկյան արտադրության անթույլատրելի զենքեր, Եմենում հարձակման թիրախ է դարձնում տարբեր նպատակակետրեր, այդ թվում՝ հիվանդանոցներ ու բուժանձնակազմեր ու այլն: Զինյալ հակամարտություններում երեխաների իրավիճակով զբաղվող ոչ կառավարական «Watchlist» կազմակերպությունը իր զեկույցներից մեկում ասել է, որ Եմենում սաուդցիների կողմից կատարվող հարձակումների հետևանքով ոչնչանալու է այդ երկրի առողջապահական ողջ համակարգը:

ՄԱԿ-ի մանուկների հիմադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր զեկույցներից մեկում հայտարարել է, որ սաուդական կոալիցիան հարձակվել է 93 հիվանդանոցների վրա: Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեն զեկուցել է.«2015թ. մարտից մինչև 2017 թ. մարտ ամիսը Եմենում ավելի քան 160 ավիահարձակում է իրականացվել բժշկական կառույցների վրա:

«Մանուկների փրկություն» կոչվող հիմնադրամը նույնպես հայտնել է Եմենում Սաուդյան Արաբիայի ռմբակոծությունների հետևանքով 270 բուժկենտրոնների ոչնչացման մասին:

Հաշվի առնելով տարածված հաղորդումները մարդու իրավունքների և առողջապայության ոլորտում աշխատող կազմակերպությունները, մասնավորապես ՄԱԿ-ը, ոչ մի ջանք չեն գործադրում այդ հարձակումները կասեցնելու համար, ինչի արդյունքում Եմենի պես երկրները բուժկենտրոնների ոչնչացման ականատես են լինում: Բուժկենտրոնների վրա հարձակումները որպես ոչ դիտավորյալ սխալ մեկնաբանելու և պատասխանատու կառույցներին բացատրություններ չներկայացնելու հետևանքով, հանցագործ երկրները առավել համարձակություն են ձեռք բերել և որպես օրինակ տեսնում ենք, որ այսօր Եմենը կանգնած է այդ երկրի բժշկանակ համակարգի ամբողջական ոչնչացման վտանգի առաջ: