Մարդու իրավունքները քաղաքական նպատակների զոհ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i6427-Մարդու_իրավունքները_քաղաքական_նպատակների_զոհ
Մարդու իրավունքների խորհուրդը, նկատի առնելով իր առաքելությունը, զբաղեցնում է կարևոր դիրք: Մարդու իրավունքների հարցերով զբաղվող այս կառույցը ճիշտ գործունեություն իրականացնելու դեպքում կարող է սատարել աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը, բայց ցավոք սրտի այդ գործունեությունն ազդվում է է քաղաքական հոսանքներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2016 08:08 Asia/Tehran
  • Մարդու իրավունքները քաղաքական նպատակների զոհ

Մարդու իրավունքների խորհուրդը, նկատի առնելով իր առաքելությունը, զբաղեցնում է կարևոր դիրք: Մարդու իրավունքների հարցերով զբաղվող այս կառույցը ճիշտ գործունեություն իրականացնելու դեպքում կարող է սատարել աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը, բայց ցավոք սրտի այդ գործունեությունն ազդվում է է քաղաքական հոսանքներից:

Այս օրերին Ժնևում իր ամենամյա 31-րդ նստաշրջանն է գումարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը:

Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար Մոհամմեդ Ջավադ Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը նույնպես մասնակցել է այս նստաշրջանին:

Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը Ժնևում գումարված Մարդու իրավունքների խորհրդի նիստում ընդգծել է մարդու իրավունքների ոլորտում մշակութային բազմազանությունն ու տարբերությունները հարգելու անհրաժեշտությունը և ասել է. «Ընդունելի չէ միջազգային հասարակությանը միատեսակ ապրելակերպի ու ստանդարդների պարտադրումը: Մարդու իրավունքների խորհուրդը պիտի աշխատի առանց խտրականության ու թափանցիկ կերպով՝ հեռու մնալով քաղաքականությունից և երկակի ստանդարդներից»:

Բնագավառներից մեկը, որտեղ այս կառույցը կարող է ապացուցել իր ազդեցիկությունը, Եմենի, Սիրիայի ու Պաղեստինի ժողովրդի իրավունքների իրական պաշտպանությունն է:

Այսօր Արաբիան, որը բացահայտորեն պաշտպանում է թաքֆիրական ահաբեկչական խմբերին ու ԻԼԻՊ-ին, պատասխանատու դիրքեր է զբաղեցնում Մարդու իրավունքների խորհրդի կոմիտեներում:

Եմենում կանանց ու երեխաներին ռմբակոծությունների թիրախ դարձնելու Արաբիայի քայլը համարվում է մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում: Այդ ոճրագործությունը կրկնվում է նաև Գազայում: Սակայն մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդները լռում են Գազայի պաշարման մեջ հայտնված կանանց ու երեխաների ցավալի պայմանների կապակցությամբ: ԱՄՆ-ն, Կանադան ու Բրիտանիան և մարդու իրավունքների մյուս հավակնորդները նախընտրում են լռել այս ոճրագործությունների դիմաց, քանզի նրանց համար առավել կարևոր են քաղաքական նպատակները, Սիոնիստական ռեժիմին պաշտպանելն ու նաև Արաբիայի դրամը:

Սակայն նույն երկրներն Իրանում թմրանյութի մաքսանենգներին և կանանց բռնաբարողներին ու մարդասպաններին իսլամական կրոնական օրենքների համաձայն մահապատժի ենթարկելը համարում են մարդու իրավունքների ոտնահարում: Մինչդեռ լավապես գիտակցում են, որ Իրանում մահապատիժների գլխավոր մասն իրականացվում է դեպի ԵՄ անդամ երկրներ թմրանյութերի մաքսանենգման դեմ պայքարի շրջանակներում: Իրանն ընդգծելով մարդու իրավունքների հարցի և դրա մակարդակի բարձրացման նշանակությունը, հերթական քննարկումների՝ UPR-ի շրջանակներում դրական համագործակցություն է իրականացնում մյուս երկրների հետ:

2006 թվականի մարտի 15-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ներկայացվեց համաշխարհային հերթական քննարկում՝ UPR-ը:

UPR-ը ՄԱԿ-ի անդամ 192 երկրներում մարդու իրավունքների վիճակի հերթական ընդհանուր քննարկումն է, որի ընթացքում միանման ձևաչափով քննարկվում է մարդու իրավունքների ոլորտում բոլոր պետությունների ստանձնած պարտավորությունների գործադրման ընթացքը:

Այդուհանդերձ մարդու իրավունքների հարցը գերուժերի քաղաքական նպատակների զոհ է գնացել: Մարդու իրավունքների հանդեպ արևմտյան երկրների երկակի քաղաքականությունները արգելք է հանդիսացել, որ այս կառույցը կարողանա իր առաքելությունն իրականացնել անթերի և առանց քաղաքական շահերի: