Գերմանիայի արտգործնախարարը խիստ քննադատել է ԱՄՆ-Սաուդյան Արաբիա սպառազինական պայմանագիրը
Բերլինում կայացած մամլո ասուլիսում, քննադատելով ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված սպառազինական պայմանագիրը, Գերմանիայի արտգործնախարար՝ Զիգմար Գաբրիելն ասել է.«Այսօր առավել քան երբևէ, աշխարհում զինաթափման և սպառազինության վերահսկման կարիք ունենք:
Սաուդյան Արաբիա այցելության ժամանակ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 380 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել այդ երկրի հետ, որի 110 միլիարդ դոլարը զենքի վաճառքին է առնչվում: Իրականում Թրամփը ամերիկացիներին տված իր խոստումը կատարելու համար հարյուրավոր միլիարդ դոլար է կորզել Սաուդյան վարչակազմից: Այդպիսով բացահայտվում է Թրամփի Արաբիա այցելության նպատակը: Սակայն Թրամփն անտեսել է այն կետը, որ տարածաշրջանում մեծ քանակությամբ զենքի ամբարումը սպառազինական մրցակցություն է առաջացնելու և մեծանալու է լարվածությունների ու ռազմական բախումների առաջացման հավանականությունը:
Սա այն կետն է, որ ընդգծվել է Գերմանիայի արտգործնախարարի կողմից: Իտալիայում կայացած Յոթի խմբի վեհաժողովից և Բրյուսելում ՆԱՏՕ-ի ղեկավարների նիստից հետո սրվել են ԱՄՆ-ի և Գերմանիայի տարաձայնությունները:
Թրամփը նույնպես քննադատել է Գերմանիային՝ առևտրական հարաբերությունների, ՆԱՏՕ-ի նկատմամբ Գերմանիան իր ֆինանսական հանձնառությունները չկատարելու, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների մասին փարիզյան պայմանագրի հարցով, որի շուրջ տարաձայնություններ կան Մերկելի և Թրամփի միջև:
Այս ժամանակահատվածում գերմանացիները թե Եվրոպայի և թե միջազգային հարցերի նկատմամբ ԱՄՆ-ի նոր կառավարության քաղաքականությունների գլխավոր քննադատողներից են դարձել: Սակայն հարց է առաջանում, թե վերջին տարիների ընթացքում Գերմանիայի կառավարությունը ծանոթ լինելով մարդու իրավունքների հարցով Սաուդյան Արաբիայի ահավոր վիճակացույցին թե այդ երկրի ներսում և թե Եմենում, շարունակել է ռազմական ու սպառազինական համագործակցություններն այդ ռեժիմի հետ:
Այդ շրջանակում Գերմանիան Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագիր է կնքել այդ երկրի ուժերին վերապատրաստելու համար: Նաև Գերմանիայի դաշնային ոստիկանությունը դասընթացներ է անցկացնում սաուդյան սահմանային ոստիկանների և անվտանգության ուժերի համար: Եմենի պատերազմում Գերմանիան զենք է վաճառել սաուդցի գործընկերներին: Բերլինը Սաուդյան ռեժիմի գլխավոր գործընկերներից է սպառազինության վաճառքի և սաուդցիներին ռազմական առումով վերապատրաստելու ոլորտում: Իրականում Գերմանիայի կանցլեր՝ Անգելա Մերկելը երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում Եմենի դեմ սաուդյան ռեժիմի պատերազմի շարունակման հարցով: Դա վկայում է այն մասին, որ արևմուտքցիների, այդ թվում նաև գերմանացիների համար առաջին հերթին կարևոր են ֆինանսական ու տնտեսական շահերը Սաուդյան Արաբիայի նման երկրների նկատմամբ: