Իսրայելին զայրացրել է Պաղեստին երկրի հարցում ՄԱԿ-ի պաշտպանությունը
ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչ Դանի Դանոնը խստորեն քննադատել է Պաղեստին անկախ երկիր հիմնելու մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը ՝ կազմակերպությանը ստախոսության մեջ մեղադրելով:
Դանոնը հայտարարել է.«Իսրայելը տարածաշրջանի միակ ժողովրդավարական ռեժիմն է , իսկ տարածաշրջանում ծավալվել է ագրեսիան»:
ՄԱԿ-ում Իսրայելի ռեժիմի ներկայացուցիչն այնպիսի պայմաններում է նման հայտարարություն անում և փորձում խեղել իրողությունը, երբ իր որդրգած քաղաքականությամբ և տարածաշրջանում բռնություն ու ոտնձգություն տարածելով, դարձել է միջազգային մասշտաբով բռնազավթման , ռասիզմի ու անմարդկային արարքների խորհրդանիշը: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երեքշաբթի օրը պահանջել է Պաղեստին անկախ երկրի ճանաչումը , որին միջազգային հանրությունը սպասել է 70 տարի:
1967 թվականի օկուպացման 50-րդ տարելիցի առիթով , ՄԱԿ-ի գլխավոր քատուղարը մի հաղորդագրություն տարածելով, Իսրայելից պահանջել է վերջ դնել Հորդանան գետի արևմտյան ափի, արևելյան Երուսաղեմի և Գոլանի բարձրունքների բռնագրավմանը: Նա շեշտել է , որ այժմ պետք է պաղեստինա-սիոնիստական հակամարտությունը կարգավորել միջազգային օրենքների շրջանակում և ՄԱԿ-ի կանոնադրության ու բանաձևերի հիմամբ:
Սիոնիստական ռեժիմն այն դեպքում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը «մթնոլորտի թունավորում» և «ստաբանություն» որակում, երբ այդ ռեժիմի բոլոր ոտնձգությունները գրանցվել են ՄԱԿ-ի փաստաթղթերում՝ մնալով միջազգային հանրության հուշերում: Իհարկե Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում իր տարածամոլական քաղաքականությանը զուգահեռ, կրքերը թեժացել և միջազգային հանրության, տարբեր կազմակերպությունների ու կառույցների դեմ մեղադրանք ներկայացնելով, մշտապես փորձել է խոչընդոտել իր օկուպացման դեմ միջազգային դիրքորոշումները ՝ իր քաղաքականությունն աշխարհին պարտադրելով: Սակայն տարբեր ժամանակաշրջաններում ռեժիմի բռնազավթումների դեմ բանաձևերի ընդունումը և միջազգային կառույցների կողմից այդ քայլերի դատապարտումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը մերժում է Իսրայելի ռեժիմի քաղաքականությունը:
ՄԱԿ-ի տարբեր, այդ թվում ՝ թիվ 242 և թիվ 338 բանաձևերը բացահայտորեն ընդգծում են օկուպացված տարածքներից Սիոնիստական ռեժիմի հետ քաշվելը: Վերջին տարիներին միջազգային հանրությունը որոշակի քայլեր է արել ՝ ի պաշտպանություն պաղեստինցիների , այդ թվում ՄԱԿ-ում Պաղեստինի դիրքի բարձրացման նխատակով կազմակերպությունում տարվող ջանքերի նկատմամբ ցուցաբերվող քաղաքական ու դիվանագիտական աջակցությունները: Աշխարհի շատ երկրներ անհամբերությամբ սպասում են Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան անկախ կառավարության ձևավորմանը: Նման գործընթացը վառ հեռանկար է ուրվագծում 2017 թվականին Պաղեստին անկախ երկիրը կազմվելու համար: Նման գործընթաց, խստորեն մտահոգում է Սիոնիստական ռեժիմի պետայրերին: Սիոնիստական ռեժիմի օկուպացմանը վերջ դնելու և Պաղեստին երկիրը հիմնելու կապակցությամբ ՄԱԿ-ի որոշումների դեմ ռեժիմի այրերի հանդուգն արտահայտությունները բխում են այդ մտահոգությունից: